Դրամի հուշարձան, գտնվում է Երևանում` ՀՀ կենտրոնական բանկի առջև, տեղադրվել է 2008 թվականին։

Դրամի հուշարձան

Դրամի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի առջև
Քանդակագործ(ներ) Էդուարդ Շախիկյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ նոյեմբերի 22, 2008
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Արձանը պատկերում է երկկողմանի «Դ» տառը՝ երկու փայտիկներով, որը խորհրդանշում է հայկական դրամը։ Արձանը բրոնզից է, պատվանդանը՝ քարից։

Պատմություն խմբագրել

Դրամի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 22-ին, ՀՀ կենտրոնական բանկի շենքի առջև։

Հուշարձանը բացվել է բանկային աշխատողի օրվա և Հայկական դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան» ամսագրին, որն իր առաջարկը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկ և բանկի համաձայնությամբ նախաձեռնել արձանը ստեղծելու աշխատանքները։

Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դրամն ունի հուշարձան(չաշխատող հղում)
  2. «Հայկական դրամի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.