Արմինիըն Ռիփորթր ("The Armenian Reporter", «Հայկական լրատու») Միացյալ Նահանգներում տպվող հայկական անգլալեզու անկախ շաբաթաթերթ։

Արմինիըն Ռիփորթր
անգլ.՝ The Armenian Reporter
Տեսակթերթ
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1967
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
Հրատարակության պատմություն1967-ից
Հաճախականությունշաբաթաթերթ
Կայքreporter.am(անգլ.)
էլեկտրոնային փոստcontact@reporter.am

Լույս է տեսել 1967 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2009 թվականւ, Նյու Յորքում, անգլերեն։ Հիմնադիր խմբագիրն է եղել Էդվարդ Պողոսյանը (1927-2006)։ Շաբաթաթերթը ներկայացրել է լուրեր ամերիկահայ գաղութի, Հայաստանի և Արցախ Հանրապետության կյանքից, հանդես գալիս խմբագրականներով։

2006 թվականին վաճառվել է հայաստանյան «CS Media» ընկերությանը։ Պողոսյանի դուստրը՝ Սիլվա Պողոսյանը, մինչև 2009 թվականի մարտի վերջ շարունակել է թերթի հրատարակումը։ 2010-2014 թվականներին թերթը լույս է տեսել միայն օնլայն տարբերակով, 2014 թվականի դեկտեմբերից դադարեցրել է գործունեությունը։

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք(անգլ.)