«Ў» տառի արձան (բելառուս․՝ Помнік літары «Ў»), Բելառուսի Պոլոցկ քաղաքում գտնվող արձան, որը նվիրված է բելառուսական այբուբենի 22-րդ տառին։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆրանցիսկ Սկորինայի պողոտայի բուլվարում։

«Ў» տառի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործQ70563668?
Ստեղծում2003
Երկիր Բելառուս
ԲնակավայրՊոլոցկ
Նյութբրոնզ

Պատմություն խմբագրել

Տեղադրվել է 2003 թվականի սեպտեմբերին «Բելառուսական գրի օրվա» 10-րդ տոնակատարության ժամանակ։ Հուշարձանի գաղափարը պատկանում էր այն ժամանակ Պոլոցկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Տոչիլային։ Հուշարձանի հեղինակը պոլոցկցի բելառուս նկարիչ Իգոր Կուրժալովն է[1]։

Նկարագրություն խմբագրել

Արձանը պատրաստված է գրքի կազմի տեսքով, որի վրա դրված են «Ў» տառով բառեր, ինչպես նաև մեջբերում Ռիգոր Բարադուլինի «Եփրոսինեից, Սկորինայից, Պոլոցկից սկսվեց աշխարհը» (բելառուս․՝ Ад Еўфрасінні, ад Скарыны, ад Полацка пачаўся свет):

Վանդալություն խմբագրել

2014 թվականի հունիսին հուշարձանի վրա արված Բորոդուլինի բանաստեղծությունները վնասվել էին[2]։ 2016 թվականին արձանը վերականգնվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Какие символы заложены в памятнике букве Ў Արխիվացված 2023-10-12 Wayback Machine // Радио «Рация»
  2. «В Полацке повреждён памятник букве «Ў»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել