Շվեյցարիայի վարչական բաժանում

Շվեյցարիան դաշնային հանրապետություն է, որը կազմված է 26 կանտոններից (20 կանտոն և 6 կիսականտոն)։ Վարչատարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են։ Ներքևում ներկայացված է կանտոնների ցանկը (պետք է նշել, որ Շվեյցարիայում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք երկրի տարբեր լեզուներով կրում են տարբեր անվանումներ)։

Ամեն կանտոն ունի իր սահմանադրությունը, պառլամենտը, կառավարությունը և բոլորովին անկախ է իր ներքին խնդիրների որոշման մեջ։ Կենտրոնական կառավարության վարման մեջ գտնվում են միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և փոխերի արտադրումը։ Չնայած թվարկածին, Շվեյցարիան միասնական պետություն է։

Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է, որը առանձնացվել է Բեռնից 1979 թվականին հանրաքվեի արդյունքում։

Շվեյցարիայի մայրաքաղաքը դե յուրե բացակայում է, դե ֆակտո՝ Բեռն քաղաքը հանդիսանում է Դաշնային ժողովի նստավայր։

Շվեյցարիայի կանտոններ խմբագրել

Շվեյցարիայում յուրաքանչյուր կանտոն ունի իր սահմանադրությունը և օրենքները, օրենսդիր մարմինը կանտոնային խորհուրդն է (գերմ.՝ Kantonsrat) կամ մեծ խորհուրդը, գործադիր մարմինը կառավարող խորհուրդն է ( գերմ.՝ Regierungsrat ) կամ նահանգային խորհուրդը, որը բաղկացած է նահանգապետից (գերմ.՝ Landammann) կամ նախագահից։ նահանգային խորհրդի և կառավարության խորհրդականները (գերմ.՝ Regierungsrat) կամ նահանգային խորհրդականները։ Կանտոնը լիովին անկախ է ներքին խնդիրների լուծման հարցում։ Կենտրոնական կառավարությունը տնօրինում է միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և դրամաշրջանառությունը։ Այնուամենայնիվ, Շվեյցարիան մեկ պետություն է։ Երկրի կարգախոսը՝ «Մեկը բոլորի համար և բոլորը՝ մեկի համար»։ (լատին․՝ Unus pro omnibus, omnes pro uno)

Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է (անջատվել է Բեռն կանտոնից 1979 թվականին հանրաքվեից հետո)։

Շվեյցարիայի շրջաններ խմբագրել

Ի տարբերություն այլ ունիտար պետությունների, դաշնային Շվեյցարիայի յուրաքանչյուր կանտոն ունի իր ներքին կազմակերպությունը։ Հետևաբար կանտոնի և համայնքի կամ կոմունայի միջև կան բազմաթիվ միջանկյալ մակարդակների կառույցներ։ Հաճախ օգտագործվում է շրջան (գերմ.՝ Bezirk) տերմինը։

Շվեյցարիայի համայնքներ խմբագրել

Համայնք, կոմունա (ֆր.՝ commune, գերմ.՝ Gemeinde, իտալ.՝ comune) Շվեյցարիայի վարչական միավորն է, որը կանտոնի անբաժանելի մասն է։ 2011 թվականի տվյալներով Շվեյցարիայում կա 2551 համայնք[1]։

Շվեյցարիայի յուրաքանչյուր քաղաքացի առաջին հերթին իր համայնքի քաղաքացին է, հետո՝ իր կանտոնի, հետո միայն Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի։ Շվեյցարական հարկային համակարգը կառուցված է համապատասխանաբար. յուրաքանչյուր քաղաքացի վճարում է 3 տարբեր եկամտահարկ՝ մեկը Համադաշնության բյուջեին, երկրորդը՝ կանտոնի բյուջեին և երրորդը՝ իր համայնքին․ համապատասխանաբար, հարևան տներում ապրող և նույն եկամուտ ունեցող երկու քաղաքացիների հարկերը կարող են էապես տարբերվել տարբեր համայնքներում ապրելու պատճառով։

Ներքևում կանտոնները ներկայացված են համապատասխան դաշնային սահմանդրության[2][1]:

Զինանշան Հապավում Կանտոն Կազմավորում Վարչկենտրոն Բնակչություն[2] Տարածք[3] Խտություն[4] Կոմունաների թիվ[5] Պաշտոնական լեզու(ներ)
  ZH Ցյուրիխի կանտոն 1351 Ցյուրիխ 1,307,567 1,729 701 171 Գերմաներեն
  BE Բեռն 1353 Բեռն 962,982 5,959 158 388 Գերմաներեն, ֆրանսերեն
  LU Լյուցեռն 1332 Լյուցեռն 363,475 1,493 233 88 Գերմաներեն
  UR Ուրի 1291 Ալտդորֆ 34,989 1,077 33 20 Գերմաներեն
  SZ Շվից 1291 Շվից 141,024 908 143 30 Գերմաներեն
  OW Օբվալդեն 1291 Զարնեն 33,997 491 66 7 Գերմաներեն
  NW Նիդվալդեն 1291 Շտանս 40,287 276 138 11 Գերմաներեն
  GL Գլարուս 1352 Գլարուս 38,237 685 51 25
(from 2011: 3)
Գերմաներեն
  ZG Ցուգի կանտոն 1352 Ցուգ (քաղաք) 109,141 239 416 11 Գերմաներեն
  FR Ֆրիբուրգ 1481 Ֆրիբուր (քաղաք) 263,241 1,671 141 168 Ֆրանսերեն, գերմաներեն
  SO Զոլոթուռն 1481 Զոլոթուռն 250,240 791 308 122 Գերմաներեն
  BS Բազել-Շտադ 1501 (Բազելի մասն էր մինչև 1833) Բազել 185,227 37 5,072 3 Գերմաներեն
  BL Բազել-Լանդ 1501 (Բազելի մասն էր մինչև 1833) Լիստալ 269,145 518 502 86 Գերմաներեն
  SH Շաֆհաուզեն 1501 Շաֆհաուզեն 74,527 298 246 27 Գերմաներեն
  AR Ապենցել Աուսերռոդեն 1513 (Ապենցելի մասն էր մինչև 1597) Հերիզաու[6] 52,654 243 220 20 Գերմաներեն
  AI Ապենցել Իներռոդեն 1513 (Ապենցելի մասն էր մինչև 1597) Ապենցել 15,471 173 87 6 Գերմաներեն
  SG Սանկտ Գալլեն 1803 Սանկտ Գալլեն 465,937 2,026 222 85 Գերմաներեն
  GR Գրաուբյունդեն (Գրիզիոնի, Գրիսքուն, Գրիսոնս) 1803 Քուր 188,762 7,105 26 180 Գերմաներեն, Ռոմանշերեն, Իտալերեն
  AG Արգաու (Արգովիա) 1803 Արաու 581,562 1,404 388 220 Գերմաներեն
  TG Թուրգաու (Թուրգովիա) 1803 Ֆրաուենֆելդ[7] 238,316 991 229 80 Գերմաներեն
  TI Տիչինո 1803 Բելինցոնա 328,580 2,812 110 169 Իտալերեն
  VD Վո 1803 Լոզան 672,039 3,212 188 375 Ֆրանսերեն
  VS Վալե 1815 Սյոն 298,580 5,224 53 143 Ֆրանսերեն, գերմաներեն
  NE Նյոշատել
                                         (Նևշատել)
1815 Նյոշատել 169,782 803 206 53 Ֆրանսերեն
  GE Ժնև 1815 Ժնև 438,177 282 1,442 45 Ֆրանսերեն
  JU Յուրա 1979 (Բեռնի մի մասն էր) Դելեմոն 69,555 838 82 64 Ֆրանսերեն
  CH Շվեյցարիա Բեռն 7,593,494 41,285 174 2,596 Գերմաներեն, Ֆրանսերեն, Իտալերեն, Ռոմանշերեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Répertoire officiel des communes de Suisse - Mutations 2010» (PDF). en:Federal Statistical Office (Switzerland). Декабрь 2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  2. «Regional Portraits: Cantons». Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office. 2011. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.