Զարնեն (գերմ.՝ Sarnen), համայնք Շվեյցարիայում; Օբվալդեն կանտոնի մայրաքաղաքն է, հարուստ պատմություն ունեցող, ոչ մեծ բնակավայր[3]։ Գտնվում է Զարնեն գետի գետաբերանի մոտ, նույնանուն լճի (գերմ.՝ Sarnersee) հյուսիսային ափին, Լյուցեռն քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ։

Բնակավայր
Զարնեն
շվեյց. գերմ.՝ Sarnen[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես70,01 կմ², 73,12 կմ²
ԲԾՄ471 մետր, 1309 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն10 514 մարդ (դեկտեմբերի 31, 2020)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6060 և 6061[2]
Ավտոմոբիլային կոդOW
Պաշտոնական կայքsarnen.ch(գերմ.)
Զարնեն (Շվեյցարիա)##
Զարնեն (Շվեյցարիա)

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Զարնեն քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հայտնաբերվել են քարի և բրոնզի դարաշրջանների բնակավայրերի հետքեր։ Ժամանակի ընթացքում Զարնենը վեր է ածվել առևտրական կարևոր կենտրոնի։ Ներկայումս զբաղեցնում է 73,12 քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես 39.0%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 50.7%-ը՝ անտառապատ տարածքներ։ Ընդ որում՝ 1980 թվականին հաջորդած տարիներին նկատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատման և անտառների ընդարձակման միտում։ Իսկ գետերն ու լճերն ընդհանուր առմամբ 111 հեկտար են զբաղեցնում[4][5]։

Վերջին տարիներին քաղաքը կայուն տնտեսական աճ է գրանցում և Լյուցեռնին մոտ գտնվելու շնորհիվ դարձել է բավականին գրավիչ։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ աշխատանքի են տեղավորվել Լյուցեռնում։ Իրենց հերթին՝ մի շարք ճանաչված ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել նաև Զարնենում։ Դրանց թվում են SIKA AG, Leister Technologies, Nahrin AG ընկերությունները։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զարնենի բնակչության թվաքանակը եղել է 10.236:

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6].

Տարին Բնակչությունը
1945 5,723
1955 6,336
1965 6,686
1975 7,015
1985 7,956
1995 8,858
2000 9,218
2005 9,472
2006 9,512
2007 9,617
2008 9,798

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Զարնենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին, Սեն Միշելը, Սեն Մարտինը, am Grund և Grundacher կրկնակ շենքն ու Hexenturm աշտարակը, կանտոնային ռատհաուսը (վարչական շենքը), Frauenkloster-ը, Լանդենբերգ ամրոցն ու Օբվալդեն կանտոնի արխիվի շենքը։ Զարնենի հին քաղաքամասն ամբողջությամբ, Ռամերսբերգ գյուղակն ու Կիրխհոֆենի տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

 
Նիկոլաս Ֆլուեցի
  • Սբ. Նիկոլաս Ֆլուեցի (1598-1649) - աստվածաբան, Վետինգենի աբբահայր
  • Հերման Ֆանգեր (1895 - 1971) - գյուտարար
  • Հանս Ֆոլենվայդեր (1908 – 1940) - Շվեյցարիայում մահապատժի ենթարկված վերջին ոճրագործը
  • Ֆրանց Բուխեր (ծնվ. 1940) - նկարիչ
  • Դանիել Վացեկ (ծնվ. 1971) - նախկին թենիսիստ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.sarnen.ch
  2. https://www.post.ch/de/pages/plz-suche
  3. «Die Raumgliederungen der Schweiz 2016» (գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, and անգլերեն). Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office. 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Arealstatistik Land Use - Gemeinden nach 10 Klassen». www.landuse-stat.admin.ch. Swiss Federal Statistical Office. 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Swiss Federal Statistical Office - Regional portraits accessed 27 October 2016
  6. Sarnen in Numbers Արխիվացված 2021-10-29 Wayback Machine (գերմ.) accessed 3 September 2009
  7. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարնեն» հոդվածին։