Յոզեֆ Գոսլավսկի

լեհ քանդակագործ, մեդալագործ

Յոզեֆ Գոսլավսկի (լեհ.՝ Józef Jan Gosławski, ապրիլի 24, 1908(1908-04-24)[1], Polanówka, Opole Lubelskie County, Gmina Wilków, Opole Lubelskie County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - հունվարի 23, 1963(1963-01-23)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ և մեդալագործ։

Յոզեֆ Գոսլավսկի
լեհ.՝ Józef Jan Gosławski
Ծնվել էապրիլի 24, 1908(1908-04-24)[1]
ԾննդավայրPolanówka, Opole Lubelskie County, Gmina Wilków, Opole Lubelskie County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էհունվարի 23, 1963(1963-01-23)[1] (54 տարեկան)
Վախճանի վայրըՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա (1937), Q9351612?, State School of Decorative Arts and Art Industry in Kraków? և Վարշավայի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Frédéric Chopin monument in Żelazowa Wola?, Adam Mickiewicz Monument, Gorzów Wielkopolski? և Never War?
Մասնագիտությունծաղրանկարիչ, քանդակագործ և դիզայներ
ազդվել էStanisław Szukalski?
ԱմուսինWanda Gosławska?
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակի արծաթե խաչ և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ
ԱնդամությունAssociation of Polish Artists and Designers?
 Józef Gosławski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոզեֆ Գոսլավսկին իր մանկությունն անցկացրել է ծնողների, երկու եղբայրների (այդ թվում՝ իր կրտսեր եղբոր՝ Ստանիսլավ Գոսլավսկու հետ, ով նույնպես քանդակագործ է դարձել) և երկու քույրերի հետ։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է Կազիմեժ Դոլնիի Շինարվեստի դպրոցում, որի հիմնադիրն էր Յան Կոշից Վիկտևիչը։ Դպրոցն ավարտելուց հետո քնություն է հանձնել Կրակովի արվեստի ակադեմիայում, բայց քանի որ տարիքով փոքր էր, չի ընդունվել ակադեմիա։ Ուսումը շարունակել է Կրակովի դեկորատիվ արվեստի պետական դպրոցում և արվեստի արդյունաբերության դպրոցում։ 1929 թվականից եղել է Ստանիսլավ Շուկալսկու՝ Ընդդիմադիր սրտի ցեղի անդամ։ 1932 թվականին ընդունվել է Կրակովի արվեստի ակադեմիա՝ պրոֆեսոր Խավիեր Դունիկովսկու մոտ։ Այնուհետև տեղափոխվել է Վարշավա՝ պրոֆեսոր Տադեուշ Բրեերի արհեստանոց։ Ստացած կրթաթոշակի շնորհիվ՝ կարողացել է մեկնել Հռոմ, որտեղ 1937 թվականին Թագավորական ակադեմիայի կողմից ստացել է դիպլոմ։ Նա Իտալիայում մնացել է մինչև 1939 թվականը՝ մասնակցություն ունելալով լեհ նկարիչների Կապիտոլ խմբի ցուցահանդեսներին, որտեղ եղել է փոխնախագահ։ Վարշավա է վերադարձել 1939 թվականի հուլիսին, սեպտեմբերից պետք է դառնար Արքայական դղյակի պահապան։ Բայց չի հասցրել անցնել պաշտոնի ստանձմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ Այդ ընթացքում նա ժամանակն անցկացրել է հայրենի Վանվոլնիցե քաղաքում։ Պատերազմից հետո Մշակույթի և արվեստի նախարարության հանձնարարությամբ զբաղվել է վերականգնումով, այդ թվում՝ Կազիմեժ Դոլնում գտնվող «Սուրբ Միկոլայի ներքո» տանը։ 1947 թվականին ղեկավարել է Պոզնան քաղաքի Գեղարվեստի պետական դպրոցի մեդալային արվեստի և քանդակագործության ֆակուլտետը, պաշտոնավարման ժամանակ ծառայել է որպես Լեհ նկարիչների միության շրջանային գրասենյակի նախագահ։ 1948 թվականին, Ստորին Կազիմեժում ամուսնացել է իր ուսանողուհի Վանդա Մանկինի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ստեֆանիա Բոժենան և Աննա Մարիան։ 1956 թվականի վերջին ընտանիքի հետ տեղափոխվել է Վարշավա։ 1961 թվականին նրան ընտրել են Լեհ նկարիչների միության՝ քանդակագործության բաժնի նախագահի գլխավոր ներկայացուցիչ։ 1963 թվականի հունվարի 23-ին՝ ստեղծագործական նոր փուլի նախաշեմին, հանկարծամահ է եղել։

Գործունեություն խմբագրել

 
Ֆրեդերիկ Շոպենի հուշարձանը (1955/1969)

Յոզեֆ Գոսլավսկու ստեղծագործական ժառանգության մեջ արվեստի բազմաթիվ գործեր են մնացել՝ քանդակներ, հուշարձաններ և դիմանկարներ, մեդալներ, ծաղրանկարներ, ռեստավրացված աշխատանքներ, նկարներ։ Նրա չպահպանված աշխատանքների մեծամասնությունը արտացոլում են կուբիզմի ազդեցությունը (օրինակ՝ ինքնադիմանկար, Վիտոլդ Խոմիչի դիմանկարը), Շուկալսկու հայեցակարգը (պրոֆեսոր Հենրիկ Ուզեմբլայի ծաղրանկար), ինչպես նաև լեհական կիրառական արվեստի շրջանի նկարիչների հայեցակարգի (Սուրբ Ֆրանցիսկոսի խորանի նախագիծը) գաղափարները։ Իտալիայում մնալը և արվեստագետի անմիջական շփումը արվեստի հետ գեղարվեստական աշխարհայացքը փոխելու պատճառ է դարձել. Ռոբերտի, Մարիա Մարոյի կամ սիլիլիացի տղամարդկանց դիմանկարները իրենց վրա կրում են անտիկ շրջանի ուսումնասիրության անվիճելի մատնահետք։ Իտալական վերածննդի ազդեցությունից բացի՝ դա արտացոլվել է նրա կողմից Հռոմում պատրաստված մեդալային առաջին աշխատանքների և սալիկների վրա։ 1939 թվականի օգոստոսին Լեհաստան տեղափոխվելիս նկարչի նախապատերազմական գրեթե բոլոր նվաճումները կորել էին։ Օկուպացիայի ժամանակահատվածը, որը անցկացրել է Վոնոլնիցայում, չի ընդհատել նկարչի աշխատանքը։ Դաժան պայմանները նրան ստիպել են ուշադրություն դարձնել քանդակագործական փոքր ձևերին։ Այն ժամանակ ստեղծված մեդալները մեծ մասամբ նվիրված էին լեհ ժողովրդի նահատակությանը։ Պատերազմից հետո Գոսլավսկին շարունակել է զբաղվել մեդալային արվեստով։ Նա վերածվել է Լասկայի և Աումիլերի սերնդի և հետագա ժամանակաշրջանի մեդալագործնորի միջև միայնակ կապող օղակի։ Այս ոլորտում նրա աշխատանքի բարձր գնահատականը հաստատում են բազմաթիվ մրցանակները, այդ թվում նաև Լեհաստանի և արտասահմանյան երկրների ազգային թանգարանների կողմից նրա ստեղծագործությունների ձեռքբերումները։ Յոզեֆ Գոսլավսկու աշխատանքներն այժմ գտնվում են Վարշավայի, Վրոցլավի, Կրակովի, Լյուբլինի, Թորունի թանգարանների հավաքածուներում և մի շարք արտասահմանյան, այդ թվում՝ Պրահայի, Աթենքի, Բուդապեշտի, Հռոմի, Վատիկանի, Փարիզի, Հաագայի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի թանգարաններում։ Նկարիչը վերադարձել է մոնումենալ քանդակին՝ ավարտելով Գորցով Վիլկոպոլսկու անվան Ադամ Միցկևիչի հուշարձանը։ Նա ստեղծել է նաև Պոզնան քաղաքի մոտակայքում գտնվող Ժաբիկովա համակենտրոնացման ճամբարի զոհերի հուշարձանը, Վարշավայում Երաժշտություն քանդակագործական խումբը, Ֆրեդերիկ Շոպենի՝ Ժերլեզովա Վոլյայում գտնվող հուշարձանը։ Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների, ինչպես Վարշավայի հերոսների հուշարձանի ձևավորման, այնպես էլ Լեհաստանի ժողովրդական բանակի առաջին զինծառայողների, Պոզնանում և Բոլեսլավ Պրուսում գտնվող Ադամ Միսկևիչի հուշարձանների համար։ Նկարիչը նաև քանդակել է Մասլովում՝ Կելցեի մերձակայքում գտնվող Աստծո վերափոխման մոնումենտալ խորանը։ Յոզեֆ Գոսլավսկու նվաճումները չեն սահմանափակվում միայն մեկ ձևով։ Նա ստեղծագործել է դիֆերենցիալ ձևերով և նյութերով։ Նրա աշխատանքի հիմնական առարկան միշտ եղել է մարդը` ինչպես իր հերոսությամբ, այնպես էլ առօրյա կյանքում։ Իր ծաղրանկարային քանդակներում, որը արվեստի մեջ չափազանց հազվագյուտ կատեգորիա էր, նա առավելապես արտահայտել է բավականին բարեսիրտ հումոր, քան չարություն կամ համոզում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անձնակազմ խմբագրել

Տարեթիվ Քաղաք Համալսարան
1933 Կրակով Արվեստի պալատ
1960 Բուդապեշտ Լեհական մշակույթի կենտրոն
1963 Վարշավա Լեհական բանակի տուն
1968 Վրոցլավ Քաղաքապետարան
1973 Վարշավա Արվեստի ցուցահանդեսների կենտրոնական բյուրո
1974 Վարշավա Ռազմական պատկերասրահ
1974 Վարկա Կաժիմեժ Պուլասկի թանգարան
1974 Բիդգոշ Թաղամասի թանգարան
1987 Լյուբլին Թաղամասի թանգարան
1995 Կազիմեժ Դոլնի Ամառային պատկերասրահ
1996 Բոլեսլավեց Մշակութային կենտրոն
1997 Խելմնո Թաղամասի թանգարան
2000 Կոնին Թաղամասի թանգարան
2003 Վարշավա Նկարիչների տուն-պատկերասրահ
2014 Օռոնսկո Լեհական քանդակի կենտրոն
2014/2015 Վարշավա Քանդակների թանգարան (Կռուլիկարնի ամրոց)

Կոլեկտիվ խմբագրել

Օտարերկրյա խմբագրել

Տարեթիվ Պետություն Քաղաք Համալսարան
1932   Ավստրիա Վիեննա Կյունստերհաուս
1936   Իտալիա Հռոմ ?
1936   Իտալիա Հռոմ ?
1950   Չեխոսլովակիա Պրահա ?
1950   Իտալիա Հռոմ ?
1959   Իտալիա Կատանիա ?
1959   Ավստրիա Վիեննա ?
1963/1964   ԽՍՀՄ Մոսկվա-Մինսկ ?
1964   Իտալիա Արեցո ?
1965   Արևելյան Գերմանիա Բերլին-Էրֆուրտ-Լայպցիգ ?
1966   Չեխոսլովակիա Կրալուպե ?
1966   Բուլղարիա Սոֆիա ?
1966/1967   Բուլղարիա ?
1967   Հարավսլավիա - ?
1967   Ֆինլանդիա   Շվեդիա   Լեհաստան - ?
1967   Ֆրանսիա Փարիզ ?
1968   ԽՍՀՄ Մոսկվա ?
1969   Հունգարիա Բուդապեշտ ?
1971   Ֆրանսիա Փարիզ ?
1971   Նիդերլանդներ Հաագա ?
1972   Արևելյան Գերմանիա Բեռլին ?
1985   Չեխոսլովակիա Պրահա ?
2003   Ավստրիա Վիեննա Լեոպոլդ թանգարան

Գրականություն խմբագրել

  • Rudzka, Anna, Józef Gosławski. Rzeźby, monety, medale, Վարշավա, «Alegoria», ISBN 978-83-62248-00-1։
  • Józef Gosławski 1908-1963. Wystawa prac, Վարշավա, «Związek Polskich Artystów Plastyków. Centralne Biuro Wystaw Artystycznych»։
  • Słownik artystów polskich i obcych w Polsce działających, Վարշավա, «Վ. Ստեֆանիկի անվան Լվովի գիտական գրադարան»։
  • Józef Gosławski. Wystawa w 40-lecie śmierci, ISBN 83-89099-46-2։
  • Głuchowski, Krzysztof, Józwa Gosławski, Śladami pradziadów, Լոնդոն, «Polska Fundacja Kulturalna», ISBN 1-872286-69-0։
  • Rudzka, Maria Anna, Józef Gosławski - formy duże i małe, Rzeźba w Polsce (1945-2008), Օռոնսկո, «Centrum Rzeźby Polskiej», ISBN 978-83-85901-71-6։
  • Anna Rudzka It's worth looking up… // Zabytki. Heritage. — Վարշավա — ISSN 1640-0194.
  • Anna Rudzka Copernicus, a fisherman and elk, this is about Józef Gosławski's coins(անգլ.). — Վարշավա — ISSN 1640-0194.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Lost in the Shuffle» (անգլերեն). warsawvoice.pl. 2003 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • Szubert, Piotr (2002-03). «Józef Jan Gosławski» (լեհերեն). culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «Jan Józef Gosławski - wystawa rzeźby i medalierstwa» (լեհերեն). artinfo.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «Słynni Medalierzy. Józef Jan Gosławski» (լեհերեն). slynnimedalierzy.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «Famous Medalists: Józef Gosławski» (անգլերեն). mennica.com.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «PLN 5 "Fisherman" coin from 1958» (անգլերեն). mennica.com.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «Józef Gosławski – monuments, coins, medals» (անգլերեն). mennica.com.pl. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  • «Członkowie Związku Artystów Polskich Kapitol w Rzymie» (լեհերեն). audiovis.nac.gov.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Գոսլավսկի» հոդվածին։