Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինսկ (այլ կիրառումներ)

Մինսկ (բելառուս․՝ Мінск, մինչև 1939 թվականը՝ Մենսկ[3]), Բելառուսի մայրաքաղաքը, Մինսկի մարզի և Մինսկի շրջանի վարչկենտրոն, սակայն չի մտնում դրանց կազմի մեջ, քանի որ համարվում է ինքնավար տարածք։ Ունի «Հերոս քաղաք» կոչում։ Խոշորագույն տրանսպորտային հանգույց, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է։

Քաղաք
Մինսկ
բելառուս․՝ Мінск
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
ԵնթարկումՄինսկի մարզիի
և Մինսկի շրջանի
վարչկենտրոն
(չի մտնում դրանց կազմի մեջ)
Ներքին բաժանումԿենտրոնական շրջան, Սովետական շրջան, Պիերշամայսկի շրջան, Պարտիզանսկի շրջան, ԶԱվոդսկի շրջան, Լիենինսկի շրջան, Կաստրիխնիցկի շրջան, Մասկովսկի շրջան և Ֆրունզենսկի շրջան
Քաղկոմի նախագահՆիկոլայ Լադուտկո
Առաջին հիշատակում1067[1]
Այլ անվանումներՄենսկ, Մենենսկ
Մակերես308 կմ²
ԲԾՄ280 մետր
Կլիմայի տեսակչափավոր մայրցամաքային
Պաշտոնական լեզուԲելառուսերեն, ռուսերեն
Բնակչություն1 992 862 մարդ (հունվարի 1, 2024)[2]
Խտություն5 968 մարդ/կմ²
Ագլոմերացիամոտ 2 000 000
Կրոնական կազմՈւղղափառներ, կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ817
Փոստային դասիչ220001–220141
Ավտոմոբիլային կոդ7
Պաշտոնական կայքminsk.gov.by(ռուս.)(բելառուս.)(անգլ.)
Մինսկ (Բելառուս)##
Մինսկ (Բելառուս)

Մինսկում գտնվում է ԱՊՀ-ի գլխավոր գրասենյակը։ Քաղաքը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնի մոտ և գտնվում է Սվիսլոչ գետի ափին։ Մինսկի մակերեսը 348,84 կմ²։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Մինսկը հիշատակվում է 1067 թ.-ին, որպես ամրոց։ 12-րդ դարից եղել է Մինսկի իշխանության կենտրոնը, 14-րդ դարից՝ Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1499 թ.-ին քաղաքին տրվել է մագդեբուրգյան իրավունք, 14-րդ դարից դարձել է Մինսկի վոյեվոդության կենտրոնը։ 1793 թ.-ից, Ռեչ Պոսպոլիտայի 2-րդ բաժանումից հետո, մտել է Ռուսական կայսրության մեջ, 1796 թ.-ից Մինսկի նահանգի կենտրոնն էր։

1898 թ.-ի մարտի 1-3-ը Մինսկում կայացել է ՌՍԴԲԿ 1-ին համագումարը։

1915 թ.-ից՝ մերձճակատային քաղաք, ուր տեղավորված էր Արևմտյան ռազմաճակատի շտաբը։ Խորհրդային իշխանություն Մինսկում հաստատվել է 1917 թ.-ի հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին։ 1941 թ.-ի հունիսի 28-ից 1944 թ.-ի հուլիսի 9-ը օկուպացվել են գերմանական ֆաշիստները։

1946-1950 թթ.-ին Մինսկը վերականգնվել է։

Ստուգաբանություն խմբագրել

 
Մինսկ: Տեսարան դեպի Սվիսլոչ գետը

Հավանական է, որ քաղաքի անվանումը եկել է Մինյա գետի անվանումից, որը եղել է Պտիչ գետի վտակ։ Մինյա գետի անվանումը եկել է հնդեվրոպական *men բառից։ Անվան հին ռուսական տարբերակներն են Мѣньскъ, Мѣнескъ, Мѣнск-ը[4]։ Ավելի հին ժամանակներում քաղաքի անվանումը գրվում էր առանց ятя Меньск, Менеск, Менск[5]:

Տասնվեցերորդ դարի վերջին Մինսկը որպես քաղաքի անվանում քչերն էին օգտագործում[6], հետագայում ավելի շատ օգտագործվում էր «Миньск—Минск» անվանումը (տասնյոթերորդ դարի երկրորդ կեսերից), բայց չէր մոռացվել նաև Менск: «Менск» անվանումը անհետացել է միայն տասնութերորդ դարում[6]։

1502 թվականից սկսած Minsk տեսքը օգտագործվում է միայն լատինական լեհական փաստաթղթերում («Minsk», «Mińsk»): Քաղաքի անվան ձևափոխումը տեղի է ունեցել ուկրաինական բարբառների ազդեցությամբ[7]։ Տասնութերորդ դարի վերջում՝ Լեհաստանի բաժանումից հետո, ռուսական փաստաթղթերում կայուն մնաց «Минскъ» անունը[8]։

Բելառուսերենում ուղղագրությունը ձևավորվել տասնիններորդ դարի վերջում[9][10][11], որն ազդեց նաև քաղաքի անվան ձևակերպման մեջ։ Ազգագիր Պավել Շպիլևսկին հրապարակել է Մինսկ քաղաքի անվան ծագման լեգենդը։ Համաձայն այդ լեգենդի՝ Մինսկի հիմնադիրը եղել է Մենեսկը։

ԲԽՍՀ-ի ժամանակ Մենսկ անվանումը կրկին դարձավ նորմատիվ և միաժամանակ[6] օգտագործվում էր Բելոռուսիայի պաշտոնական փաստաթղթերում մինչև 1939 թվականի հուլիսի 29-ը, մինչև ԲԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը փոխեց քաղաքի անունը «Мінск»-ի[12]։

1991 թվականին Մինսկի նախարարներից կազմված խորհուրդը դիմում է Գերագույն խորհրդին մի խնդրանքով՝ վերանվանել քաղաքի անունը Менск-ի, բայց խնդրանքը մերժվում է[13]։ Քաղաքը Менск վերանվանելու համար քվեարկել է 142 պատգամավոր, բայց հարկավոր էր 173-ը[14]։

Լեհերենում հնուց օգտագործվում էր լեհ.՝ Mińsk Litewski (Լիտվականան Մինսկ, որի անվանումը եկել Լիտվական մեծ իշխանությունից) անվանումը, իսկ ավելի ուշ լեհ.՝ Mińsk Białoruski (Բելառուսական Մինսկ), որպեսզի չխառնեն Լեհաստանի Մինսկոմ-Մազովեցկի քաղաքի հետ։ Հիմա լեհական «Mińsk» բառը մեծամասնությամբ նշանակում է Բելառուսի մայրաքաղաքը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Տեսարան տիեզերքից

Մինսկը տեղակայված հարավ-արևելքի թեքության վրա, նա ունի մերենական ծագում։ Միջին հեռավորությունը ծովի մակարդակից 220 մ է։

Մինսկի ամենաբարձր տարածքը 283 մ է, իսկ ամենացածրը՝ 181,4 մ է[15]։

Կլիման խմբագրել

Չափավոր ցամաքային կլիմա ունի Մինսկը՝ ատլանտյան ծովային օդի հետ մեկտեղ։ Միջին տարեկան նստվածքը մոտ 700 մմ է։ Մինսկում ամառը տաք է, բայց շոգ չէ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը +18,5 °C է։ Ձմեռը Մինսկում շատ ցուրտ չէ, միջին ջերմաստիճանը հունվարին −4.5 °C է։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մինսկում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10,3 13,6 18,9 28,8 30,9 35,7 35,0 35,8 31,0 24,7 16,0 11,1 35,8
միջին առավելագույնը (°C) −2,1 −1,4 3,8 12,2 18,7 21,5 23,6 22,8 16,7 10,2 2,9 −1,2 10,6
միջին ջերմաստիճանը (°C) −4,5 −4,4 0,0 7,2 13,3 16,4 18,5 17,5 12,1 6,6 0,6 −3,4 6,7
միջին նվազագույնը (°C) −6,7 −7,0 −3,3 2,6 8,1 11,7 13,8 12,8 8,2 3,6 −1,3 −5,5 3,1
բացարձակ նվազագույնը (°C) −39,1 −35,1 −30,5 −18,4 −5,0 0,0 3,8 1,7 −4,7 −12,9 −20,4 −30,6 −39,1
տեղումների քանակը (մմ) 45 38 44 42 65 89 89 68 60 52 48 49 690
Աղբյուր՝ 6.

Տարածք խմբագրել

2012 թվականի դրությամբ քաղաքի մակերեսը կազմում է 34 884,43 հեկտար (348,84 կմ²)։ Իսկ 2006 թվականի դրությամբ՝ 306,68 կմ²։ Հետագայում փոխում են Մինսկ քաղաքի և Մինսկի շրջանի սահմանները Բելառուսիայի նախագահի հրամանով 2007 թվականի նոյեմբերի 22-ին № 592 «Քաղաք Մինսկի և Մինսկի շրջանի սահմանների փոփոխման մասին»[17] քաղաքի սահմանի մեջ են վերցնում Մինսկի շրջանից 5,2715 հեկտար (0,05 կմ²)։ Նաև 116,95 հեկտար (1,17 կմ²) տարածք Սմոլևիչյան շրջանից, Մինսկի շրջանից Բելառուսիայի նախագահի հրամանով 2008 թվականի հուլիսի 21-ին № 397 «Քաղաք Մինսկի և Սմոլևիչյան շրջանի սահմանների փոփոխման մասին»[18]։

Ջրային համակարգ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է Բալթյան և Սև ծովյան ջրավազանների բաժանման գիծը։ Մինսկի միջով հոսում է Սվիսլոչ գետը, որի մեջ թափվում են վեց գետ։ Բոլոր այդ գետերը պատկանում են Սև ծովյան ջրավազանին։

2010 թվականի մայիսի կեսերից մինչև հուլիսը աղբ է թափվել մոտ 28 տոննա ջրիմուռ[19]։ 2011 թվականի գարուն-աշուն շրջանում Սլիվոչի գետից հանել են մոտ 400 տոննա աղբ[20]։

Խմելու ջուր քաղաք մատակարարվում է երկու աղբյուրներից՝ ստորգետնյա և վերգետնյա։ Արտեզյան խմելու ջուրը օգտագործվում է հետևյալ շրջաններում՝ Լենինյան, Պերվոմայան, Կենտրոնական, Պարտիզանական մասամբ նաև Կաստիրչյան։ Ֆրանսիական Մոսկովյան շրջանները սնվում են վերջրյա աղբյուրից[21]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

 
Մինսկի վարչական շրջանները

Մինսկի Վարչական բաժանումը նախաձեռնվել է 1938 թվականին քաղաքի բնակչության մեծ աճի պատճառով (մինչև 218 հազար մարդ)։ 1938 թվականի մարտի 17-ից ստեծվեցին Ստալինյան (1961 թվականի նոյեմբերի 2-ից՝ Զավոդսկոյ), Վորոշիլովկի (1961 նոյեմբերի 2-ից՝ Սովետական) և Կագանովիչեյսկի (1957 թվականի հուլիսի 20-ից՝ Կաստիրչյան շրջան) շրջանները։

Ներկա պահին Մինսկը բաժանվում է 9 վարչական տարածքների։

No Անվանումը ռուսերեն Անվանումը բելառուսերեն Մակերես,
կմ²[22][23][24]
Բնակչություն,
մարդահամար
2009, մարդ[25]
Բնակչություն,
գնահատական
2015, մարդ[23]
1.      Կենտրոնական շրջան Цэнтральны раён 41 111 235 109 283
2.      Սովետական շրջան Савецкі раён 20 162 315 161 572
3.      Պեռվոմայսկի շրջան Першамайскі раён 34 213 985 221 921
4.      Պարտիզանական շրջան Партызанскі раён 65 97 592 97 697
5.      Զավոդսկոյ շրջան Заводскі раён 58 238 798 236 826
6.      Լենինյան շրջան Ленінскі раён 23 215 151 217 130
7.      Կաստիրչյան շրջան Кастрычніцкі раён 35 155 061 157 511
8.      Մոսկովյան շրջան Маскоўскі раён 29 270 240 284 531
9.      Ֆրունզյինյան շրջան Фрунзенскі раён 43 372 431 451 809
Ընդհանուր 348 1 836 808 1 938 280

Բնակչություն խմբագրել

Ըստ 2009 թվականի Բելառուսիայի մարդահամարի Մինսկի բնակչությունը 1 836 808 մարդ էր։ 2011 թվականի սկզբին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի բնակչությունը պետք է սահմանափակել 1,8 միլիոն մարդկանցով[26]։

2005-2012 թվականներին ծնելության գործակիցը բարձրացել է 9,4-ից 12 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 14,4), մահացության գործակիցը իջել է 9,6-ից մինչև 9,2 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 6,6), իսկ ընդհանուր բնական աճի գործակիցը բարձրացել է −0,2-ից մինչև +2,8 1000 մարդու նկատմամբ (+7,8 1990 թվականին)[22][27]։ Բնակչության միջին կյանքի երկարությունը բարձրացել է 72,3-ից (67 տղամարդկանց, 77,2 աղջիկների մոտ) մինչև 74,9 տարի (69,6 տղամարդկանց, 79,4 աղջիկների մոտ)[22]։

Մինսկում 2012 թվականին գրանցվել է 15 514 ամուսնություն (8,2՝ 1000 մարդու նկատմամբ) և 8121 ամուսնալուծություն (4,3՝ 1000 մարդու նկատմամբ)[27]։

Բնակչության դինամիկա խմբագրել

16-րդ դարի վերջերին Մինսկում ապրում էր մոտ 4-5 հազար բնակչություն[28]։ 1654-1667 թվականների պատերազմի ավարտին Մինսկի բնակչությունը կրճատվեց 2 հազարով[29][30]։ 1797 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 5794 մարդ[31], իսկ 1811 թվականին կազմում էր 11 200 մարդ[32]։ Հերթական պատերազմի պատճառով 1812 թվականին բնակչությունը կրճատվեց մինչև 3480 մարդ[32], բայց կրկին նրանք վերականգնվում էին, և արդեն 1827 թվականին բնակչությունը հասել էր 14591-ի։ Պատերազմի պատճառով 1812 թվականին Մինսկը իր մեծությամբ երկրորդ քաղաքն էր Բելառուսում, նա զիջում էր Վիտեբսկին[33]։ Քաղաքը սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ 1970-ական թվականներին կառուցեցին երկու երկաթուղային ճանապարհները՝ Մոսկվա-Բրետյան և Լիբավո-Ռոմենսկային։ Եթե 1860 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 26 760 մարդ[33], ապա արդեն 1897 թվականին կազմում էր 90 912 մարդ[34]։

Քաղաքի բնակչությունը XI—XIX դարերում, հազար բնակիչներ Քաղաքի բնակչությունը XX—XXI դաարերում, հազար բնակիչներ

Ազգային կազմ խմբագրել

Ազգությունը Մարդահամար 1897[35] Մարդահամար 1926 Մարդահամար 1939[36] Մարդահամար 1959 Մարդահամար 1970 Մարդահամար 1979 Մարդահամար 1989 Մարդահամար 1999 Մարդահամար 2009[37]
Բելառուսներ 8 164 55 778 124 061 325 026 601 890 871 210 1 153 991 1 333 222 1 455 825
Ռուսներ 23 208 12 617 28 711 116 327 214 260 282 977 325 125 264 020 184 070
Ուկրաինացիներ 266 1 465 6 650 18 345 35 214 46 226 53 244 39 948 27 362
Հույներ 10 369 4 481 3 364 5 580 9 419 14 647 18 479 17 581 13 420
Հրեաներ 46 541 53 686 70 998 38 842 47 058 46 332 39 154 10 141 5 187
Հայեր 16 142 687 1 096 1 746 2 039 1 955
Թաթարներ 1 146 1 618 1 749 2 182 2 875 2 925 2 102 1 239
Ադրբեջանցիներ 39 217 591 1 102 1 559 1 517
Չինացիներ 10 1 349
Թուրքմեններ 1 016
Լիտվացիներ 43 377 757 695 892 724 935
Արաբներ 787
Վրացիներ 147 324 518 897 828 687
Գնչուներ 65 111 953 1 056 1 369 1 239 573
Մոլդովացիներ 21 360 496 839 511 392
Ղազախներ 74 223 297 526 189 386
Ավգաններ 326
Թուրքեր 4 314
Ընդհանուր 90 912 128 043 238 948 509 667 917 428 1 273 496 1 607 077 1 680 567 1 836 808
Ազգային կազմ՝ ըստ շրջանների

Շրջաններում բնակչության բելառուսների բաժինը տատանվում է 73,59 %-ից Պերվոմայսկի շրջանում մինչև 84,73 %-ը Զավոդսկոյի շրջանում,իսկ ռուսների մոտ 7,81 %-ից Պեռվոմայսկի շրջանում մինչև 13,51 % Զավոդսկոյի շրջանում։

շրջան բելառուսները[38] % ռուսները[38] %
Զավոդսկոյ շրջան 202 322 84,73 % 18 654 7,81 %
Լենինյան շրջան 177 402 82,45 % 18 679 8,68 %
Մոսկովյան շրջան 217 304 80,41 % 21 969 8,13 %
Ֆրունզյինյան շրջան 297 747 79,95 % 33 422 8,97 %
Կաստիրչյան շրջան 123 713 79,78 % 14 701 9,48 %
Պարտիզանական շրջան 76 222 78,1 % 11 858 12,15 %
Սովետական շրջան 121 103 74,61 % 21 165 13,04 %
Կենտրոնական շրջան 82 546 74,21 % 14 719 13,23 %
Պեռվոմայսկի շրջան 157 466 73,59 % 28 903 13,51 %
 
 
 
 
Լոշիցա համայնք Շամանը համայնք Սերեբյանկա համայնք Հարավ-Արևմտյան համայնք

Մինսկի քաղաք-արբանյակներ խմբագրել

 ##
Մինսկ (Մինսկի շրջան)
 
Ռուդինսկ
 
Սմոլովիչի
 
Լոգոյսկ
 
Զասլավլ
 
Ֆանիպոլ,
Ձերժինսկ
 
Մինսկի քաղաք-արբանյակները

2010 թվականների սկզբին երկրի քաղաքական ուժերը որոշեցին փոխել մայրաքաղաքի և մոտակա շենքերի տեսքը։ Դրա փոխարեն քաղաք-արբանյակների կառուցման միտքը առաջ քաշվեց։ Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն արգելեց շինարարությանը գյուղատնտեսական հողերի վրա, որոնք գտնվում են Մինսկի շրջանաձև ավտոճանապարհի կողքին[39]։

Ի սկզբանե Մինսկը պետք է ունենար ինը քաղաք-արբանյակներ՝ Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ստոլբցի, Ուզդա, Ռուդինսկ, Սմոլովիչի, Ժոդինո, Լոգոյսկ[40] (բոլոր քաղաքները բացի Լոդոյսկից և Ուզդիից մայրաքաղաքի հետ կապված են երկաթուղիով), բայց ավելի ուշ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով նրանք կրճատվեցին մինչև վեցը (Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ռուդինսկ, Սմոլովիչի, Լոգոյսկ)[41]։ «БелНИИП градостроительства»-ն սպասում էր, որ մարդկանց քանակը քաղաք-արբանյակներում կշատանա Մինսկից տեղափոխվող ժողովրդի հաշվին[42]։ Մի քանի փորձնական շինարարական նախագծերից հետո Սմելվիչում վերջապես 2014 թվականի ամռանը կառուցվեց բարձրահարկ բնակելի շենք, բայց առանց հարմարությունների[43]։ Այդ նույն տարվա աշնանը Մինսկ քաղաքի գլխավոր քաղաք-արբանյակ դարձավ Ռուդենսկը։ Նախարարները հայտարարում են, որ քաղաք արբանյակներում հարկավոր է կառուցել հինգ հարկից ոչ ավելի շինություններ[44]։ Որպեսզի ակտիվացնել շինարարական աշխատանքները արբանյակ-քաղաքներում «Мингорисполком»-ը որոշում է 2017 թվականին երկու անգամ քչացնել շինարարական տարածքները[45].

Քույր քաղաքներ խմբագրել

Մինսկը ունի հետևյալ քույր քաղաքներ[46]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chronicler N. t. Повѣсть врємѧнныхъ лѣтъ // Hypatian Codex — 1200.
  2. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  3. 69 гадоў таму Менск стаў Мінскам Արխիվացված 2009-06-03 Wayback Machine, (բելառուս.)
  4. Повѣсть временныхъ лѣтъ
  5. Крамко І.І. Штыхаў Г. В. Калі Менск стаў Мінскам // Памяць: Гіст.-дакум. хроніка Мінска. У 4 кн. Кн. 1-я. — Мн.: БЕЛТА, П15 2001. С. 35
  6. 6,0 6,1 6,2 Крамко І.І. Штыхаў Г. В. Калі Менск стаў Мінскам // Памяць: Гіст.-дакум. хроніка Мінска. У 4 кн. Кн. 1-я. — Мн.: БЕЛТА, П15 2001. С. 36
  7. Фасмер М. Этимологический словарь русского языка. — М., 1986. — Т. 2. — С. 625.
  8. Шыбека З. В., Шыбека С. Ф. Мінск: Старонкі жыцця дарэв. горада / Пер. з рускай мовы М. Віжа; Прадмова С. М. Станюты. — Минск: Полымя, 1994. — С. 10.
  9. Историческая справка | Архивы Беларуси
  10. «Language Situation in Belarus-5». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  11. Н. В. Бирилло, Ю. Ф. Мацкевич, А. Е. Михневич, Н. В. Рогова. Белорусский язык // Языки мира. Славянские языки. М.: Academia, Институт языкознания РАН, 2005. — С. 548—594.
  12. «29 июля 1939 — сессия Верховного Совета БССР приняла решение об изменении названия города «Менск» на «Минск» | Новости на NewsBY.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Решение Минского городского Совета депутатов от 5 сентября 1991 г. № 167 «Аб гербе г. Мінска і аб вяртанні гораду яго гістарычнай назвы Менск»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  14. Кастусь Лашкевіч, 5 афіцыёзных міфаў пра Мінск Արխիվացված 2009-10-16 Wayback Machine // TUT.BY, 11 верасня 2009 г.
  15. МЕНСК.BY (Минск), Менскія міты
  16. «Расчет расстояний между городами». Транспортная компания «КСВ 911». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «Մայիսի կեսերից մինչև հուլիսիը աղբ է թափվել մոտ 28 տոննա ջրիմուռ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «За весенне-осенний период из Свислочи извлекли около 400 т мусора». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «Строительство водозабора «Вязынка» под Минском начнется в 2011 году». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Регионы Республики Беларусь — 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 20-ին., Национальный статистический комитет Республики Беларусь
  23. 23,0 23,1 Статистический ежегодник города Минска, 2015
  24. «Государственный земельный кадастр Республики Беларусь» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (по состоянию на 1 января 2011 г.)
  25. Результаты переписи 2009 года
  26. «Լուկաշենկո։ «Պետք չէ Բելոռուսիայի ամբողջ բնակչությանը հավաքել Մինսկում»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  27. 27,0 27,1 Статистический ежегодник Республики Беларусь, 2013
  28. Կաղապար:Книга:ВКЛЭ2
  29. Կաղապար:Книга:ВКЛЭ2
  30. Гісторыя Мінска. — Կաղապար:Мн.: Наука и техника, 1967. — С. 52.
  31. Гісторыя Мінска. — Կաղապար:Мн.: Наука и техника, 1967. — С. 53.
  32. 32,0 32,1 Гісторыя Мінска. — Կաղապար:Мн.: Наука и техника, 1967. — С. 81.
  33. 33,0 33,1 Гісторыя Мінска. — Կաղապար:Мн.: Наука и техника, 1967. — С. 89-90.
  34. Гісторыя Мінска. — Կաղապար:Мн.: Наука и техника, 1967. — С. 105.
  35. Первая всеобщая Մարդահամար населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам 50 губерний Европейской России
  36. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  37. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  38. 38,0 38,1 Մարդահամար населения 2009. Национальный состав Республики Беларусь. Том 3 Արխիվացված 2014-11-29 Wayback Machine. — С. 130—131.
  39. «Мегаполис vs сельское хозяйство: какую ценность представляют пахотные земли внутри кольцевой?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  40. У Минска будет 9 городов-спутников
  41. «Лукашенко пересмотрел список городов-спутников Минска». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  42. «Какие города-спутники Минска наиболее перспективны для развития?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  43. Один в поле: что сделано в городе-спутнике за два года
  44. «Основным городом-спутником Минска стали не Смолевичи, а Руденск». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  45. Строительство жилья в Минске к 2017 году сократится почти в два раза
  46. «Города, породнённые с г. Минском — Минский городской исполнительный комитет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  47. «Город-побратим Минск». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  48. Новосибирск подписал договор о побратимстве с Минском
  49. Минск и китайский Шэньчжэнь стали побратимами
  50. [1]
  51. Минск и Калуга установили побратимские связи
  52. Минск и Тбилиси стали городами-побратимами
  53. Минск и Пекин стали городами-побратимами

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինսկ» հոդվածին։