Մբեյա (անգլ.՝ Mbeya), քաղաք Տանզանիայի հարավ-արևմուտքում։ Հանդիսանում է նույնանուն մարզի ու շրջանի կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 352 511 մարդ (2009 թ․ մարդահամարի տվյալներով)[1]։

Քաղաք
Մբեյա
Mbeya
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ՄերԴեյվիդ Մվաշիլինդի
Հիմնադրված էՀուլիսի 1, 2005 թ.
ԲԾՄ1758 մ
Կլիմայի տեսակծովային կլիմա
Բնակչություն270 741 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ025
Պաշտոնական կայքերկրի կայք (անգլ.)
Մբեյա (Տանզանիա)##
Մբեյա (Տանզանիա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևմտյան հատվածում, Զամիբիայի և Մալավիի սահմաններից ոչ հեռու։ Մբեյան գտնվում է ծովի մակարդակից 1600-2400 մ բարձրության վրա[1], Լիվինգստոնի լեռների արևմտյան լեռնաճյուղի մոտ։ Քաղաքի տարածքով հոսում են ութ գետեր․ Սիսիմբա, Նզովուե, Իմետա, Համզա, Մֆվզիմո, Սիմբա, Նկվանանա և Նսալագա։ Վերջին երկուսը թափվում են Ռուախայի մեջ։

Կլիմա խմբագրել

Մբեյա
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
202
 
24
14
 
 
176
 
24
14
 
 
186
 
24
14
 
 
119
 
24
13
 
 
20
 
29
10
 
 
6
 
22
7
 
 
4
 
22
6
 
 
2
 
24
8
 
 
4
 
26
10
 
 
16
 
26
13
 
 
67
 
27
14
 
 
205
 
24
14
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: World Climate Guide

Մբեյայի կլիման բնութագրվում է տարեկան միջին ջերմաստիչանի փոքր տատանումներով, ինչը բացատրվում է հասարակածին մոտիկ լինելու փաստով։ Մյուս կողմից, բարձրլեռնային դիրքի պատճառով այստեղ հանդիպում ենք մերձհասարակածային գոտուն բնութագրող ջերմաստիճաններից շատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Հստակ արտահայտված են չոր (մայիս-հոկտեմբեր) և խոնավ (նոյեմբեր-ապրիլ) ժամանակաշրջանները։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մբեյա քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 23,8 24,4 24,0 23,3 22,6 21,7 21,9 24,1 25,5 27,2 26,7 24,3 27,2
բացարձակ նվազագույնը (°C) 15,0 14,6 14,2 12,5 10,1 7,6 6,8 7,7 10,9 13,4 14,6 14,8 6,8
տեղումների քանակը (մմ) 96,1 56,3 55,9 56,5 9,0 10,0 0,0 0,0 1,0 3,5 28,9 113,8 431
Աղբյուր՝ [1]
 
Մբեյան 1978 թվականին

Պատմություն խմբագրել

Մբեյան հիմնադրվել է 1920-ական թվականներին, որպես հանքափորների քաղաք (դեռևս 1905 թվականին այս տարածքները ծածկված էին «ոսկու տենդով»)։ Ընդհուպ մինչև 1961 թվականը Մբեյան ընդգրկված էր բրիտանական Տանգանիկայի կազմում, երբ հռչակվեց երկրի անկախությունը։ 1964 թվականին Տանգանիկայի և Զանզիբարի միավորումից հետո քաղաքը Տանզանիայի կազմում է։

1969 թվականին սկսվեց Տանզանիա-Զամբիա երկաթգծի շինարարությունը (ՏԱԶԱՐԱ), որն անց էր կացվում Մբեյայի տարածքով[2][3]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Մբեյան բաժանվում է 36 շրջանների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 180 փողոցների[1]։

Տնտեսություն խմբագրել

 
Տրանսպորտային և այլ սարքավորումների սպասարկումը Մբեյայում

Քաղաքը խոշոր առևտրի կենտրոն է։ Նրա շրջակայքում զարգացած են անասնապահությունն ու բուսաբուծությունը[1]։ Աճեցվում են բրինձ, ադամաթուզ, եգիպտացորեն և լոլիկ[3]։ Ըստ ցուցանիշների՝ քաղաքի բնակչության մեկ երրորդի կյանքն անքակտելիորեն կապված է գյուղատնտեսության հետ, 21 %-ը զբաղված է սննդամթերքի արտադրության և մթերման ոլորտում, իսկ 43,4 %-ը լրացուցիչ եկամուտ ունի գյուղատնտեսական արտադրանքի աճեցումից, մանրածախ առևտրից ու տնայնագործությունից։ Եվս 2,3 %-ը կազմում են տնային աշխատողներն ու բնակչության այլ խմբեր[1]։

Կրթություն խմբագրել

 
Մբեյայից ոչ հեռու գտնվող Իտետե գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները

Քաղաքում հաշվվում է մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նրանց մեջ են Տեոֆիլո Կիսանջի համալսարանը (անգլ.՝ Teofilo Kisanji University), Մբեյայի գիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտը (անգլ.՝ Mbeya Institute of Science and Technology (MIST)), Մզումբի համալսարանը (անգլ.՝ Mzumbe University (MU)), Տանզանիայի հաշվապահական ինստիտուտը (անգլ.՝ Tanzania Institute of Accountancy (TIA)) և Գյուղատնտեսական հետազոտությունների ինստիտուտը (անգլ.՝ Agricultural Research Institute (ARI))[3]։

Սպորտ խմբագրել

Քաղաքն ունի ֆուտբոլային ակումբ՝ Prisons F.C., որը ելույթ է ունենում Տանզանիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում։ Պարապմունքներն անց են կացվում քաղաքային՝ Սոկոյնե (անգլ.՝ Sokoine Stadium) մարզադաշտում։

Տրանսպորտ խմբագրել

 
Բենզնատարներ Մբեյայում

Ինչպես արդեն վերը նշվեց, քաղաքով է անցնում Տանզանիան և Զամբիան միացնող երկաթգիծը։ Քաղաքում կա նաև օդանավակայան[4]։

Զբոսաշրջություն խմբագրել

Անձրևները սովորաբար սկսվում են հոկտեմբերից և ավարտվում մայիսին, որին հաջորդում է չոր և ցուրտ շրջանը՝ հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Պայմանական զբոսաշրջությունը մեծ ներդրում չունի տեղական տնտեսության մեջ, և չկան տուրիզմի գագաթնակետ հանդիսացող տեսանելի ամիսներ։

Ստեղծվել են հատուկ սահմանված արշավային արահետներ, որոնք թույլ են տալիս արշավականներին հասնել անհասանելի վայրեր և կենսաբազմազան լեռնաշխարհներ, չնայած որ արահետները պետք է պատշաճ կերպով գծագրվեն։ Ինքնաբավ արշավորդների համար Տուկույու փոքր քաղաքի շրջակայքում և Պորոտո լեռներում կան բազմաթիվ երթուղիներ։

Տարածքի որոշ ուշագրավ տեղական զբոսաշրջային վայրերը ներառում են.

  • Կուտիլո ազգային պարկը
  • Ռուահա ազգային պարկը
  • Նյասա լիճը
  • Մբոզի երկնաքար
  • Մվալալո ջրվեժ

Նշանավոր մարդիկ խմբագրել

  • Գոդֆրեյ Մվաքիքաջիլ - հայտնի աֆրիկացի և գրող
  • Քրիստափոր Մվաշինգա - տանզանիացի գրող ու բանաստեղծ։ Նա յոթերորդ օրվա Ադվենիստների եկեղեցու ձեռնադրված նախագահն է։ Նա ծագումով Մբեյայի Իգավիլոյից է։ Մվաշինգան իր կրթությունը ստացել է Մբեյայի շրջանի Իգավիլո քաղաքի միջնակարգ դպրոցում։ Այժմ նա ապրում է Միացյալ Նահանգներում։
  • Ֆադի Մթանգա - գրող, բանաստեղծ, բլոգեր և անվանի լուսանկարիչ, ապրում է քաղաքում։
  • Դավիս Մվամունյանգ - Տանզանիայի ժողովրդական պաշտպանության ուժերի ղեկավար։

Քույր քաղաքներ խմբագրել

Ռուկվապիտեկ խմբագրել

2013 թվականին Մբեյայից ոչ հեռու գտնվող Ռուկվա հովտում հայտնաբերվել և նկարագրվել են պրիմատների՝ նախկինում անհայտ բրածո ներկայացուցիչ, որը պատկանում էր ռուկվապիտեկների նոր ցեղին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Overview - (Mbeya City)» (անգլերեն). Mbeya Regional Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  2. Jamie Monson. «Freedom Railway» (անգլերեն). Boston Review. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Robert Palmer. (2008 թ․ ապրիլի 11). «The history of Mbeya» (անգլերեն). Article Alley. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  4. «(MBI) Mbeya Airport» (անգլերեն). FlightStats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբեյա» հոդվածին։