ջնջված հոդվածի վերականգնում խմբագրել

Ողջույն, Ջեօ, ո՞նց ես: Մի խնդրանք, փորփրելուց գտա: Այստեղ երևում է, որ երեք մասնակից կողմ են արտահայտվել հոդվածը թողնելուն, և քննարկումն էլ փակվել է՝ այդ արդյունքով: Չգիտեմ թե ինչ վրիպակ է եղել, բայց հետագայում դու ջնջել ես ինչպես հոդվածը, այնպես էլ քննարկումը: Եթե ամեն ինչ նորմալ է, և դա պատահական է եղել՝ ինչ-որ թյուրիմացության պատճառով, կարո՞ղ ես վերականգնել: Նախապես շնորհակալ եմ --Հայկ (արաբագետ) 19:17, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, Հայկ, լավ եմ, դու ո՞նց ես։ Հոդվածը 3 անգամ ջնջման է ներկայացվել, 2015 թվականի փետրվար, հոկտեմներ և նոյեմբեր ամիսներին։ Առաջին երկու առաջադրումներին դեմ ես քվեարկել, երրորդին՝ կողմ։ Հաշվի առնելով վերջինի արդյունքը՝ ջնջել եմ։ --Ջեօ 19:24, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Լավ, մերսի: Ինչպես անցած անգամ, այս անգամ էլ եմ ասում՝ Խայտառակ եղանք...   --Հայկ (արաբագետ) 19:26, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Admin action խմբագրել

Hi GeoO! Could you delete https://hy.wikipedia.org/wiki/File:Wiki.png - it is in Commons [1]. The logo at the top left corner of each Wikipedia is not Wiki.png but coming from commons-static.

InitialiseSettings.php#L459, shows what file is used for the logo in each project. As of 2016-12-10 the URL for Wikipedias is mostly like https://commons.wikimedia.org/w/static/images/project-logos/hywiki.png with 'hy' being the project language code. Unless a project uses $stdlogo, the logo is hosted on commonswiki.

The existence of the file Wiki.png seems to confuse users, e.g. "Armenian Wikipedia logo 200.png" was uploaded to Wiki.png - but it does not hange the top-left logo.

Already 185 out of 295 Wikipedias have no local Wiki.png. 85.180.251.198 17:51, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Դուք սխալ եք խմբագրել

Ես կարող եմ պնդել, որ ձեր կողմից ջնջված նյութը համապատասխանում է ազատ հանրագիտարանի օրենքին: Ինչպես նաև պահանջում եմ հետ բերել իմ տեղադրած գրառումը: Մանրամասների հետ կապված կապվեք անձամբ: ՋԵՈ պահաջում եմ կրկին անգամ հետ բեր գրառումս: Դու սխալ ես: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Յորդանյան, հետս «Դուք»-ով խոսեք։ Հոդվածը ջնջվել է մի քանի պատճառներով․
  • նշանակալիությունը հոդվածում ապացուցված չէր (այսինքն՝ չկային վստահելի երկրորդական աղբյուրներ, որոնք կփորձեին ապացուցել թեմայի նշանակալիությունը),
  • հոդվածը գրված չէր հանրագիտարանային ոճով, ինչը ենթադրում է բացառապես չոր փաստերի շարադրում։

ՎՊ:Ն կանոնակարգում մանրամասն գրված է, թե որոնք են Հայերեն Վիքիպեդիայում ընդունված նշանակալիության չափանիշները։ Եթե ամեն դեպքում կարծում եք, որ սխալ եմ, կարող եք դիմել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ՝ մյուս ադմինների կարծիքը հարցնելու համար։ --Ջեօ 20:07, 21 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Ես պնդում եմ որ սխալ եք: Հանրագիտարանային օրենքը դեմ չեմ, բայց փաստերը որոնք չոր են ավելի քան խոսուն են, այնպես որ աճպարարություն է չթողնելը: Մնացածը ձեր գործն է... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Յորդանյան, ես արդեն Ձեզ ցույց եմ տվել այն հղումները, որոնցում կարող եք բողոքարկել ադմինիստրատորի գործողությունները։ --@ջեօ 11:54, 22 Հունվարի 2017 (UTC)

Ձեր գործելաոճից ես հասկանում եմ , որ սա ոչ թ ազատ հանրագիտարան է, որը հիմնված է փաստերի վրա այլ կանխակալ կողմնորոշում պարունակող հանրագիտարան է, ոտնահարելով ազատ փաստերի արձանագրումը... Մեր կայքն ամեն ինչ անի բողոքի ձանը անհամեմատ հնչեղ դարձնելու համար, որը հաստատ դրական ընթացք չի բերի ոչ Հայկական Վիքիպենդիային ոչ էլ կողմնորոշված օգտատերերին... Մնաք բարով: Կամ վերադարձնում եք գրառումը և մենք որոշ շկումներ ենք անում և ընդհանուր հայտարարից հետո հրապարակում ենք այն : Շնորհակալություն պատասխանելու համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց ծննդյան թվական խմբագրել

Ողջո՝ւյն Ջէօ, Ալեքսանդր Մատինյանի միայն ծննդյան տարին է հայտնի (1843թ.): Տեղեկաքարտը լրացնելիս, ամսվա ու օրվա տեղը (այստեղ՝ {{Ծննդյան ամսաթիվ |1843|--|--}}) ի՞նչ գրեմ, որ այսպիսի բան չերևա՝ 1843 [[{{{3}}}]]: --Գարդմանահայ (քննարկում) 12:13, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, Գարդմանահայ։ Այդ պարագայում ես ուղղակի կաղապարով չէի տեղադրի ծննդյան թիվը։ Միգուցե Աշոտ ՏՂՆը կամ Kareyac-ն ավելի լավ տարբերակ ունենան։ --Ջեօ 13:24, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Ողջույններս։ Դատայում փոխեցի, արդեն կարգին է։ --23artashes (քննարկում) 13:26, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, 23artashes ջան։ --Ջեօ 13:28, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Ապրեք!!! Դատայում փոխելու պահը մի քիչ մանրամասն կբացատրե՞ս :)) Այսինքն ի՞նչը փոխեցիր, որ ուղղվեց: --Գարդմանահայ (քննարկում) 13:30, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Լավ, հասկացա, սա նկատի ունես:--Գարդմանահայ (քննարկում) 13:42, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey խմբագրել

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

որոշյալ հոդը խմբագրել

Ողջույն, ջեօ ջան: Մի խնդրանք, այսպիսի [2] խմբագրումները կամ ես անեմ, կամ դու   , ուղղակի գործը շատ նուրբ է, ու պահանջում է մեկ մարդու աշխատանք, որ այդ մեկը ամեն ինչ անի. խոսքը վերաբերում է միանգամից կատեգորիային, կաղապարին ու հոդվածին, ու այդ ամեն ինչը վերահղումների հետ կապված: Եթե դեմ չես՝ դրանք ես անեմ, քանի որ արդեն սկսել ես, բայց եթե ցանկություն ունես՝ սկսիր ինքդ, ու քեզ հիմա տամ հղումները, որոնք մնացել են փոխելու [3], [4] --Հայկ (արաբագետ) 08:31, 30 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն։ Եթե դժվար չէ, դու անես։ --@ջեօ 10:23, 30 Հունվարի 2017 (UTC)
Ոչ մի խնդիր, ջեօ ջան --Հայկ (արաբագետ) 15:17, 30 Հունվարի 2017 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Վաստակավոր ադմինիստրատոր
Մեծ Վադիմ, ես պարգևատրում եմ քեզ այս շքանշանով, որպես վաստակավոր ադմինիստրատոր VdmBrmyn (քննարկում) 16:40, 7 Փետրվարի 2017 (UTC)
Ապրես, VdmBrmyn ջան։ ;) --@ջեօ 17:11, 7 Փետրվարի 2017 (UTC)

Քարտեզ խմբագրել

Ջեօ ջան, ողջույն: Շրի Լանկա (կղզի) հոդվածում քարտեզը ցույց չի տալիս (այսինքն քարտեզում կղզու տեղը, ինչպես ռուսերեն ՎՊ-ում է): Կօգնե՞ս ուղղենք:--TonJ (քննարկում) 17:14, 20 Փետրվարի 2017 (UTC)S

Ողջույն։ Իհարկե ։) Ուղղեցի։ Ապրես հոդվածի համար։ --@ջեօ 17:16, 20 Փետրվարի 2017 (UTC)
Շատ շնորհակալ եմ, Ջեօ ջան:--TonJ (քննարկում) 17:18, 20 Փետրվարի 2017 (UTC)

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey խմբագրել

(Sorry for writing in English)

Translating Ibero-America is back! Come and join us :) խմբագրել

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here

Hugs!--Anna Torres (WMAR) (քննարկում) 00:28, 12 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

օգոստոսի 6 թե հուլիսի 6 խմբագրել

ողջույն Հարգելի՛ GeoO ջան, ոնց ես?, մի հատ խնդրեմ նայես այս խմբագրումը: --ERJANIK (քննարկում) 16:55, 10 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Ողջույն, Երջանիկ ջան։ Ուղղեցի, շնորհակալ եմ շատ։ --@ջեօ 18:14, 10 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Աբխազական անվանումներ խմբագրել

Ջեո ջան, ի՞նչ մակարդակի գիտելիքների ես տիրապետում աբխազերեն լեզվից։ Մասնագիտական օգնություն և մեծ վիքիփորձ ունեցող մասնակցից խորհուրդ է անհրաժեշտ։ — Vahe քնն. 16:40, 12 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Բարի ուշ երեկո, Vahe ջան։ Աբխազերենի առհասարակ չեմ տիրապետում։ --@ջեօ 21:07, 14 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Ջեո ջան, hարցը գիտե՞ս ինչում է… աբխազերեն հայրանունները մենք թարգմանում ենք ուղիղ ձևով․ օրինակ՝ «Иасыф-иҧа»՝ հայերեն տառադարձելով «Իոսիֆ-իպա» ձևով, բայց «ҧ» տառը դա մեր «փ» տառն է։ Ինչու՞, օրինակ, աբխազական արժույթը տառադարձում ենք «ափսար» (аҧсар) ձևով, մյուս դեպքերում՝ ոչ։ Իմ կարծիքով, նմանապես, պիտի լինի «Շինքուբա» (ոչ թե Շինկուբա, Шьынқәба), «Բղաժբա» (ոչ թե Բգաժբա, Бҕажәба), «Ինալ-Իփա» (ոչ թե Ինալ-Իպա, Иналиҧа) և այդպես շարունակ։ — Vahe քնն. 04:30, 15 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Vahe ջան, Շինկուբա հոդվածում տեղադրված է Հայկական սովետական հանրագիտարանի կաղապարը, այսինքն՝ տեղեկատվության որոշակի հատված այնտեղից է վերցված, իսկ նմանատիպ տառադարձումներ ՀՍՀ-ում բազմաթիվ են։ Բայց ՀՍՀ-ն աղբյուր է, որի հետ նաև պետք է հաշվի նստել։ Այլ հարց է, որ կարողանանք գտնել մասնագիտական այլ գրականություն, որտեղ քո ասած տարբերակը լինի։ --@ջեօ 09:02, 15 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Այս խնդիրը ցանկանում եմ համեմատության մեջ դնել վրացերենից տառադարձման խնդրի հետ։ ժամանակին բազմաթիվ վրացական հատուկ անուններ փոխառելիս ենթարկվել են կրնկնակի տառադարձման (վրացերեն—ռուսերեն—հայերեն), սակայն հիմա հիմնականում կատարվում է ուղիղ փոխառություն։ Իսկ աբխազական հոտուկ անունները ենթարկվել են կրկնակի (աբխազերեն—ռուսերեն—հայերեն) կամ նույնիսկ եռակի տառադարձման՝ (աբխազերեն—վրացերեն—ռուսերեն—հայերեն)։ Չեմ ասում, որ արմատացած ձևերը անհրաժեշտ է փոփոխման ենթարկել (Աբխազիան Ափխազիա դարձնել պետք չէ…), բայց գոնե անձնանունների և ազգանունների փոխառության համար ճիշտ կլինի համարժեք հնչողությամբ ձևեր կիրառել։ — Vahe քնն. 09:17, 15 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Aaaaaaaaa5646854aaaaaaaaaaaaaaaa54565aaaaa խմբագրել

Հարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Aaaaaaaaa5646854aaaaaaaaaaaaaaaa54565aaaaa մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:26, 21 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

  Արված է:--Arsog (1985) 00:50, 21 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ և Arsog ջաներ, ինչո՞ւ չի համապատասխանում կանոնակարգին։ --@ջեօ 03:39, 21 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել
GeoO ջան, խորհրդարանում ժամանակին նման քննարկում եմ հիշում, կրկնվող և ոչինչ չնշանակող անունների համար, չգիտեմ, իմ համար էլ հստակ չէ այս կանոնակարգը։ Բայց հաշիվը ամեն դեպքում պետք է արգելափակվի, քանի որ իմ խամաճիկ (ավելի շուտ՝ կռիս) հաշիվն է։ Ստեղծել է այս գադջեթը փորձարկելու համար։ Կներեք անհանգստության համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:08, 21 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել
Բարի, Աշոտ ջան ։Ճ --@ջեօ 10:52, 21 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Luckas-bot խմբագրել

Հարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Luckas-bot մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ '''<span style="color:#00B6F1">Մոնթե</span> <span style="color:#0000CD">Մելքոնյան</span>''' (քննարկում) 12:38, 4 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Մոնթե ջան, դա բոտային հաշիվ է, հետևաբար թույլատրվում է մասնակցային անվան մեջ «բոտ» բառի կիրառումը։ Բացի այդ, մասնակիցն այդ անունն օգտագործում է 2008 թվականից։ --@ջեօ (քնն․) 12:55, 4 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Vibrantsimple խմբագրել

Հարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Vibrantsimple մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Armen (քննարկում) 18:05, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Armen ջան, ո՞ր պահով չի համապատասխանում կանոնակարգին։ --@ջեօ (քնն․) 18:06, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
@ջեօ ջան պատահական եմ արել: Այնպես, որ քննարկման կարիք չկա: Sorry:) --Armen (քննարկում) 18:12, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հոդվածի անվանման հետ կապված հարց խմբագրել

Ողջո՜ւյն GeoO ջան: Այսպիսի հարց ունեմ. ցանկանում եմ Րաֆֆի Հովհաննիսյան հոդվածը վերանվանել Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ), սակայն քանի որ 2-րդը վերահղված է 1-ինին, ես չեմ կարողանում կատարել վերանվանումը: Միայն ադմինները ունե՞ն համապատասխան գործիքը: Իսկ ցանկանում եմ վերանվանել, քանի որ գոյություն ունի նման անուն ազգանունով առնվազն երկու անձ: Պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը վերահզվի դեպի Րաֆֆի Հովհաննիսյան (այլ կիրառումներ), մնացածը արդեն համապատասխանաբար իրենց տեղերը կընկնեն:--Գարդմանահայ (քննարկում) 20:35, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Բարի երեկո, Գարդմանահայ ջան։ Երբեմն միայն ադմիններն են կարողանում անվանափոխել, երբեմն նաև՝ բոլոր խմբագիրները։ Անհասկանալի իրավիճակ է։ Բայց ես տեղափոխեցի էջերը, կնխնդրեմ մի հատ՝ ստուգես՝ ճի՞շտ եմ կատարել ուղղումները։ --@ջեօ (քնն․) 20:38, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Այո, ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալ եմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:39, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Քեզ նույնպես շնորհակալություն։ --@ջեօ (քնն․) 20:39, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Return to the user page of "GeoO/Արխիվ 2017".