Բագրատ Շինկուբա
Բագրատ Վասիլ-իպա Շինկուբա (աբխ.՝ Баграт Уасыл-иҧа Шьынқәба, մայիսի 12, 1917[1], Չլոու, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 25, 2004[1], Սուխում, Վրաստան), աբխազ խորհրդային գրող, պետական հասարակական գործիչ։ Աբխազիայի ժողովրդական բանաստեղծ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Բագրատ Շինկուբա աբխ.՝ Баграт Уасыл-иԥа Шьынқәба | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1917[1] |
Ծննդավայր | Չլոու, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 25, 2004[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Սուխում, Վրաստան |
Գերեզման | Սուխում |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | աբխազերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Աբխազական պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Bagrat Shinkuba Վիքիպահեստում |
«Առաջին երգեր» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1938 թվականին։ Հեղինակ է «Իմ հայրենակիցները» (1950) և «Երգ ժայռի մասին» (1965) աբխազական գրականության մեջ առաջին չափածո վեպերի։ 1960-ական թվականներից գրում է նաև արձակ («Չանթան եկավ», վիպակ, «Հեռացածներից վերջինը», 1974)։ Շինկուբան աբխազերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ա․ Միցկևիչի, Վ․ Գյոթեի, Ջորջ Բայրոնի և այլ գրողների ստեղծագործություններից։ Աբխազական ԻԽՍՀ ԳՄ վարչության նախագահ (1953—1958)։ 1958—1978 թվականներին Աբխազական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Шинкуба Баграт Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Շինկուբա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 508)։ |