Ողջունում եմ բոլոր նրանց ում հետաքրքրում է Յորդանյանների տոհմածառն ու ծագումնաբանությունը: 1820-1830թթ.. Գաղթած Արևմտյան Հայաստանի Էրզրումի մարզի Ումուտում գյուղից(հայերենով Հույս գյուղ), Վրաստանի Հանրապետության Ջավախքի Մարզի Աբուլ գյուղ:Որոշ տեղեկությունների համաձայն Յորդան բառը հայկական ծագում ունի և նշանակում է ՍՈՒՐ(ըստ Րաֆֆու) , որոշ տեղեկությունների համաձայն ամենամեծ պապիկը հատուկ Յորդանան (Հորդանան գետ .Իսրաէլ)է գնացել և Մկրտվելուց հետո Յորդան են ճանաչել , Որոշ տեղեկությունների համաձայն 14 –րդ դարում եղել է մի բարեպաշտ քրիստոնյա Յորդան անունով, Արևմտյան հայաստանում ապրել է ու մեծ համբավ է ունեցել : Այսօր գոյություն ունի 3 խոշոր Յորդանյան համայնքներ , որից ամենամեծ համայնքն է Աբուլ < Ապուլիս. Վրաստանի Ջավախքի մարզ> գյուղի գաղթած Յորդանյանները 1830թ, այնուհետև Զագ Գյուղի գաղթածները 1830 , և Գանձա գյուղ գաղթածները 1830թ: Աբուլ գաղթածներն եկել են Էրզրում նահանգի ՈՒմուտում(հայերենով Հույս) գյուղից, Զագի գաղթածներն եկել են Կամպիր գյուղից, Գանձայի գաղթածներն էլ պնդում են Էրզրումի ՈՒմուտում գյուղը:Տոհմածառի մեջ գրանցված են բոլոր այն Յորդանյանները , որոնց ծագումը եղել է Աբուլ գյուղից:Ավելի քան 450 անուն 11 սերունդ: Էլեկտրոնային տարբերակն ունենալու համար պետք է նամակ ուղարկել և ընդամենը ներկայանալ yordanyan@mail.ru Շնորհակալություն ձեզ և Փառք Աստծուն: Յորդանյանները հավատքի հերոսներ շատ է տվել և ես էլ կցանկանայի , որ մեզանից յուրաքանչյուրը նմանվեր նրանց, Աստծո խոսքն էլ միշտ ուղեցույց լինի ամենքիս: Աստված Օրհնի բոլորիս:

Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր ունեցան իրենց մասնակցությունը այս գործում: