Հովհաննես առաքյալի առաջին թուղթ

Հովհաննեսի առաջին ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից մեկն է, մաս է կազմում Նոր Կտակարանի ընդհանրական նամակների։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ, Դոնատելլո, 1408/1415, Ֆլորենցիա

Հեղինակը խմբագրել

Այս նամակի հեղինակն ավանդաբար համարվել է Հովհաննես առաքյալը։ Սակայն որոշ գիտնականներ նամակի հեղինակ են համարում Հովհաննես Երեցին, ով, ըստ այս տեսակետն արտահայտողների, հեղինակն է նաև Հովհաննեսի երկրորդ և երրորդ նամակների։ Գոյություն ունեն նաև այս վարկածին ընդիմացող գիտնականներ, որոնք նամակի հեղինակ են համարում Հովհաննեսի դպրոցի մի ներկայացուցչի, և ոչ թե Հովհաննես առաքյալին, կամ Երեցին։

Գրության ժամանակը և վայրը խմբագրել

Բոլոր գիտնականները համակարծիք են, որ նամակը գրվել է Եփեսուսում։ Ժամանակի հետ կապված կան տարակարծություններ. ոմանք նամակը թվագրում են 96 թ., ուրիշներ՝ 100-110։ Նամակի բովանդակությունից հայտի է դառնում, որ այդ շրջանում կային հերետիկոսներ, որոնք չէին ընդունում Քրիստոսին մարմնով եկած։ Իրինեոսը վկայում է, որ Հովհաննեսի ժամանակ կար Կիրինթոս անունով մեկը, որ ուսուցանում էր, թե Աստծո Լոգոսը չէր մարմնացել, այլ երևութապես էր մարդ դառել։ Կարելի է կարծել, որ Հովհաննեսը հենց այս աղանդի դեմ էր պայքարում։ Գերմանացի որոշ գիտնականներ կարծում են, որ նամակը գրվել է Ավետարանից առաջ, բայց Հովհաննեսի երկրորդ և երրորդ նամակներից հետո։

Բովանդակությունը և հասցեատերը խմբագրել

Նամակն ուղղված չէ հատուկ անձի կամ համայնքի։ Այն ավելի ընդհանուր է և ուղղված կարող է լինել Փոքր Ասիայի համայնքներին։ Այս նամակն ի տարբերություն մյուս նամակների, գրված չէ անտիկ շրջանի նամակի ոճով։ Այն ավելի ճառի նման է։ Բաղկացած է հինգ գլուխներից։ Նամակի բովանդակությունը կարելի է հետևյալ մասերի բաժանել.

  1. Կենաց Բանը
  2. Աստված լույս է
  3. Նեռի գալուստը
  4. Տիրոջ գալուստը և պատվիրանը պահել
  5. Տարբերել ճշմարտությունը կեղծ ուսմունքից
  6. Աստծո սիրո բաղդատումը եղբայրական սիրո հետ
  7. Վկայություն ջրով, արյամբ և Հոգով
  8. Վստահություն Աստծո նկատմամբ

Գրականության ցանկ խմբագրել

  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 128։
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, Էջ 435-440։
  • Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005, էջ 489-503։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել