Նամակ եբրայեցիներին կամ Թուղթ առ Եբրայեցիս, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող գիրք։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հեղինակը և թվականը խմբագրել

Նամակի հեղինակը ավանդապես համարվում է Պողոս առաքյալը։ Նամակի գրելու տեղը և տարեթիվը անհայտ է։ Ժամանակակից մի շարք մասնագետների կարծիքով այն գրվել է նախքան 70 թ. Երուսաղեմի տաճարի ավերումը (63-64 թթ.)։ Այլ ուսումնասիրողների կարծիքով նամակը թվագրվում է 80-100 թթ. միջև[1]։ Սակայն ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր, հեղինակի հարցը կասկածի տակ է առնված։ Հնարավոր վարկածներից մեկի համաձայն՝ Պողոսի մտքերը շարադրել է նրա ուղեկիցներից մեկը՝ Բառնաբասը, Ղուկասը կամ մեկ այլ գործակից։

Նամակի հասցեատերը և բովանդակությունը խմբագրել

Դժվար է ասել, թե այս նամակն իրականում ում է ուղղված։ «Եբրայեցիս» անվանումը թղթին տրվել է 200 թվականին, սակայն իր բովանդակությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նամակը, որն ավելի աստվածաբանական ճառի է նման, կարող էին միայն հրեա-քրիստոնյաները կարդալ, այլև հեթանոսությունից դարձի եկածները։ Նամակն ուղղված է քրիստոնյաների մի խմբի, որը հետզհետե զորացող հալածանքների պատճառով գտնվում էր քրիստոնեական իր հավատից հեռանալու վտանգի տակ։ Նամակի հեղինակը քաջալերում է նրանց, որ հարատևեն իրենց հավատի մեջ՝ պաշտպանելով այն միտքը, որ Հիսուս Քրիստոսն է Աստծո ճշմարիտ և վերջնական հայտնությունը[2]։ Այսպիսով՝ նա շեշտում է երեք ճշմարտություններ։

  1. Հիսուսը Աստծու հավիտենական Որդին է, որ իր կրած չարչարանքներով ցույց տվեց ճշմարիտ հնազանդություն իր Հոր հանդեպ։ Որպես Աստծու Որդի՝ Հիսուսը բարձր է ոչ միայն Հին Կտակարանի մարգարեներից, այլև հրեշտակներից, ինչպես նաև Մովսեսից։
  2. Հիսուսը, որ Աստծու կողմից հայտարարված է որպես հավիտենական քահանա, գերակա է Հին Կտակարանի քահանաներից։ Նրա անձի պատարագումով մեկընդմիշտ մատուցված կատարյալ զոհն այլևս ավելորդ է դարձնում Հին Կտակարանի բազմաթիվ զոհերը։
  3. Հիսուսի միջոցով հավատացյալը փրկվում է մեղքից ու մահից։ Հիսուսը՝ որպես ճշմարիտ Քահանայապետ, տալիս է ճշմարիտ փրկություն, որի ստվերն էին Հին Կտակարանի ծիսակատարություններն ու կենդանական զոհերը։

Իսրայելի պատմությունից բերելով հավատի մի շարք նախամարտիկների օրինակներ (11-րդ գլուխ), հեղինակն ընթերցողին կոչ է անում հավատարիմ մնալ Հիսուսի Ավետարանին։ 12-րդ գլխում նա ջերմորեն հորդորում է, որ մինչև վերջ այդպես հավատարիմ մնալ՝ իրենց աչքերը հառած Քրիստոսին, և դիմանալ ամեն տեսակ հալածանքների ու չարչարանքների։ Նամակը վերջանում է խրատական խոսքերով և ողջույններով։

Նամակի կառուցվածքը խմբագրել

  • Նախաբան. Քրիստոսը՝ Աստծու հայտնության լրումը (1.1-3)
  • Քրիստոսի գերակայությունը հրեշտակներից (1.4-2.18)
  • Քրիստոսի գերակայությունը Մովսեսից և Հեսուից (3.1-4.13)
  • Քրիստոսի քահանայության գերակայությունը (4.14-7.28)
  • Քրիստոսի Ուխտի գերակայությունը (8.1-9.28)
  • Քրիստոսի զոհագործության գերակայությունը (10.1-39)
  • Հավատի նախապատվությունը (11.1-12.29)
  • Վերջին թելադրանքներ և վերջաբան (13.1-25)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen Harris, The New Testament: A Student's Introduction, 4th edition, p. 377.
  2. Արևելահայերեն Նոր Կտակարան և Սաղմոսներ (Արդի հայերեն թարգմանություն), Երևան 2010, էջ 557։

Արտաքին հղումներ խմբագրել