Պողոս առաքյալի նամակը Տիտոսին (Ա Թուղթ առ Տիտոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։ Նոր Կտակարանի ամենակարճ նամակներից մեկը։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հասցեատերը խմբագրել

Տիտոսը հեթանոսությունից դարձած քրիստոնյա էր, Պողոսի կարևոր գործակիցներից մեկը նրա առաքելության ժամանակ։ Պողոսն այս նամակն ուղղել է իր երիտասարդ օգնականին, որը տվյալ պահին մնացել էր Կրետեում՝ եկեղեցու գործերը տնօրինելու համար։

Գրության վայրը և թվականը խմբագրել

Նամակը գրվել է 63-64 թվականներին, Մակեդոնիայում։

Նամակի բովանդակությունը խմբագրել

Թեև նամակն ուղղված է եկեղեցու հովիվներին, սակայն նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն օգտակար կարող է լինել նաև համայնքների համար։ Նամակն ունի երեք գլխավոր մտահոգություն։

  1. Պողոսը հիշեցնում է Տիտոսին, թե ինչպիսի նկարագրի տեր պետք է լինեն եկեղեցու առաջնորդները, հատկապես վատ բարոյականի տեր կրետացիների մեջ։
  2. Հորդորներ է տալիս Տիտոսին, որ միշտ ուսուցանի եկեղեցու բոլոր խավերին՝ ծեր մարդկանց և կանանց, երիտասարդներին և ստրուկներին։
  3. Քրիստոնեական վարքի և առաքինությունների հորդորներ է տալիս բոլորին, որպեսզի լինեն խաղաղասեր ու ազնիվ և հեռու մնան ատելությունից, բանավեճերից և պառակտումներից։ Նույնպիսի հորդորներ է տալիս նաև Տիտոսին։

Նամակի կառուցվածքը խմբագրել

  • Ողջույն (1.1-4)
  • Եկեղեցու պաշտոնյաները և նրանց պարտավորությունները (1.5-16)
  • Զանազան խմբավորումների պարտականությունները եկեղեցում (2.1-15)
  • Հորդորներ և ազդարարություն (3.1-11)
  • Վերջաբան (3.12-15)

Աղբյուրներ խմբագրել