Հայկանուշ Դանիելյան

հայ երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (դեկտեմբերի 3 (15), 1893[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - ապրիլի 19, 1958(1958-04-19)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[3]։

Հայկանուշ Դանիելյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1893[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 19, 1958(1958-04-19)[2][1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
Երգչաձայնքնարակոլորատուրային սոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԹբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1920)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
 Haykanush Danielyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում։ 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում[4][5]։

1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր։

Մահ խմբագրել

Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։

Կատարումներ խմբագրել

Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։ Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[6]։

 
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
 
 
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

Դերերգեր խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Даниэлян Айкануш Багдасаровна
  4. «Haykanush Danielyan». IMDb. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  5. Даниэлян Айкануш Багдасаровна (1893-1958) // Вокально-энциклопедический словарь: Биобиблиография : в 5 т. / М. С. Агин. - М., 1991-1994.
  6. «Հայկանուշ Դանիելյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  7. Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
  8. 2000. THE CONTRIBUTION OF ARMENIANS TO 20th CENTURY CULTURE

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկանուշ Դանիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282