Հրանտ Շահինյան

հայ սպորտային մարմնամարզիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Համազասպի Շահինյան (հուլիսի 30, 1923(1923-07-30)[1], Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 1996(1996-05-29), Երևան, Հայաստան)[2], hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952) կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր[3][4]։

Հրանտ Շահինյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1923(1923-07-30)[1]
ԾննդավայրԳյուլագարակ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 29, 1996(1996-05-29) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Hrant Shahinyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում[5]։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Հրանտն սկսել է հաճախել մարմնամարզության խմբակի պարապմունքներին (մարզիչ՝ Հարություն Գարգալոյան1939 թվականին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1943 թվականին վիրավորվել ոտքից և միայն 1946 թվականից է կարողացել վերսկսել մարմնամարզության մարզումները։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»։
  • ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց[6]։
 
Հրանտ Շահինյանի հուշարձանը Շահինյանի անունը կրող մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի առջև

Մարզական նվաճումներ խմբագրել

  • Օլիմպիադա - Հելսինկի, 1952 թ.
    • Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
    • Ոսկե մեդալ օղակներով վարժության համար
    • Արծաթե մեդալ անհատական հաշվարկում
    • Արծաթե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
  • Աշխարհի առաջնություն - Հռոմ, 1954 թ.
    • Ոսկե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
    • Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
    • Բրոնզե մեդալ անհատական հաշվարկում

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի շքանշան՝ 2-րդ աստիճանի (6.11.1985).
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.04.1957).
  • «Պատվո նշան» շքանշան (1968).
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (26.09.1960).
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (26.07.1945).
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում (1952).
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչի կոչում (1961).
  • Հայկական ԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966).

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шагинян Грант Амазаспович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Шабалин, Денис (2012). Шагинян Грант Амазаспович (1923-1996) (ռուսերեն). Спортивный некрополь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Հրանտ Շահինյանի օլիմպիական հաղթանակների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Armenian Olympians: Ancient Olympiads to London 2012». www.armenianweekly.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Ныне Лорийская область Республики Армения
  6. ДЮСШ гимнастики им. Гранта Шагиняна(չաշխատող հղում)
  7. «Переименования улиц, площадей и кварталов Еревана». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  8. Олимпийская филателия
  9. В НОК Армении состоялась презентация марок, посвящённых олимпийским чемпионам
  10. ՄՕԿ նախագահ. Հրանտ Շահինյանը դարձավ մեր օլիմպիական սրտերի թագավորը

Գրականություն խմբագրել

Шагинян Грант Амазаспович // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с.

Արտաքին հղումներ խմբագրել