Մադամ Բատերֆլայ (իտալ.՝ Madama Butterfly, բեմադրվել է նաև «Չիո-Չիո-Սան» (Cio-Cio-San) անունով), իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի օպերա (հեղինակների բնորոշմամբ՝ tragedia giapponese- «ճապոնական ողբերգություն») երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջուզեպե Ջակոզայի և Լուիջի Իլիկայի ըստ Դևիդ Բելասկոյի «Մադամ Բատերֆլայ» պիեսի, որն իր հերթին հիմնված է Ջոն Լոնգի պատմվածքի վրա։ Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1904 թ. փետրվարի 17-ին։ Նոր՝ վերամշակված տարբերակը բեմադրվել է 1904 թ. մայիսի 28-ին Բրեշիայի «Գրանդե» թատրոնում։

Մադամ Բատերֆլայ
իտալ.՝ Madama Butterfly
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրդրամա
ԿոմպոզիտորՋակոմո Պուչինի
Լիբրետտոյի
հեղինակ
Ջուզեպե Ջակոզա, Լուիջի Իլիկա
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրԴևիդ Բելասկո. «Գեյշա» պիես
Գործողությունների քանակ2 արար[1] և 3 արար
Գործողության տեղՆագասակի[2]
ԿերպարներCio-Cio-san (Madama Butterfly)?, B.F. Pinkerton?, Kate Pinkerton?, Sharpless?, The Bonze?, Yakuside?, The Imperial Commissioner?, The Official Registrar?, Cio-Cio-san's mother?, The aunt?, The cousin?, Suzuki?, Goro?, Prince Yamadori?, Dolore ("Sorrow")? և Q63677476?
Ստեղծման տարեթիվդեկտեմբերի 27, 1903[2]
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 17, 1904[2][1], մայիսի 28, 1904 և հունվարի 2, 1906
Առաջնախաղի վայրՄիլան
Հրատարակման տարեթիվփետրվարի 15, 1904
 Madama Butterfly (Puccini) Վիքիպահեստում

«Մադամ Բատերֆլայ»-ը պատկանում է Պուչինիի լավագույն ստեղծագործությունների թվին, ներկայումս ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։ Երևանի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից բեմադրվել է 1934 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Ա. Բուրջալյան/[3], 1944 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Ա. Գուլակյան/[4], 1950 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Գ. Մելքումյան/[5] և 1986 թ. /դիրիժոր – Յու. Դավթյան, բեմ. – Տ. Լևոնյան/[6]

Սյուժեի բովանդակություն խմբագրել

Գործողություն առաջին խմբագրել

Լեյտենանտ Պինկերտոն, ԱՄՆ նավատորմի սպա, սիրահարված է գեյշա Չիո-Չիո-Սանին, որը հայտնի է որպես Թիթեռնիկ կամ Բաթրֆլայ անունով, և ծրագրում է ամուսնանալ նրա հետ։ Միջնորդ Գորոն Պինկերթոնին ցույց է տալիս Նագասակիի մոտ գտնվող բլրի գագաթին գտնվող տունը, որտեղ զույգը պատրաստվում է անցկացնել իրենց մեղրամիսը։ Գորոն Պինկերտոնին ծանոթացնում է Սուձուկի անունով մի սպասուհու և այլ ծառաների հետ։ Հարսանիք է պատրաստվում։

Արարողությանը մսնակցում է Ամերիկայի հյուպատոս Շարփլեսը՝ Պինկերտոնի ընկերը։ Նրանց զրույցի ընթացքում պարզվում են փեսայի ցինիկ մտադրությունները՝ նա դեմ չէ Չիո-Չիո-Սանին իր կինը դարձնել, բայց Ամերիկայում նրանց միությունը իրավական ուժ չունի, ուստի նա կարող է իրեն ազատ համարել ամուսնական կապերից։ Շարփլեսը անհանգստանում է այս անպատասխանատու վերաբերմունքից։ Պինկերտոնը հանգստացնում է ընկերոջը՝ ասելով, որ ամուսնական պայմանագիրը ժամանակավոր է և ցանկացած պահի կարող է խզվել։ Ինչպես նաև տան պայմանագիրը, որով նա տունը վարձակալում է 999 տարով։

Չիո-Չիո-Սանը հայտնվում է իր գեյշա ընկերուհիների հետ։ Շարփլեսը տպավորված է նրա գեղեցկությամբ և հետաքրքրվում է նրա տարիքով։ Չիո-Չիո-Սանը խոստովանում է, որ տասնհինգ տարեկան է։ Նա հայր չուներ, միայն մայրն էր, և նա մեծացել է աղքատության մեջ։ Հարսանյաց զգեստ հագած հարսնացուն պատմում է ամերիկացու հանդեպ իր բուռն սիրո մասին և հայտնում իր հավատքից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու իր որոշման մասին։

Հարսանիքի ժամանակ հայտնվում է Չիո-Չիո-Սանի քեռին։ Նա անիծում է իր զարմուհուն, ով դավաճանել էր նախնիների հավատքը՝ ընդունել քրիստոնեություն և ամուսնացել օտարերկրացու հետ։ Պինկերտոնը, ով դարձել էր օրինական ամուսին, հրամայում է բոլորին հեռանալ, որպեսզի ինքն ու իր կինը վայելեն այս հրաշալի պահը։

Գործողություն երկրորդ խմբագրել

Պինկերտոնը հարսանիքից անմիջապես հետո մեկնում է Ամերիկա։ Անցնում է երեք տարի։ Իսկ Չիո-Չիո-Սանը շարունակում է սպասել նրան։ Նա հավատում է, որ իր սիրելի ամուսինը կվերադառնա։ Հավատարիմ սպասուհի Սուձուկին փորձում է իր տիրուհուն հակառակը համոզել, բայց Չիո-Չիո-Սանը անկեղծորեն հավատում է սիրուն և համոզված է, որ ամերիկացի տղամարդիկ չեն կարող խաբել, քանի որ Ամերիկայում տղամարդկանց բանտ են ուղարկում դավաճանության համար։ Սուձուկին հայտնում է, որ Պինկերտոնի թողած գումարը վաղուց սպառվում է։ Նա լաց է լինում և վախենում, որ եթե ամուսինը շուտով չվերադառնա, նա ստիպված կլինի վերադառնալ գեյշայի արհեստին և նորից պարել տղամարդկանց համար, որպեսզի ապրուստ վաստակի։ Եվ հավատալով ամուսնու վերադարձին, նա առանց ափսոսանքի մերժում է հարուստ արքայազն Յամադորիին, ով եկել էր նրան առաջարկելու իր ձեռքն ու սիրտը, թեև նա անիծված և մերժված էր իր ընտանիքի կողմից։ Յամադորին վերադառնում է ձեռնունայն։

Հյուպատոս Շարփլեսը նամակ է բերում, որտեղ Պինկերտոնը նրան ասում է, որ շուտով կվերադառնա Ճապոնիա, բայց ոչ միայնակ, այլ իր ամերիկուհի կնոջ հետ։ Չիո-Չիո-Սանը դեռ չգիտի բովանդակությունը և ուրախ է, որ Պինկերտոնը վերջապես լուր հայտնեց իր մասին։ Շարփլեսը հայտնում է, որ Պինկերտոնն այլևս նրա ամուսինը չէ։ Չիո-Չիո-Սանը հրաժարվում է հավատալ դրան և հյուրին ցույց է տալիս իր որդուն։ Նրա կարծիքով՝ սա Ճապոնիայի ամենագեղեցիկ երեխան է, քանի որ երկրում ոչ ոք նման ամերիկյան կապույտ աչքեր չունի։ Այժմ տղայի անունը Դոլոր է (Տառապանք), բայց երբ հայրը վերադառնա, նրան կկոչեն Ջոյա (Զվարճանք)։ Շարփլեսը վրդովված է և խոստանում է օգտագործել իր ողջ ազդեցությունը Պինկերտոնի վրա։

Թնդանոթի ձայնն ազդանշան է տալիս, որ նավը մոտենում է նավահանգստին։ Չիո-Չիո-Սանը վազում է պատշգամբ՝ հեռադիտակով նայելու։ Նա տեսնում է, «Աբրահամ Լինքոլն» նավին, որը Պինկերտոնի նավն էր։ Նա պատվիրում է Սուձուկիին ամբողջ տունը զարդարել ծաղիկներով։ Ինքն էլ հագնում է նույն զգեստը, որը հագել էր հարսանիքի ժամանակ։

Գործողություն երրորդ խմբագրել

Գիշերը մոտենում է ավարտին։ Չիո-Չիո-Սանը իր քնած որդուն տանում է մեկ այլ սենյակ։ Մնում է միայն Սուձուկին։ Այդ պահին հայտնվում է Պինկերտոնը, բայց ոչ միայնակ, այլ կնոջ՝ Քեյթի և հյուպատոս Շարփլեսի հետ։ Շարփլեսը բացատրում է Պինկերտոնին, թե ինչ է նա արել։ Պինկերտոնը փորձում է արդարանալ։ Երեքն էլ խնդրում են Սուձուկիին համոզել տիրուհուն՝ տալ երեխային։

Ներս է մտնում Չիո-Չիո-Սանը և տեսնում մի անծանոթ կնոջ։ Սուձուկին փորձում է բացատրել, որ սա Պինկերտոնի օրինական կինն է։ Չիո-Չիո-Սանը վերջապես հասկանում է, որ նա այլևս Պինկերտոնի կինը չէ։ Սյուզուկին համոզում է նրան հրաժարվել երեխայից։ Քեյթ Պինկերտոնը, կարեկցելով խաբված ճապոնուհու վիշտին, խոստանում է լավ խնամել տղային։

Չիո-Չիո-Սանը մնում է մենակ։ Նա որոշում է. «Ով չի կարող ապրել պատվով, պետք է պատվով մեռնի»։ Նա իր ձեռքերում է պահում ճապոնական սուրը և պատրաստվում է ինքնասպան լինել։ Բայց որդու գալը կանգնեցնում է նրան։ Չիո-Չիո-Սանը համբուրում է երեխային և ուղարկում այգի զբոսնելու, իսկ հետո՝ հարակիրի անում։ Պինկերտոնը ներս է վազում, բայց արդեն ուշացած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 2,2 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000Jefferson: McFarland & Company, 2007. — P. 158. — ISBN 978-0-7864-0959-4
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.