Կլոդ Զիդի

ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր

Կլոդ Զիդի (ֆրանս.` Claude Zidi, հուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր։ Աշխատել է հիմնականում կատակերգության ժանրում։ Երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակի։

Կլոդ Զիդի
ֆր.՝ Claude Zidi
Ծնվել էհուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHélène Zidi?, Julien Zidi?[4] և Claude Zidi Jr.?

Կենսագրությունը խմբագրել

Կլոդ Զիդին ծնվել է 1934 թվականի հուլիսի 25-ին` Փարիզում։ Հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Լուի Լյումիերի անվան լուսանկարչության և կինոյի բարձրագույն տեխնիկական դպրոց` ստանալով բեմադրող օպերատորի մասնագիտություն, որից հետո ծառայել է բանակում։ Կինեմատոգրաֆում նրա կարիերան սկսվել է 1958 թվականից։ Շուրջ տաս տարի աշխատել է օպերատորի օգնական։ Որպես գլխավոր օպերատոր, 1969 թվականին նկարահանել է «Էլիզա, կամ իսկական կյանք» կինոնկարը։

Որպես կատակերգական ժանրի ռեժիսոր, նրա դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Նորակոչիկները խենթանում են» կինոնկարը` «Les Charlots» («Շառլո») երաժշտական խմբի կատակերգուների մասնակցությամբ։ Այդ նույն դերասանների մասնակցությամբ, նա հետագայում նկարահանել է ևս երեք ֆիլմ։

Հանդիսատեսի կողմից ջերմորեն ընդունվեցին նաև նրա «Նա սկսում է զայրանալ» («Մանանեխը հարվածում է քթին» 1974թ.) և «Տեսադաշտից մի կորցրու» (1975թ.) կինոնկարները` Պիեռ Ռիշարի և Ջեյն Բիրկինի մասնակցությամբ, «Թևիկը կամ տոտիկը» (1976թ.) և «Խառնակչություն» (1978թ.) կինոնկարները Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ, «Հրեշը» (1977թ.)` Ժան Պոլ Բելմոնդոյի և Ռաքել Ուելչի մասնակցությամբ, «Շշմած տեսուչը» (1980թ.)` Ժերար Դեպարդիեյի և Կոլյուշի մասնակցությամբ, ինչպես նաև «Բանզայ» (1983թ.) կինոնկարը` Կոլյուշի մասնակցությամբ։

Հետագայում Կլոդ Զիդիի ֆիլմերը ձեռք բերեցին ծաղրա-նմանակման ուղղվածություն, որը հիանալի կերպով արտահայտվում է «Բացեք, ոստիկանությունն է» (1984թ.) կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է «Սեզար» կինոմրցանակին, իսկ անձամբ Կլոդ Զիդին ստացել է մրցանակ` որպես լավագույն ռեժիսոր։ Հետագայում նա նկարահանեց նաև այդ ֆիլմի շարունակությունները` «Բացեք ոստիկանությունն է 2» («Ծախվածներն ընդդեմ ծախվածների» 1989թ.) և «Բացեք, ոստիկանությունն է 3» («Սուպերծախվածները» 2003թ.) կինոնկարները։ Հարկ է նշել նաև Կլոդ Զիդիի «Համընդհանուր լրտեսություն» (1991թ.) կինոնկարը, որի ռեմեյքը` «Ճշմարտանման սուտ» կինոնկարը, 1994 թվականին նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

Կլոդ Զիդիի վերջին ֆիլմերից մեկը, որն ունեցել է անհավանական կոմերցիոն հաջողություն, դա «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» (1999թ.) կինոնկարն է։

Անձնական կյանքը խմբագրել

Կլոդ Զիդին ունի չորս երեխա` դերասանուհիներ Հելեն Զիդին և Մարի Զիդին, ռեժիսոր Ժյուլիեն Զիդին և օպերատոր Կլոդ Զիդի-Կրտսերը։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1971  Նորակոչիկները խենթանում են Les bidasses en folie
1972  Խելագարները մարզադաշտում Les fous du stade
1973  Մեծ իրարանցում Le grand bazar
1974  Նա սկսում է զայրանալ (Մանանեխը հարվածում է քթին) La moutarde me monte au nez
1974  Նորակոչիկները գնում են պատերազմ Les bidasses s'en vont en guerre
1975  Տեսադաշտից մի կորցրու La course à l'échalote
1976  Թևիկը կամ տոտիկը L'aile ou la cuisse
1977  Հրեշը L'animal
1978  Խառնակչություն La zizanie
1979  Հիմար է, բայց կարգապահ Bête, mais discipliné
1980  Տխմարները քննություններին Les sous-doués
1980  Շշմած տեսուչը Inspecteur la Bavure
1982  Տխմարները արձակուրդներին Les sous-doués en vacances
1983  Բանզայ Banzaï
1984  Բացեք, ոստիկանությունն է Les ripoux
1985  Կատակի արքաները Les rois du gag
1986  Չարամիտների միությունը Association de malfaiteurs
1988  Երկուսը Deux
1989  Բացեք, ոստիկանությունն է 2 (Ծախվածներն ընդդեմ ծախվածների) Ripoux contre ripoux
1991  Համընդհանուր լրտեսություն La totale!
1993  Երկու կրակի միջև Profil bas
1997  Առլետ Arlette
1999  Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի Astérix & Obélix contre César
2001  Ակումբ La Boîte
2003  Բացեք, ոստիկանությունն է 3 (Սուպերծախվածները) Ripoux 3

Ծանոթագրություններ խմբագրել