Պիեռ Ռիշար (ֆր.՝ Pierre Richard, լրիվ անունը՝ Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյ (ֆր.՝ Pierre Richard Maurice Charles Léopold Defays), օգոստոսի 16, 1934(1934-08-16)[1][2][3][…], Վալանսեն, Նոր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի դերասան, նաև սցենարիստ և ռեժիսոր, առավել հայտնի է իր կատակերգական դերերով։

Պիեռ Ռիշար
ֆր.՝ Pierre Richard
Հասակը178 սմ
Ծնվել էօգոստոսի 16, 1934 (89 տարեկան)
ԾննդավայրՎալենսեն, Նոր, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունHenri-Wallon School?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ և հիշատակագիր
Ակտիվ շրջան1958–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա
Ընտրանի"Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը",
"Հայրիկները",
"Խաղալիք"
Ամուսին(ներ)Սեյլա,
Այշա
(ամուսնալուծված),
Մյուրիել Դրյուբրյուլ
(ամուսնալուծված),
Դանիել Մինացոլի
(ամուսնալուծված)
(2 երեխա)
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ
Արժանիքի ազգային շքանշան և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
IMDbID 0007069
ԿինոՊոիսկID 161820
պաշտոնական կայք

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ։ Չնայած նրա պապը դեմ էր, սակայն Փարիզում նա մասնակցում է դրամատիկական կուրսերի։ Դրանից հետո նա բաժանվում է ընտանիքից։

Նրան հաջողվում է մասնակցել դերասան և թատերական ռեժիսոր Շառլ Դյուլենի (ֆրան. Charles Dullin) կուրսերին, այնուհետև նա փորձաշրջան է անցնում մեկ այլ թատերական ռեժիսոր Ժան Վիլարի մոտ։ Սակայն թատրոնում նրա աշխատանքը կարելի է ասել չի հաջողվում, նա այնտեղ խաղում է միայն երկրորդական դերեր։ Թատրոնից բացի նա ստիպված է լինում նաև աշխատել երաժշտական սրճարաններում և կաբարեներում, նա նաև պարում էր։

Կարիերա խմբագրել

Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերն էր։ 1967 թվականին նկարահանվում է ռեժիսոր Իվ Ռոբերի (ֆրան. Yves Robert) «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետ նա նկարահանվում է Ռոբերի մի քանի ֆիլմերում՝ մասնավորապես «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգությունները։ Բայց ճանաչում Ռիշարին բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի (ֆրան. Francis Veber) «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիեի հետ, որոնցից հետո թե Պիեռ Ռիշարը և թե Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից էին «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։

1996 թվականին նկարահանվում է վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում, որի համար Կաննի կինոփառատոնում արժանանում է լավագույն դերասան մրցանակին։ 1996 թվականից սկսած խաղում է նաև «Ալեֆ» թատրոնում։

Ռեժիսուրա խմբագրել

Առաջին ռեժիսորական աշխատանքը դարձավ 1970 թվականին նկարահանված «Ցրվածը» ֆիլմը, որտեղ նա նաև հանդես եկավ գլխավոր դերով։ Մյուս նշանավոր ռեժիսորական գործերից կարելի է «Պատմեք ինձ Չեի մասին» վավերագրական ֆիլմը, նկարահանված Կուբայում։ Ֆիլմը պատմում էր կուբացի հայտնի հեղափոխական Չե Գևարայի մասին։ 1988 թվականին Ռիշարը ֆիլմը ներկայացրեց Նոր Լատինաամերիկյան կինոյի Х փառատոնին։

Այլ զբաղմունքներ խմբագրել

1970-ական թթ. Պիեռ Ռիշարը հիմնում է սեփական «Ֆիդելին ֆիլմ» կինոստուդիան, որը զբաղվում էր ֆիլմերի արտադրության և վարձույթով, նաև այդ ընկերությունը թողարկում էր իր երաժշտական ալբոմները։

Բացի կինոստուդիայի աշխատանքներից ընկերոջ՝ Ժերար Դեպարդիեյի խորհրդով գնում է խաղողի այգիներ Ֆրանսիայի հարավային մասում։ Տարեկան նա վաճառքի է հանում մի քանի տասնյակ հազար շիշ գինի, իսկ մի մասն արտահանվում է Բելգիա։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 ֆիլմում, 7 ֆիլմի ռեժիսոր է, 11 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր դերասանական աշխատանքներից են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1958 «Մոնպառնաս, 19» Ժակ Բեքեր Ժերար Ֆիլիպ
Անուկ Էմե
Լինո Վենտուրա
1967 «Օրհնված Ալեքսանդրը» Իվ Ռոբեր Ֆիլիպ Նուարե
1970 «Ցրվածը» Պիեռ Ռիշար Բեռնար Բլիե
1972 «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» Իվ Ռոբեր Բեռնար Բլիե
Ժան Ռոշֆոր
1973 «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կպատմեմ» Պիեռ Ռիշար Բեռնար Բլիե
1974 «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» Իվ Ռոբեր Ժան Ռոշֆոր
1974 «Ջուլիետտա և Ջուլիետտա» Ռեմո Ֆոռլանի Աննի Ժիրարդո
1976 «Խաղալիքը» Ֆրանսիս Վեբեր Միշել Օմոն
Ժերար Ժյունո
1978 «Ես ամաչկոտ եմ, բայց ես բուժվում եմ» Պիեռ Ռիշար Ժակ Ֆրանսուա
1980 «Ծակոց հովանոցով» Ժերար Ուրի Ժերար Ժյունո
Գորդոն Միտչել
Ռոբեր Դալբան
1981 «Ձախողակները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
1983 «Հայրիկները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
Միշել Օմոն
1984 «Երկվորյակը» Իվ Ռոբեր
1986 «Փախստականները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
1988 «Վերելակից ձախ» Էդուար Մոլինարո
1994 «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղարատոմսերը» Նանա Ջորջաձե
2003 «Ռոբինզոն Կրուզո» Թերրի Շաբեր
2008 «Փարիզ, Փարիզ» Քրիստոֆեր Բարրատե Ժերար Ժյունո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. GeneaStar
  3. Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118990551 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռիշար» հոդվածին։