Ժան Պոլ Բելմոնդո

ֆրանսիացի դերասան (1933–2021)

Ժան Պոլ Բելմոնդո (ֆր.՝ Jean-Paul Belmondo, ապրիլի 9, 1933(1933-04-09)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4][5][6] - սեպտեմբերի 6, 2021(2021-09-06)[7][8][6][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի դերասան։

Ժան Պոլ Բելմոնդո
ֆր.՝ Jean-Paul Belmondo
Ծնվել էապրիլի 9, 1933(1933-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4][5][6]
Մահացել էսեպտեմբերի 6, 2021(2021-09-06)[7][8][6][…] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[6]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ԿրթությունԷլզասի դպրոց, Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, կասկադյոր, թատրոնի դերասան, դերասան և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Պոլ Բելմոնդո[10]
Ամուսին(ներ)Élodie Constant? և Natty Tardivel?
Համատեղ ապրող(ներ)Լաուրա Անտոնելի և Ուրսուլա Անդրես
Երեխա(ներ)Պոլ Բելմոնդո, Stella Belmondo?, Patricia Belmondo? և Florence Belmondo?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրական խմբագրել

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նյոյի սյուր Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը, քան սպորտային կարիրերան։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։

  Նա ժամանակակից երիտասարդության հոգսերի, ուրախությունների և դժվարությունների թարգմանն է։  

Ռեժիսոր Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարով (1958) Բելմոնդոն մուտք է գործում կինոաաշխարհ։ Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) : Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր, որ հնարավորություն ընձեռեց դերասանին լիովին բացահայտելու իր տաղանդը, նրան վստահելով գլխավոր դերեր՝ «Ֆրանսուհին և սերը» (1966), «Կապիկը ձմռանը» (1967), «Դրամարկղը» (1972) և ուրիշ կինոերկերում։ 1972 թվականին Բելմոնդոն նկարահանվեց ռեժիսոր Կլոդ Շաբրոլյի «Բժիշկ Պոպոլ» կինոժապավենում և հաջողությամբ մարմնավորեց գլխավոր հերոսի՝ բժշկի դերը։ Պրեզիդենտ Քենեդիի սպանության փաստին նվիրված ռեժիսոր Ֆիլիպ Լաբրոյի «Ժառանգորդը» կինոնկարում (1973) Բելմոնդոն զորեղ ու գեղեցիկ խաղով կարողացավ իր մարմնավորած բարդ ու հետաքրքիր կերպարը բացահայտել և վերամարմնավորել դիպուկ շտրիխներով։ 1975 թվականին նա նկարահանվեց Վերնոյի «Սարսափ քաղաքում» կինոնկարում, մարմնավորելով ոստիկանին՝ Փարիզի քրեական բաժնի պետին։
1964 թվականին Բելմոնդոն տպագրեց «30 տարի և 25 կինոնկար» ինքնակենսագրական գիրքը[18]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1956 Մոլյեր Molière Լե Մերլուչե Կարճամետրաժ Նոբերտ Տիլդան Գաստոն Վաչիա,
Անդրե Հեկաուդ,
Քաթրին Սամի,
Ջին Պայբերնեու
1957 Ոտքով, ձիով և մեքենայի վրայով À pied, à cheval et en voiture Վենին Կատակերգություն Մորիս Դելբեզ Նոել-Նոել,
Դենիզ Գրեյ,
Ջիլ Վիդալ,
Ժակ Ֆաբրի,
Աիմե Կլարիոնդ
1958 Կիրակնօրյա ընկերները Les copains du dimanche Տրեբոիս Կատակերգություն Հենրի Աիսներ Իվ Դենյաուդ,
Պոլ Ֆրանկյոր,
Մարկ Կասո,
Ժյուլեն Բերտո
1958 Եղիր գեղեցիկ և լռիր Sois belle et tais-toi Ճնճղուկ Կատակերգություն Մարկ Ալեգրե Ալեն Դելոն,
Անրի Վիդալ,
Միլեն Դեմոնժո,
Բեատրիս Ալտարիբա,
Ռենե Լեֆևր
1958 Խաբեբաները Les Tricheurs Լոու Դրամա Մարսել Կարնե Պասկալ Փեթի,
Անդրեա Պարիզի,
Ժակ Շարե,
Լորան Տերզիեֆ
1958 Տարօրինակ կիրակի Un drôle de dimanche Պատրիկ Կատակերգություն Մարկ Ալեգրե Դանիել Դարյո,
Արլեթի,
Բուրվիլ,
Ռոժե Անեն,
Կատյա Կարո
1958 Շարլոտան և Ժյուլի որդին Charlotte et son Jules Ջին, հին ընկերը Կարճամետրաժ,
Դրամա
Ժան-Լյուկ Գոդար Էն Կոլեթ,
Ժերար Բլեն,
Ժան-Լյուկ Գոդար
1959 Երկրի միակ հրեշտակը Ein Engel auf Erden Միշել Բարոտt Մելոդրամա,
Կատակերգություն
Գեզա ֆոն Ռադվանի Ռոմի Շնայդեր,
Անրի Վիդալ,
Միշել Մերսե,
Էրիկա վոն Թելման
1959 Բանալու կրկնակի շրջադարձ À double tour Լասզլո Կովաց Դրամա Կլոդ Շաբրոլ Մադլեն Ռոբինսոն,
Անտոնելա Լուալդի,
Ժակ Դակմին,
Ժաննա Վալերի
1959 Երեք հրացանակիրները Les trois mousquetaires Դ'Արտանյան Արկածային Կլոդ Բարմա Ռենե Ալոնե,
Ժան-Կլոդ Արնո,
Պեր Ասո,
Ժորժ Օբեր
1960 Վերջին շնչով À bout de souffle Միշել Պոիկարդ / Լազլո Կովաց Դրամա,
Քրեական
Ժան-Լյուկ Գոդար Ջին Սիբերգ,
Դանիել Բուլանժե,
Անրի-Ժակ Յուե,
Ռոժե Անեն
1960 Թեժ ասֆալտ Classe tous risques Էրիկ Ստարկ Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Կլոդ Սոտե Լինո Վենտուրա,
Սանդրա Միլո,
Մարսել Դալիո,
Միշել Արդան
1960 Մոդերատո կանտիբալե Moderato cantabile Չաուվին Դրամա Փիթեր Բրուկ Ժաննա Մորո,
Պասկալ դե Բուասոն,
Ժան Դեշամ,
Դիդե Օդպեն
1960 Ֆրանսուհին և սերը La française et l'amour Ջիլես (էպիզոդիկ) Կատակերգություն Միշել Բուարոն
Քրիստիան-Ժակ
Ռենե Կլեր
Ժակլին Պորել,
Պիեռ-Ժան Վաիլարդ,
Դարի Կոուլ,
Միշլին Դեքս,
Նոել Ռոկվեր
1960 Զվարճություն Les distractions Պոլ Ֆրայեր Դրամա Ժակ Դյուպոն Ալեքսանդրա Ստյուարտ,
Սիլվա Կոշինա,
Կլոդ Բրասյոր,
Եվա Դամեն
1960 Մոնթի նամակը Lettere di una novizia Ջուլիանո Վերդի Դրամա Ալբերտո Լաթուադա Պասկալ Պետի,
Մասիմո Ջիրոթի,
Լիլա Բրինոնե,
Հելա Պետրի
1960 Չոչարա La ciociara Միշել դի Լիբերո Դրամա,
Ռազմական
Վիթորիո Դե Սիկա Սոֆի Լորեն,
Էլեոնորա Բրաուն,
Կարլո Նինկի,
Անդրեա Կեքի
1961 Լա Վյաչա La viaccia Ամերիգո Դրամա Մաուրո Բոլոնինի Կլաուդիա Կարդինալե,
Պետրո Ջերմի,
Ռոմոլո Վալի,
Գաբրիելա Պալոտա
1961 Կինը մնում է կին Une femme est une femme Ալֆրեդ Լուբիթչ Երաժշտական,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժան-Լյուկ Գոդար Ժան-Կլոդ Բրիալի,
Աննա Կարինա,
Անրի Աթալ,
Կարին Բալմ
1961 Քահանա Լեոն Մորեն Léon Morin, prêtre Լեոն Մորին Դրամա Ժան-Պեր Մելվիլ Էմանյուել Ռիվա,
Իրեն Տունկ,
Նիկոլ Միրել,
Ժիզել Գրիմ
1961 Հանրաճանաչ սիրային պատմություններ Amours célèbres Լաուզան (էպիզոդիկ) Մելոդրամա,
Պատմական
Միշել Բուարոն Ֆիլիպ Նուարե,
Դանի Ռոբեն,
Պելո,
Լիլիան Բրյուս
1961 Մարսելացու վրեժը Un nommé La Rocca Ռոբերտո Լա Ռոքա Դրամա Ժան Բեկեր Քրիստինա Կաուֆման,
Պեր Վանեկ,
Բեատրիս Ալտարիբա,
Անրի Վիրլոժյո
1961 Ռիվյերի պատմածը Riviera-Story Մելոդրամա Վոլֆգանգ Բեքեր Ուլա Յակոբսոն,
Վոլֆգան Պրեյս,
Հարտմուտ Ռեկ,
Ժան-Ժակույ Դելբո
1961 Կարտուշ Cartouche Լուիս-Դոմինիկ Բուրգույգնոն Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ֆիլիպ դե Բրոկա Կլաուդիա Կարդինալե,
Ջես Հան,
Մարսել Դալիո,
Ժան Ռոշֆոր
1962 Կապիկը ձմռանը Un singe en hiver Գաբրիել Ֆուկո Դրամա,
Կատակերգություն
Անրի Վերնոյ Ժան Գաբեն,
Սյուզան Ֆլոն,
Գաբրիել Դորզիա,
Հելա Պետրի
1962 Ծախուն Le doulos Silien Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժան-Պեր Մելվիլ Սերժ Ռեջանի,
Ժան Դեսայի,
Ռենե Լեֆևր,
Մարսել Կյուվելե
1963 Բանանի կլեփ Peau de banane Միշել Տիբալթ Կատակերգություն Մարսել Օֆյուլս Ժաննա Մորո,
Կլոդ Բրասյոր,
Ժան-Պեր Մարել,
Գերտ Ֆրյոբե
1963 Ավագ Ֆերշոն L'aîné des Ferchaux Միշել Մաուդեթ Դրամա Ժան-Պեր Մելվիլ Շարլ Վանել,
Միշել Մերսե,
Մալվինա Սիլբերբերգ,
Ստեֆանիա Սանդրելի
1963 Պղպեղով դրաժե Dragées au poivre Ռայմոնդ Կատակերգություն Ժակ Բարատե Ժան Բաբիլե,
Գի Բեդոս,
Ֆրանսիս Բլանշ,
Ժան-Մարկ Բորի
1963 Մարդը Ռիոյից L'homme de Rio Ադրիեն Դուֆորկուեթ Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ֆիլիփ դե Բրոկա Ֆրանսուազա Դորլեակ,
Ժան Սերվե,
Ռոժե Դյումա,
Դանիել Սեքալդի
1963 Մոլեգին ծովը Mare matto Իլ Լիվորնես Կատակերգություն Ռենատո Կաստելանի Ջինա Լոլոբրիջիդա,
Թոմաս Միլիան,
Օդոարդո Սպադարո,
Նոել Ռոկվեր
1964 Հարյուր հազար դոլար արևի վրա Cent mille dollars au soleil Ռոկո Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Անրի Վերնոյ Լինո Վենտուրա,
Ռեջինալդ Կերնան,
Բերնար Բլիե,
Անդրեա Պարիզի
1964 Երջանիկ տոմս Échappement libre Դավիդ Լադիսլաս Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ժան Բեկեր Ջին Սիբերգ,
Էնրիկո Մարիա Սալերնո,
Ռենատա Էվերտ,
Ժան-Պեր Մարել
1964 Որս տղամարդու հետևից La chasse à l'homme Ֆերնանդ Կատակերգություն Էդուար Մոլինարո Ժան-Կլոդ Բրիալի,
Ֆրանսուազա Դորլեակ,
Մարի Լաֆորե,
Կլոդ Ռիշ
1964 Զյուդկոտի ուիքենդը Week-end à Zuydcoote Ժուլյեն Մաիլատ Դրամա,
Ռազմական
Անրի Վերնոյ Կատրին Սպաակ,
Ժորժ Ժերե,
Ժան-Պեր Մարել,
Պեր Մոնդի
1965 Առատաձեռն սիրտը Un coeur gros comme ça Փաստագրական Ֆրանսուա Ռեյշենբախ Աբդուլաի Ֆեյ,
Բուշար,
Միշել Մորգան,
Միլո Պլանդեր
1965 Ամառային հիանալի գիշերով Par un beau matin d'été Ֆրանցիս Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Սոֆի Դոմե,
Ջերալդինա Չապլին,
Գաբրիելե Ֆերցեթի,
Ժորժ Ժերե
1965 Խելագար Պեռոն Pierrot le fou Ֆերդինանտ Գրիֆոն, 'Պեռո' Երաժշտական,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ժան-Լյուկ Գոդար Աննա Կարինա,
Գրացիելա Գալվանի,
Այշա Աբադիր,
Անրի Աթալ
1965 Չինացու տվայտանքները Չինաստանում Les tribulations d'un Chinois en Chine Արթուր Լեմպերուր Կատակերգություն,
Արկածային
Ֆիլիփ դե Բրոկա Ուրսուլա Անդրես,
Մարիա Պակոմ,
Վալերի Լագրանժ,
Վալերիյ Ինկիժինով
1966 Համեստ անցորդը Tendre voyou Թոնի Մարեչալ Կատակերգություն Ժան Բեկեր Նադյա Տիլեր,
Ժան-Պեր Մարել,
Ռոբերտ Մորլի,
Ժենևև Պաժ
1966 Այրվում է արդյո՞ք Փարիզը Paris brûle-t-il? Պիրելոտ Յվոն Մորանդատ Դրամա,
Ռազմական,
Պատմական
Ռենե Կլեման Շարլ Բուայե,
Լեսլի Կարոն,
Ժան-Պեր Կասել,
Ջորջ Չակիրիս
1967 Գողը Le voleur Ջորջ Ռանդալ Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Լուի Մալ Ժենևև Բյուժո,
Մարի Դյուբուա,
Ժյուլեն Գիոմար,
Պոլ Լե Պերսոն
1967 Կազինո Ռոյալ Casino Royale ֆրանսիական լեգիոներ Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Վել Գեսթ
Քեն Հյուզ
Ջոն Հյուսթոն
Փիթեր Սելերս,
Ուրսուլա Անդրես,
Դևիդ Նիվեն,
Օրսոն Ուելս,
Ջոանա Պեթետ
1968 Դիվահարը Le démoniaque խաղում է ինքն իրեն Քրեական Ռենե Գաինվիլ Անն Վերնոն,
Ջես Հան,
Ֆրանսուա Գեբրիել,
Ժենևև Գրադ,
Աննա Գաել
1968 Ինձ կոչեք 'Հո' Ho! Ֆրանսիս Հոլին, Հո Մարտական Ռոբեր Էնրիկո Ջոաննա Շիմկուս,
Ռայմոն Բյուսեր,
Պոլ Կրոշե,
Ստեֆան Ֆեյ
1969 Գերուղեղը Le cerveau Արթուր Լեսփինասե Կատակերգություն,
Քրեական
Ժերար Ուրի Բուրվիլ,
Դևիդ Նիվեն,
Էլի Ուոլախ,
Սիլվիա Մոնտի
1969 Միսիսիպիի ծովահարսը La sirène du Mississipi Լուիս Մահե Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ֆրանսուա Տրյուֆո Կատրին Դենյով,
Նելի Բորժո,
Մարտինա Ֆերեր,
Մարսել Բերբեր
1969 Աստված ընտրել է Փարիզը Dieu a choisi Paris պատմող / ներկայացնող (հնչյունավորում) Փաստագրական Ֆիլիպ Արթուրուս
Գիլբերտ Պրոուտեու
Պասկալ Օդրե,
Ժյուլեն Բերտո,
Միշել Բուկե,
Պեր Ֆրենե
1969 Մարդ, որն ինձ դուր է գալիս Un homme qui me plaît Հենրի Դրամա,
Կատակերգություն
Կլոդ Լելուշ Աննի Ժիրարդո,
Մարիա Պիա Կոնտե,
Մարսել Բոզյուֆի,
Ֆարա Ֆոսեթ
1970 Բորսալինո Borsalino Ֆրանսուա Կապելլա Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ալեն Դելոն,
Կատրին Ռուվել,
Ֆրանսուազա Քրիստոֆ,
Կորին Մարշան
1971 Կրկնվող ամուսնություն, կամ երկրորդ տարվա ամուսինները Les mariés de l'an deux Նիկոլաս Փիլբերտ Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ժան-Պոլ Ռափենո Մարլեն Ժոբեր,
Լաուրա Անտոնելի,
Միշել Օկլեր,
Ժյուլեն Գիոմար
1971 Գողություն Le casse Ազադ Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Անրի Վերնյոյ Օմար Շարիֆ,
Դայան Կենոն,
Ռոբեր Օսեյն,
Նիկոլ Կալֆան
1972 Բարձր կրունկներ Docteur Popaul դոկտոր Պաուլ Սիմայ Կատակերգություն Կլոդ Շաբրոլ Միա Ֆերոու,
Լաուրա Անտոնելի,
Դանիել Լեկուրտուա,
Մարլեն Ափել
1972 Սկումոն. Դժբախտություններ բերողը La scoumoune Ռոբերտո Բորգո Դրամա,
Քրեական
Ժոզե Ջովաննի Կլաուդիա Կարդինալե,
Միշել Կոնստանտեն,
Էնրիկե Լուսերո,
Ալան Մոտե
1973 Ժառանգորդը L'héritier Բարտ Կորդել Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Ֆիլիպ Լաբրո Կարլա Գրավինա,
Ժան Ռոշֆոր,
Շարլ Դեներ,
Ժան Դեսայի
1973 Հիանալին Le magnifique Բոբ Սաինթ-Կլեր / Ֆրանսուա Մերլին Ֆենտեզի,
Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆիլիպ դե Բրոկա Ժակլին Բիսետ,
Վիտորիո Կապրիոլի,
Գանս Մեյեր,
Մոնիկ Տարբես
1974 Ստավսկիյ Stavisky... Սերժ Ալեքսանդր Ստավսկիյ Դրամա,
Քրեական
Ալեն Ռենե Ֆրանսուա Պերե,
Աննի Դյուպրե,
Միկաել Լոնսդալ,
Ռոբերտո Բիզաքո
1975 Սարսափ քաղաքի վրա Peur sur la ville կոմիսար Ժան Լետելյեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Անրի Վերնյոյ Շարլ Դեներ,
Լեա Մասարի,
Ռոզի Վարտ,
Ռոլանդ Դյուբիյար
1975 Անուղղելին L'incorrigible Վիկտոր Վաութեր Կատակերգություն Ֆիլիփ դե Բրոկա Ժենևև Բյուժո,
Ժյուլեն Գիոմար,
Շարլ Ժերար,
Դանիել Սեքալդի
1976 Մասնավոր խուզարկու L'alpagueur Ռոջեր Պիլարդ Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ֆիլիպ Լաբրո Բրունո Կրեմեր,
Ժան Նեգրոնի,
Պատրիկ Ֆերի,
Ժան-Պեր Ժորի
1976 Իմ թշնամու դին Le corps de mon ennemi Ֆրանսուա Լեկլերք Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Անրի Վերնյոյ Բերնար Բլիե,
Մարի-Ֆրանս Պիզե,
Շարլ Ժերար,
Դանիել Իվերնել
1977 Հրեշը L'animal Մայք Գաուչեր և Բրունո Ֆերարի Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կլոդ Զիդի Ռաքել Ուելչ,
Դանի Սավալ,
Ռայմոն Ժերոմ,
Ջեյն Բիրկին
1979 Ով ո՞վ է Flic ou voyou Անտոնիո Կերատի / Ստանիսլաս Բորովիչ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ժորժ Լոտներ Ժորժ Ժերե,
Ժան-Ֆրանսուա Բալմեր,
Կլոդ Բրոսե,
Ժյուլի Ժեզեկել
1980 Խաղ չորս ձեռքերով Le guignolo Ալեքսանդր Դյուպրե Մարտական,
Կատակերգություն
Ժորժ Լոտներ Միրելա Դ’Անջելո,
Միշել Գալաբրյու,
Կարլա Ռոմանելի,
Պաոլո Բոնաչելի
1981 Պրոֆեսիոնալը Le professionnel Ջոսելին Բեումոնտ, 'Ջոս' Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժորժ Լոտներ Ժան Դեսայի,
Սիրիլ Կլեր,
Մարի-Քրիստին Դեկուար,
Էլիզաբեթ Մարգոնի
1982 Ասը ասերից L'as des as ձիավոր Ջո Կատակերգություն,
Արկածային,
Սպորտային
Ժերար Ուրի Մարի-Ֆրանս Պիզե,
Ռաշիդ Ֆերաշ,
Ֆրանկ Հոֆման,
Գյունտեր Մայսներ
1983 Օրենքից դուրս Le marginal կոմիսար Ֆիլիպ Ջորդան Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ժան Հերման,
Գենրի Սիլվա,
Կարլոս Սոթո Մայոր,
Պեր Վերնե
1984 Արկածախնդիրները Les morfalous Սերժանտ Պիեռ Աուգանգեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Ռազմական
Անրի Վերնոյ Ժակ Վիլրե,
Միշել Կոնստանտեն,
Միշել Կրետոն,
Մատիաս Հաբիխ
1984 Ուրախ զատիկ Joyeuses Pâques Ստեֆան Մարգել Կատակերգություն Ժորժ Լոտներ Սոֆի Մարսո,
Մարի Լաֆորե,
Ռոզի Վարտ,
Միշել Բոն
1985 Գողություն Hold-Up Գրիմ Կատակերգություն,
Քրեական
Ալեքսանդր Արկադի Կիմ Քետրոլ,
Գի Մարշան,
Ժան-Պեր Մարել,
Ժակ Վիլրե
1986 Միայնակը Le solitaire Ստան Ջալարդ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ժան-Պեր Մալո,
Միշել Բոն,
Պեր Վերնե,
Ֆրանսուա Դյունոյե
1988 Կեան Kean Կեան Դրամա Պեր Բեդել Բեատրիս Աժենեն,
Դանիել Վոլե,
Բերնար Դյումեն,
Էստել Կինգոլդ
1988 Ճակատագրի սիրելին Itinéraire d'un enfant gâté Սամ Լիոն Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Կլոդ Լելուշ Ռիշար Անկոնինա,
Լիո,
Բեատրիս Աժենեն,
Մարի-Սոֆի Լ.
1992 Անծանոթը տանը L'inconnu dans la maison Լոուրսատ Դրամա,
Քրեական
Ժորժ Լոտներ Ռենե Ֆոր,
Քրիստիանա Ռեալի,
Սեբասթեն Տավել,
Ֆրանսուա Պերո
1995 Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը Les cent et une nuits de Simon Cinéma պրոֆեսոր Բեբել Մելոդրամա,
Կատակերգություն,
Պատմական
Անես Վարդա Միշել Պիքոլի,
Մարչելո Մաստրոյանի,
Անրի Գարսեն,
Ժյուլի Գայե,
Մատե Դեմի
1995 Թշվառները Les misérables Հենրի Ֆորտին / Ժան Վալժան Դրամա,
Պատմական
Կլոդ Լելուշ Միշել Բուժենա,
Ալեսանդրա Մարտինես,
Սալոմե Լելուշ,
Աննի Ժիրարդո
1996 Դեզիրե Désiré Դեզիրե Կատակերգություն Բերնար Մյուրա Ֆանի Արդան,
Կլոդ Ռիշ,
Բեատրիս Դալ,
Ժան Յան
1997 Ոջիլն ականջում La puce à l'oreille Վիկտոր Էմանուել Չանդեբիս Կատակերգություն Իվ Դի Տուլիո Քրիստիանա Ռեալի,
Պեր Վերնե,
Շարլոթ Կադի,
Անտուան Դյուլերի
1998 Մեկ հնարավորություն երկուսի համար Une chance sur deux Լեո Բրասակ Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Պատրիս Լեկոնտ Ալեն Դելոն,
Վանեսա Պարադի,
Էրիկ Դեֆոս,
Ալեքսանդր Յակովլև
1999 Հնարավոր է Peut-être Ակո Ֆանտաստիկ,
Դրամա
Սեդրիկ Կլապիշ Ռոմեն Դյուրիս,
Ժերալդին Պայա,
Ժյուլի Դեպարդիե,
Էմանուել Դևո
2000 Դերասանները Les acteurs խաղում է ինքն իրեն Կատակերգություն Բերտրան Բլիե Պեր Արդիտի,
Ժոզիան Բալասկո,
Ֆրանսուա Բերլեան,
Դոմինիկ Բլան
2000 Ամազոնիա Amazone Էդուարդ Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ֆիլիփ դե Բրոկա Արիել Դոմբալ,
Պատրիկ Բուշիտե,
Տիլդա Բարս,
Անդրե Պենվերն
2001 Ազատ անկում L'aîné des Ferchaux Պոլ Ֆերչաքս Դրամա Բերնար Ստորա Սամի Նասերի,
Ժյուլի Դեպարդիե,
Սիլվիա Մունտ,
Բրիժիտ Ռոյուան
2008 Մարդը և նրա շունը Un homme et son chien Չարլզ Դրամա Ֆրանսիս Յուսթեր Միշել Բերնե,
Սարա Բյասինի,
Սոֆի Բուիլյու,
Ռաշիդա Բրակնի
2013 Զինված ավազակներ Les Bandits manchots Կատակերգություն Կլոդ Լելուշ Օդրի Դանա,
Անտուան Դյուլերի,
Շարլ Ժերար,
Ալդո Մաչոնե

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1976 Իմ թշնամու դին Le corps de mon ennemi
1988 Ճակատագրի սիրելին Itinéraire d'un enfant gâté

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://explore.bfi.org.uk/4ce2b9f4b9b90
  5. 5,0 5,1 5,2 http://www.lipstickalley.com/showthread.php?t=230212&page=109
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Fichier des personnes décédées
  7. 7,0 7,1 7,2 Jean-Paul Belmondo est mort (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2021. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  8. 8,0 8,1 8,2 https://www.lefigaro.fr/cinema/jean-paul-belmondo-le-magnifique-est-mort-20210906
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 https://www.cnews.fr/culture/2021-09-06/son-pere-paul-sa-carriere-son-heritagequand-jean-paul-belmondo-nous-parlait-de
  11. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2006
  12. https://www.festival-cannes.com/fr/74-editions/retrospective/2011/actualites/articles/une-palme-d-or-pour-jean-paul-belmondo
  13. 13,0 13,1 13,2 13,3 Légifrance
  14. https://www.academie-cinema.org/palmares/
  15. https://www.7sur7.be/cinema/jean-paul-belmondo-decore-de-la-medaille-de-l-ordre-de-leopold~a99e21fe/
  16. https://www.labiennale.org/en/history/recent-years
  17. http://www.regietheatrale.com/index/index/Theatre-prix%20du%20brigadier.htm#recemment
  18. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 41-43։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են