Եվա Մարտոն (հունգ.՝ Marton Éva, ի ծնե՝ Եվա Հենրիխ, 18 հունիսի, 1943, Բուդապեշտ), հունգարացի օպերային երգչուհի, սոպրանո։

Եվա Մարտոն
Բնօրինակ անունհունգ.՝ Marton Éva
Ի ծնե անունԵվա Հենրիխ
Ծնվել էհունիսի 18, 1943(1943-06-18)[1] (80 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Երկիր Հունգարիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, համալսարանի դասախոս և երաժշտական մանկավարժ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1968)
ԱնդամակցությունHalhatatlanok sétánya? և Hungarian Art Academy?
Պարգևներ
Կայքmartoneva.hu

Կենսագրություն խմբագրել

Եվա Հենրիխը ծնվել է 1943 թվականի (այլ տվյալներով՝ 1939 թվականին) հունիսի 18-ին[3][4]։ Եվա Մարտոնը սովորել է Բուդապեշտի Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում[5]՝ Էնդրե Ռյոսլերի ու Ենյո Սիպոսի մոտ։ Նրա առաջին դերերգը եղել է Քեյթ Պինկերտոնի պարտիան «Մադամ Բատերֆլայ» օպերայում, որ Մարգիտ կղզում ներկայացվել է ամառային փառատոնի ժամանակ։ Պաշտոնական օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1968 թվականին Բուդապեշտի պետական օպերայում, որտեղ նա կատարել է Շամախիի թագուհու դերերգը «Ոսկի աքլորիկը» օպերայում։ Ավելի ուշ Բուդապեշտի օպերայում կատարել է Բաբելոնի թագուհու դերերգը Օտտորինո Ռեսպիգիի «Շամիրամ» օպերայում։

1972-1977 թվականներին Եվա Մարտոնն աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտի օպերայում։ Նա համերգային շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում՝ ելույթ ունենալով այնպիսի քաղաքների օպերային թատրոնների բեմերում, ինչպիսիք են Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Նյու Յորքը, Միլանը, Վիեննան, Մյունխենը, Շտուտգարտը, Բուենոս Այրեսը, Չիկագոն, Սան Ֆրանցիսկոն, Ցյուրիխը, Համբուրգը և այլն։

Ելույթ է ունենում ինչպես լիրիկական երգացանկով (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջորդանոյի ստեղծագործություններ), այնպես էլ դրամատիկական օպերաներում (Ռիխարդ Վագներ, Ռիխարդ Շտրաուս)։ Եվա Մարտոնի ձայնի դիպազոնը ներառում է բելկանտեից մինչև դրամատիկական բարձր սոպրանո։ 1977-1978 թվականներին նա երգել է Բայրոյթում անցկացվող Վագներյան փառատոնում՝ կատարելով Վեներայի դերերգը «Տանհեյզեր» օպերայում։ 1986 թվականին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում «Տոսկա (օպերա)» օպերայի բեմադրության ժամանակ, Եվա Մարտոնն ստացել է ծնոտի վնասվածք, սակայն շարունակել է ելույթը։ 1986 թվականին Եվա Մարտոնը Դոնեցկի Ա. Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լյուդմիլա Շեմչուկի հետ երգել է Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայում, որ բեմադրվել էր Վիեննայի պետական օպերայում։

2005 թվականից Եվա Մարտոնը Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի երգեցողության ֆակուլտետի վարիչն է, իսկ 2006 թվականից՝ նույն ֆակուլտետի պրոֆեսոր։

Մրցանակներ խմբագրել

  • 1980 - Տարվա երգչուհի, Միլանում պարգևատրվել է «Արծաթե վարդով»,
  • 1997 - Կոշութի մրցանակ, շնորհվել է Վիեննայի պետական օպերայի պատվավոր անդամի կոչում։

Դերերգերը օպերաներում (ընտրյալ) խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել