Լոնդոնի Հիթրոու օդանավակայան (անգլ.՝ London Heathrow Airport; IATALHR, ICAOEGLL, FAA LIDEGLL), Լոնդոնի ամենամեծ միջազգային օդանավակայանն է։ Ուղևորափոխադրման ծավալներով համարվում է աշխարհի թվով երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը (2014 թվական, 68,1 միլիոն մարդ)[1] և առաջինը Եվրոպայում։ Գտնվում է կենտրոնական Լոնդոնից 24 կմ դեպի արևմուտք[2]։ Ունի հինգ ուղևորատար և մեկ բեռնատար տերմինալներ։

Լոնդոնի Հիթրոու օդանավակայան

London Heathrow Airport


Լոնդոնի Հիթրոու օդանավակայան

IATA: LHR – ԻԿԱՕ: EGLL
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր/Օպերատոր Ryanair
Տեղագրություն Հիլինգդոն, Լոնդոն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կառուցված 1929
Բարձրացում ԲԾՄ 83 ֆտ / 25 մ
Տեղական ժամանակ UTC -0
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09L/27R 3,902
09R/27L 3,660 Ասֆալտ
Վիճակագրություն (2015)
Ուղևոր 74,985,748
Passenger change 14–15 2.2%
Aircraft movements 474,087
Movements change 14–15 2.7%

Պատմություն խմբագրել

Այն վայրը, որտեղ այսօր գտնվում է օդանավակայանը ավիացիայի կարիքների համար սկսել է օգտագործվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1930-ական թվականներին զինվորական օդանավակայանը օգտագործվում էր ավիացոն տեխնիկայի հավաքման և փորձարկման նպատակով[3]։ 1943 թվականին Հիթրոուն սկսեց վերահսկվել ավիացիայի նախարարության կողմից։

Թռիչքուղիների շինարարությունը սկսվել է 1944 թվականին։ Նոր օդանավակայանը անվանվել է Հիթրոու գյուղի անունով, որը կործանվել էր օդանավակայանի կառուցման ժամանակ[4]։

Առաջին քաղաքացիական չվերթը կայացել է 1946 թվականի հունվարի 1-ին։ Որպես ամբողջությամբ քաղաքացիական օդանավակայան սկսել է գործել 1946 թվականի մայիսի 31-ից և 1947 թվականին արդեն ուներ երեք թռիչքուղի և ևս երեքը կառուցվում էր։

Հիթրուուն այսօր խմբագրել

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից է[5]։ Այն ամեն տարի ընդունում և ճանապարհում է մոտ կես միլիոն չվերթ[6]։ Հիթրոու օդանավակայանը Մեծ Բրիտանիայի գլխավոր դարպասն է դեպի արտաքին աշխարհ և էներգիայի հսկայական աղբյուր երկրի էկոնոմիկայի համար։

5-րդ տերմինալ խմբագրել

Վերջին հինգերորդ տերմինալի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 14-ին Եղիսաբեթ II թագուհու կողմից[7]։ Ութ միլիարդ դոլար արժողությամբ 5-րդ հսկա տերմինալի շնորհիվ օդանավակայանը դարձել է ավելի մեծ ու հարմարավետ[8]։ Կառուցումը տևել է 19 տարի։

 
Հիթրոուի դիսպետչերական աշտարակ

5-րդ տերմինալը կազմված է երեք շինությունից, որոնք կառուցված են 80 հազար տոննա պողպատից[9], կառույցների բարձրությունը դիպեչտերներներին հնարավորություն չէին տալիս տեսնելու ինքնաթիռների թռիչքուղին, դրա համար որոշվում է բարձր աշտարակ կառուցել, ինչը կապահովեր դիսպետչերների տեսանելիությունը։ Օդանավակայանի կենտրոնում դիսպետչերական աշտարակ կառուցելու համար անհրաժեշտություն է առաջանում փակել այն սակայն դրանից խուսափելու համար աշտարակը կառուցել են օդանավակայանի եզրին և ապա հատուկ սարքավորումների միջոցով հազար տոննա կշռող աշտարակը հնարավոր է դարձել տեղափոխել կենտրոն ընդամենը հինգ ժամում։ Հիդրավլիկ սարքավորումների միջոցով աշտարակը տեղադրել են հիմքի վրա և բարձրացրել ութսուն մետր բարձրության վրա։

 
5-րդ տերմինալը թռչնի բարձրությունից

Գերծանր ինքնաթիռների թռիչքուղին կառուցել են բետոնի հատուկ տեսակից, ինչը կդիմակայեր նույնիսկ ամենածանր ինքնաթիռներին։ Տերմինալի շուրջ ավելի շատ ինքնաթիռներ տեղավորելու համար երեք կառույցն էլ նախագծվել է ուղղանկյուն ձևով, որպեսզի ինքնաթիռների տեղաշարժումը չխանգարի մեկը մյուսին։

 
5-րդ տերմինալ

Ուղևորների անվտանգության ապահովման համար 5-րդ տերմինալում տեղադրվել են գերժամանակակից հատուկ ռենտգեն սարքավորումներ։ Այժմ 5-րդ տերմինալի տրամադրության տակ է գտնվում ուղեբեռի մշակման ամենամեծ համակարգը, որը թաքնված է պատերի ներսում։ Միայն դրա արժեքը կազմում է մոտ կես միլիարդ դոլար և կարելի է ասել, որ ամբողջ տերմինալը կառուցված է հենց դրա շուրջ։ Ի տարբերություն այլ օդանավակայանների, այստեղ ուղեբեռի փոխադրիչը գտնվում է գրանցման սրահից մեկ հարկ ներքև և ընդամենը 15 րոպեում այն հայտնվում է ինքնաթիռում, դա նպաստում է ուղևորների արագ տեղաշարժմանը։

Այստեղ գրեթե ամեն 3-րդ ուղևորը տրանզիտային է և տրանզիտային ուղեբեռի ցուցակը շատ ծանրաբեռնված է[10]։ Ժամանակավոր պահեստախուցը տեղավորում է մինչև չորս հազար ուղեբեռ և սպասարկվում է ռոբոտների օգնությամբ, որոնք ավտոմատ կերպով հանում են այնտեղից ճամպրուկները և ուղարկում համապատասխան չվերթ ինչի շնորհիվ 5-րդ տերմինալի բացումից հետո ուղեբեռի կորուստը բացառված է։

5-րդ տերմինալը մեկ հսկա սրահ է և կազմակերպված հնարավորինս պարզ, երևում է ամեն ինչ, անգամ կառույցի շուրջ տեղակայված բոլոր 16 ինքնաթիռները, համարվում է բարձր տեխնոլոգիական ճարտարապետության իսկական օրինակ և իր հասարակ ձևով դարձել է ապագա օդանավակայանների նախատիպը։ 2008 թվականից ի վեր օդանավակայանի 5-րդ տերմինալը համարվում է ամենաժամանակակից, նրբաճաշակ և հարմարավետ տերմինալներից մեկը ամբողջ աշխարհում[11]։

Վիճակագրություն խմբագրել

 
Ուղևորների թվի աճը, չվերթները 1986 թվականից 2014 թվականը
Ամենազբաղված երթուղիները (2015)[12]
Համար Օդանավակայան Մեկնող ուղևորները %
2014 / 15
1   ԱՄՆ Ջ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան 3,050,499   3
2   ԱՄԷ Դուբայի միջազգային օդանավակայան 2,451,738   1
3   Իսլանդիա Դուբլինի օդանավակայան 1,682,855   2
4   Նիդերլանդներ Ամստերդամի օդանավակայան] 1,587,605   7
5   Հոնկոնգ Հոնկոնգի օդանավակայան 1,584,486   1
6   Գերմանիա Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան 1,530,986   2
7   ԱՄՆ Լոս Անջելեսի Ց 1,518,903   12
8   Իսպանիա Մադրիդի օդանավակայան 1,321,558   4
9   Ֆրանսիա Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան 1,252,777   0
10   Գերմանիա Մյունխենի օդանավակայան 1,230,618   4
11   Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայան 1,150,240   2
12   Շվեյցարիա Ցյուրիխի օդանավակայան 1,075,098   2
13   Կատար Դոհայի միջազգային օդանավակայան 1,072,031   20
14   ԱՄՆ Չիկագոյի օդանավակայան 1,059,686   9
15   ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան 1,046,981   12
Source: UK Civil Aviation Authority[13]
Հիթրոուի ուղևորների քանակը
Տարի
Մեկնող
ուղևորները
Passenger
% Change
Cargo
(tonnes)
Cargo
% Change
Aircraft
movements
Aircraft
% Change
1986 31,675,779   537,131   315,753  
1987 35,079,755  10.7 574,116  6.9 329,977   4.3
1988 37,840,503  7.9 642,147  11.8 351,592   6.1
1989 39,881,922  5.4 686,170  6.9 368,429   4.6
1990 42,950,512  7.7 695,347  1.3 390,372   5.6
1991 40,494,575  5.7 654,625  5.9 381,724   2.3
1992 45,242,591  11.7 754,770  15.3 406,481   6.1
1993 47,899,081  5.9 846,486  12.2 411,173   1.1
1994 51,713,366  8.0 962,738  13.7 424,557   3.2
1995 54,461,597  5.3 1,031,639  7.2 434,525   2.3
1996 56,049,706  2.9 1,040,486  0.9 440,343   1.3
1997 58,185,398  3.8 1,156,104  11.1 440,631   0.1
1998 60,683,988  4.3 1,208,893  4.6 451,382   2.4
1999 62,268,292  2.6 1,265,495  4.7 458,300   1.5
2000 64,618,254  3.8 1,306,905  3.3 466,799   1.8
2001 60,764,924  6.0 1,180,306  9.6 463,567   0.7
2002 63,362,097  4.3 1,234,940  4.6 466,545   0.6
2003 63,495,367  0.2 1,223,439  0.9 463,650   0.6
2004 67,342,743  6.1 1,325,173  8.3 476,001   2.6
2005 67,913,153  0.8 1,305,686  1.5 477,887   0.4
2006 67,527,923  0.6 1,264,129  3.2 477,048   0.2
2007 68,066,028  0.8 1,310,987  3.7 481,476   0.9
2008 67,054,745  1.5 1,397,054  6.6 478,693   0.6
2009 66,036,957  1.5 1,277,650  8.5 466,393   2.6
2010 65,881,660  0.2 1,472,988  15.3 454,823   2.5
2011 69,433,230  5.4 1,484,351  0.8 480,906   5.4
2012 70,037,417  0.9 1,464,390  1.3 475,176   1.2
2013 72,367,054  3.3 1,422,939  2.8 471,936   0.7
2014 73,405,330  1.4 1,498,906  5.3 472,802   0.2
2015 74,985,748  2.2 1,496,551  0.2 474,087   2.7

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Հիթրոու օդանավակայան travel guide from Wikivoyage
  Heathrow Airport travel guide from Wikivoyage

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лондонский Хитроу утрачивает позиции мирового лидера // Русская служба Би-би-си, 13 января 2015
  2. «London Heathrow – EGLL». NATS Aeronautical Information Service. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Heathrow's Terminal 5 velocity». Times online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  4. «What's In A Name?». www.thisislongford.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Facts and figures». Heathrow Airport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  6. «International Air Passenger Traffic To and From Reporting Airports for 2013» (PDF). Civil Aviation Authority. էջ 68. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Queen opens new Heathrow Terminal». BBC News. 2008 թ․ մարտի 14. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Heathrow Terminal 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «ULTra PRT – FAQ». ATS ULTra. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Heathrow Terminal 5: The Vital Statistics». Sky News. 2008 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  12. «Passenger Traffic for the last 12 months». ACI. 2015 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  13. UK Airport Statistics: 2015, International Air Passenger Traffic To and From Reporting Airports for 2014 Air Pax route Analysis 2015 Արխիվացված 2016-06-16 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիթրոու օդանավակայան» հոդվածին։