Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015

2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Սերբիա Նովակ Ջոկովիչ
Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ
Հաշիվ   7–6(7–5), 6–7(4–7), 6–3, 6–0
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ավստրալիայի բաց առաջնություն→2016

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Էնդի Մարրեյը
Տղամարդկանց մենախաղի մրցանակաբաշխության արարողությունը

Տղամարդկանց մենախաղի մրցաշարը հավաքել էր համաշխարհային վարկանիշի Թոփ 20-ի տասնութ ներկայացուցիչների։ Առաջատար թենիսիստներից չէին մասնակցում միայն Մեծ Սաղավարտի նախորդ մրցաշարի՝ ԱՄՆ բաց առաջնության, հաղթող Մարին Չիլիչը (արմունկի վնասվածք)[1] և 2008 թվականի Ավստրալիայի առաջնության եզրափակիչի մասնակից Ժո Վիլֆրեդ Ցոնգան (դաստակի վնասվածք)[2]։ Դասակարգման առաջին համար դարձել է համաշխարհային վարկանիշի առաջատար Նովակ Ջոկովիչը։ Առաջին ութ դասակարգվածներից քառորդ եզրափակիչ չի հաջողվել հասնել միայն 2-րդ դասակարգված Ռոջեր Ֆեդերերին, ով երրորդ շրջանում պարտվել է Անդրեաս Սեպիին։ Շվեյցարացին Ավստրալիայի մրցաշարի այդքան վաղ շրջանից դուրս է մնացել առաջին անգամ 2001 թվականից ի վեր։ Միակ «չդասակարգվածը», ով դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, եղել է 19-ամյա Նիկ Կիրգիոսը։ Ավստրալիացին դարձել է 1990 թվականից ի վեր քառորդ եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը, երբ այդ փուլին հաջողվել էր նույն տարիքում հասնել Անդրեյ Չերկասովին և առաջին ավստրալիացին, ով հասել է այդ փուլին սկսած 2005 թվականին Լեյթոն Հյուիթի հաջողությունից հետո[3]։ Կիրգիոսը նաև դարձել է առաջին դեռահասը, ով երկրորդ անգամ դարձել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում քառորդ եզրափակիչի մասնակից՝ 2006 թվականին Ռաֆայել Նադալից հետո։ Քառորդ եզրափակիչում պարտություն է կրել ևս մեկ հավակնորդ՝ Ռաֆայել Նադալը (№ 3), ով զիջել է Տոմաշ Բերդիխին (№ 7)։

Նախորդ տարվա հաղթող Ստանիսլաս Վավրինկան դասակարգված էր 4-րդ համարի տակ և հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնել Նովակ Ջոկովիչը։ Սերբը ռևանշ է վերցրել նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում կրած պարտության համար։ Եզրափակիչում նա հանդիպել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյի (№ 7) հետ։ Ջոկովիչի համար այդ եզրափակիչը դարձել է 5-րդը Ավստրալիայի առաջնություններում և նրանցում բոլորում նա հաղթանակ է տոնել (2008, 2011, 2012 և 2013 թվականներին)։ Մարրեյի համար եզրափակիչը դարձել է չորրորդը և բոլորում նա պարտություն է կրել (2010, 2011 և 2013 թվականներին)[4][5]։ Բացի այդ, այդ եզրափակիչը դարձել է երրորդ Ավստրալիայում, երբ նրանք մրցակցել են միմյանց հետ (մինչ այդ 2011 և 2013 թվականներին), ինչը դարձել է ռեկորդ մրցաշարի համար։ Ջոկովիչի 5-րդ հաղթանակը մրցաշարում նույնպես ռեկորդ էր Բաց դարաշրջանի ընթացքում։

Դասակարգում խմբագրել

  1.   Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2.   Ռոջեր Ֆեդերեր (Երրորդ շրջան)
  3.   Ռաֆայել Նադալ (Քառորդ եզրափակիչ)
  4.   Ստանիսլաս Վավրինկա (Կիսաեզրափակիչ)
  5.   Կեյ Նիշիկորի (Քառորդ եզրափակիչ)
  6.   Էնդի Մարրեյ (Եզրափակիչ)
  7.   Տոմաշ Բերդիխ (Կիսաեզրափակիչ)
  8.   Միլոշ Ռաոնիչ (Քառորդ եզրափակիչ)
  9.   Դավիդ Ֆերեր (Չորրորդ շրջան)
  10.   Գրիգոր Դիմիտրով (Չորրորդ շրջան)
  11.   Էռնեստս Գուլբիս (Առաջին շրջան)
  12.   Ֆելիսիանո Լոպես (Չորրորդ շրջան)
  13.   Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Երկրորդ շրջան)
  14.   Քևին Անդերսոն (Չորրորդ շրջան)
  15.   Տոմի Ռոբրեդո (Առաջին շրջան, հրաժարում)[6]
  16.   Ֆաբիո Ֆոնինի (Առաջին շրջան)
  1.   Գաել Մոնֆիլս (Երկրորդ շրջան)
  2.   Ժիլ Սիմոն (Երրորդ շրջան)
  3.   Ջոն Իզներ (Երրորդ շրջան)
  4.   Դավիդ Գոֆեն (Երկրորդ շրջան)
  5.   Ալեքսանդր Դոլգոպոլով (Առաջին շրջան)
  6.   Ֆիլիպ Կոլշրայբեր (Երկրորդ շրջան)
  7.   Իվո Կառլովիչ (Երկրորդ շրջան)
  8.   Ռիշար Գասկե (Երրորդ շրջան)
  9.   Ժյուլիեն Բենետիո (Առաջին շրջան)
  10.   Լեոնարդո Մայեր (Երկրորդ շրջան)
  11.   Պաբլո Կուէվաս (Առաջին շրջան)
  12.   Լուկաշ Ռոսոլ (Երկրորդ շրջան)
  13.   Ժերեմի Շարդի (Երկրորդ շրջան)
  14.   Սանտիագո Խիրալդո (Երկրորդ շրջան)
  15.   Ֆերնանդո Վերդասկո (Երրորդ շրջան)
  16.   Մարտին Կլիժան (Երկրորդ շրջան, հրաժարում)

Հատուկ հրավիրվածներ (WC) խմբագրել

  1.   Ջեյմս Դաքվորտ (Երկրորդ շրջան)
  2.   Տանասի Կոկինակիս (Երկրորդ շրջան)
  3.   Դենիս Կուդլա (Առաջին շրջան)
  4.   Ջոն Միլման (Առաջին շրջան)
  5.   Լուկաս Պուիլ (Առաջին շրջան)
  1.   Լյուկ Սևիլ (Առաջին շրջան)
  2.   Ջորդան Թոմփսոն (Առաջին շրջան)
  3.   Չժան Ցզե (Առաջին շրջան)
  4.   Ստեֆան Ռոբեր (PR, Առաջին շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ խմբագրել

  1.   Մատիաս Բահինգեր (Երկրորդ շրջան)
  2.   Ալյաժ Բեդենե (Առաջին շրջան)
  3.   Ռուբեն Բեմելմանս (Առաջին շրջան)
  4.   Յուկի Բհամբրի (Առաջին շրջան)
  5.   Ջիմի Վան (Առաջին շրջան)
  6.   Յան Գերնիխ (Առաջին շրջան)
  7.   Էլիաս Իմեր (Առաջին շրջան)
  8.   Մարիուս Կոպիլ (Երկրորդ շրջան)
  9.   Ալեքսանդր Կուդրյավցև (Առաջին շրջան)
  1.   Լորան Լոկոլի (Առաջին շրջան)
  2.   Իլյա Մարչենկո (Առաջին շրջան)
  3.   Յուրգեն Մելցեր (Երկրորդ շրջան)
  4.   Տիմ Պյուտց (Առաջին շրջան)
  5.   Մայքլ Ռասել (Առաջին շրջան)
  6.   Թիմ Սմիչեկ (Երկրորդ շրջան)
  7.   Կայլ Էդմունդ (Առաջին շրջան)
  8.   Հիրոկի Մորիա (LL, Առաջին շրջան)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 8   Միլոշ Ռաոնիչ 7-6(5), 6-4, 6-2
4   Ստանիսլաս Վավրինկա 5   Կեյ Նիշիկորի 6-3, 6-4, 7-6(6)
7   Տոմաշ Բերդիխ 3   Ռաֆայել Նադալ 6-2, 6-0, 7-6(5)
6   Էնդի Մարրեյ   Նիկ Կիրգիոս 6-3, 7-6(5), 6-3

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 4   Ստանիսլաս Վավրինկա 7-6(1), 3-6, 6-4, 4-6, 6-0
7   Տոմաշ Բերդիխ 6   Էնդի Մարրեյ 7-6(6), 0-6, 3-6, 5-7

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 6   Էնդի Մարրեյ 7-6(5), 6-7(4), 6-3, 6-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марин Чилич снялся с Australian Open» (ռուսերեն). [1]. 4 января 2015. Վերցված է 16 октября 2015-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Жо-Вилфрид Цонга пропустит Australian Open» (ռուսերեն). gotennis.ru. 7 января 2015. Վերցված է 16 октября 2015-ին.
  3. «KYRGIOS INTO AUSTRALIAN OPEN QUARTERFINALS». Tennis Australia. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  4. «Novak Djokovic beats Andy Murray to win fifth Australian Open title». BBC Sport. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Novak Djokovic beats Andy Murray in Australian Open men's final – as it happened». Guardian. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  6. Травма ноги.

Աղբյուրներ խմբագրել