Ռոջեր Ֆեդերեր (գերմ.՝ Roger Federer, օգոստոսի 8, 1981(1981-08-08), Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի թենիսիստ, հանդես է գալիս 1998 թվականից։

  • Մենախաղերի արդյունքով եղել է աշխարհի առաջին ռակետ, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթը անընդմեջ։
  • Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 19 անգամ։
  • Մեծ սաղավարտի մրցաշարերում եզրափակիչ է հասել ռեկորդային 29 անգամ, որից 10-ը անընդմեջ։
  • Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում եզրափակիչ է հասել առնվազն 5-ական անգամ, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։
  • Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է ավելի քան 300 անգամ և սահմանել ռեկորդ։
  • Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 11 անգամ և հաղթել 8–ում, 2003-2007, 2009, 2012, 2017 թվականներին։
  • ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 7 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
  • 6 անգամ հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարում։
  • Կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 100 մլն․ դոլար։
Ռոջեր Ֆեդերեր
ֆր.՝ Roger Federer
Սեռարական[1][2]
Քաղաքացիություն Շվեյցարիա[3]
Բնակվելու վայրBottmingen?
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 8, 1981(1981-08-08) (42 տարեկան)
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ85 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1998
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչIvan Ljubičić?, Peter Carter?, Peter Carter?, José Higueras? և Severin Lüthi?
Պարգևավճար, USD97,341,456[4]
Մենախաղ
Խաղեր Հ/Պ1251–275[3]
Տիտղոսներ93
Ամենաբարձր վարկանիշ1 (փետրվարի 2 2004)
Ներկայիս վարկանիշ3 (հունվարի 18, 2016)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթող (2004),(2006),(2007),(2010),(2017)
Ֆրանսիահաղթող (2009)
Ուիմբլդոնհաղթող (2003-2007),(2009),(2012),(2017)
ԱՄՆհաղթող (2004-2008)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ131–93[3]
Տիտղոսներ8
Ամենաբարձր վարկանիշ1 2017)
rogerfederer.com(անգլ.)
Թարմացվել է՝ 2020 թ. հուլիսի 13

Կենսագրություն խմբագրել

Ֆեդերերը ծնվել է գերմանաշվեյցարացի Ռոբերտ Ֆեդերերի ու աֆրիկացի Լինեթ դյու Ռանդի ընտանիքում։ Մանուկ հասակից խոսում է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Ինչպես ասում է ինքը՝ թենիսիստը, իր Roger անունը ճիշտ է արտասանել անգլերեն ոճով ինչպես Ռոջեր[5] (այլ ոչ ֆրանսերեն ինչպես Ռոժեր՝ չնայած նրա անվան այսպիսի տարբերակը երբեմն հանդիպում է)։ Ունի երկու քաղաքացիություն՝ Շվեյցարիա ու ՀԱՀ՝ չնայած բոլոր սպորտային մրցաշարերում ներկայանում է շվեյցարական դրոշի ներքո։

2008 թվականի օգոստոսի 8-ին իր 27-ամյակին Ֆեդերերը պատիվ է ունենում Շվեյցարիայի հավաքականի դրոշը տանել Պեկինում կայացած Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ։ Նա շվեյցարական դրոշը տարել է նաև Աթենքում կայացած Օլիմպիադայի ժամանակ 2004 թվականին։

Ամուսնացած է նախկին թենիսիստ Միրոսլավա Վավրինեցի հետ (լավագույն ցուցանիշ՝ 76-րդ տեղը աշխարհի մակարդակով)։ Նրանք սկսեցին հանդիպել 2000 թվականին, երբ երկուսն էլ հանդես եկան Սիդնեյի Օլիմպիադայում։ Իր վերջին մրցախաղը նա խաղաց 2002 թվականին, երբ վնասեց ոտքը։

2009 թվականի մարտի 14-ին Ռոջերը հայտարարեց, որ նա ու իր ընկերուհին պատրաստվում են ծնողներ դառնալ[6]։ 2009 թվականի հուլիսի 23-ին Միրոսլավա Վավրինեցն ունեցավ երկու աղջիկ, ում անունը դրեցին Մայլա Ռոուզ (անգլ.՝ Myla Rose) ու Շարլին Ռիվա (անգլ.՝ Charlene Riva2014 թվականի մայիսի 6-ին Միրոսլավան ունեցավ ևս երկու տղա երկվորյակներ)՝ Լեոյին ու Լեննիին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Record #78783058 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 ATP վեբկայք
  4. [1]
  5. «Информация от первого лица на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Вторая мечта Роджера Федерера исполнится летом
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ֆեդերեր» հոդվածին։