Անրի Լեկոնտ (ֆր.՝ Henri Leconte, ծնվել է 1963 թվականի հուլիսի 4-ին, Լիլիեր, Պա-դը-Կալե, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պորֆեսիոնալ թենիսիստ։ 1984 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող տղամարդկանց զուգախաղում, 1991 թվականի Դևիսի Գավաթի տիրակալ և 1986 թվականի Աշխարհի թիմային գավաթի տիրակալ Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Անրի Լեկոնտ
ֆր.՝ Henri Leconte
Սեռարական[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվհուլիսի 4, 1963(1963-07-04)[2][3][4] (60 տարեկան)
ԾննդավայրLillers[2]
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ79 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1980 թվական
Կարիերայի ավարտ1994 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչPatrice Dominguez?
Պարգևավճար, USD3 917 596
Մենախաղ
Խաղեր Հ/Պ377–269[2]
Տիտղոսներ9
Ամենաբարձր վարկանիշ5 (1986 թվականի սեպտեմբերի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1985)
ՖրանսիաԵզրափակիչ (1988)
Ուիմբլդոն1/2 (1986)
ԱՄՆ1/4 (1986)
Օլիմպիական խաղեր1/4 (1988, զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ200–141[2]
Տիտղոսներ10
Ամենաբարձր վարկանիշ6 (1985 թվականի մարտի 18)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 (1990)
ՖրանսիաՀաղթանակ (1984)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1985, 1987)
ԱՄՆԵզրափակիչ (1985)
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Անրի Լեկոնտի պատանաեկան կարիերայի բարձրագույն նվաճումը եղել է 1980 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակը պատանիների շրջանում։ 1981 թվականից նա հանդես է գալիս պրոֆեսիոնալի կարգավիճակում։ Նույն թվականին նա շահում է իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը, նոյեմբերին հաղթանակ տանելով Բոլոնիայում, ամերիկացի Սեմի Ջամալվայի հետ զույգով։

1982 թվականին Լեկոնտը հաղթում է «Սաթելիտ» շարտի բոլոր հինգ մրցաշարերում, որոնք խաղարկվում էին Ֆրանսիայում, տարբեր ծածկույթների վրա։ Հուլիսին նա Դևիսի Գավաթում իր առաջին խաղն է անց կացնում Ֆրանսիայի հավաքականի կազմում, Յանիկ Նոայի զույգով հաղթելով Չեխոսլովակիայի իրենց մրցակիցներին, իսկ նոյեմբերին, Ստոկհոլմում, շահում է իր առաջին ATP մրցաշարը մենախաղում, առավելության հասնելով մրցաշարի տանտեր Մաթս Վիլանդերի նկատմամբ։ տարվա ընթացքում նա նաև հաղթում է զուգախաղի երեք մրցաշարերում, նրանցից երկուսը Նոայի հետ։ Հավաքականի հետ միասին նա հասնում է մինչև Դևիսի Գավաթի եզրափակիչ, սակայն եզրափակիչ խաղում ոչինչ չի կարողանում հակադրել ԱՄՆ-ից մրցակիցներին և զիջում է բոլոր երեք խաղերում։ 1983 թվականին նա երկու անգամ զիջում է ATP մրցաշարերի եզրափակիչներում, հանրահայտ մրցակիցների՝ Գիլիերմո Վիլաս և Ջոն Մաքինրոյ, հաղթանակ է տանում զուգախաղի մեկ մրցաշարում և Նոայի հետ միասին հասնում է մինչև Մոնտե Կարլոյի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, իսկ հավաքականի հետ հասնում է մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։ Նա տարին ավարտում է մենախաղի աշխարհի ուժեղագույն 30 թեիսիտների շարքում։

1984-1988 թվականներ խմբագրել

1984 թվականի Լեկոնտի գլխավոր հաջողությունները կապված են զուգախաղում ելույթների հետ։ Տարվա ընթացքում նա կրկին հաղթում է երեք մրցաշարում, այդ թվում Նոայի հետ միասին Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նրա հաշվին նաև մեկ հաղթանակ է մենախաղում։ 1985 թվականի սկզբին նա հասնում է զուգախաղի թենիսիտների վարկանիշի 6-րդ հորիզոնականին, բարձրագույնին իր զուգախաղի կարիերայի ընթացքում։ Նույն թվականի վերջին նա երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, սակայն այս անգամ ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք Նոայի հետ միասին զիջում են չորս սեթում, որոնցից երեքը թայ-բրեյքում, աշխարհի լավագույն զույգերից մեկին՝ Ռոբերտ Սեգուսո և Կեն Ֆլեկ։ Լեկոնտը նաև շարունակում էր վեր բարձրանալ մենախաղի վարկանիշում՝ հաղթանակ տանելով երկու մրցաշարում, ևս մեկ անգամ հասնելով եզրափակիչ և երկու անգամ դուրս գալով Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Նրան հաջողվում է մի քանի անգամ հաղթանակ տանել համաշխարհային թենիսի առաջին տասնյակի մրցակիցների նկատմամբ։ Աշխարհի թիմային առաջնության ժամանակ նա առավելության է հասնում Մաթս Վիլանդերի և Իվան Լենդլի նկատմամբ, ում հղթում է նաև Ուիմբլդոնում, իսկ բացի այդ, մրցաշրջանի ընթացքում երկու անգամ հաղթում է Անդրես Գոմեսին։ Արդյունքում նա անձամբ է մտնում աշխարհի ուժեղագույն թենիսիտների տասնյակի մեջ և իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, որն անց էր կացվում 1986 թվականի հունվարի սկզբին։ Սակայն այնտեղ, առաջին իսկ շրջանում, նրան կանգնեցնում է ռևանշ վերցրած Գոմեսը։ Միևնույն ժամանակ, հավաքականի կազմում ելույթներում, Լեկոնտը միայն երկու հաղթանակ է տանում չորս պարտության դեպքում և արդյունքում նրա թիմը դուրս է մնում Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբից։

Լեկոնտը, որպես թիմային խաղացող, իրեն արդարացնում է հաջորդ տարի, երբ աշխարհի թիմային առաջնության ժամանակ ութ հանդիպումներից շահում է յոթում և Ֆրանսիայի հավաքականին հաղթանակի է հասցնում այդ մրցաշարում։ Հավաքականի հետ նա նաև հաղթում է՝ հաղթանակ տանելով իր բոլոր վեց հանդիպումներում, Դևիսի Գավաթի Եվրոպական խմբում, թիմին վերադարձնելով Համաշխարհային խումբ։ Այդ մռցաշրջանում նա համեմատաբար քիչ է հանդես գալիս զուգախաղում, սակայն կարողանում է ամերիկացի Շերվուդ Սթյուարթի հեի միասին հասնել մինչև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մենախաղում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ ոչ միայն Ֆրպանսիայում, այլ նաև Ուիմբլդոնում, որտեղ զիջում է Բորիս Բեկկերին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև, սեպտեմբերին ATP երկու մրցաշարում անընդմեջ հաղթանակից հետո, բարձրանում է մենախաղի թենիսիտների շրջանում վարկանիշի 5-րդ հորիզոնական, ամենաբարձրը կարիերայի ընթացքում։ Դա նրան թույլ է տալիս երկրորդ անգամ անընդմեջ մասնակցություն ունենալ Մասթերս ամփոփիչ մրցաշարում, սակայն այնտեղ նա պարտություն է կրում խմբային մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում և դուրս է մնում հետագա պայքարից։ Հաջորդ տարի, սակայն, նրա հաղթանակների շարանը մոտենում է ավարտին։ Այդ տարի նրա բարձրագույն նվաճումը դառնում են Ուիմբլդոնի մրացաշարի քառորդ եզրափակիչը և Փարիզի հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչը և արդյունքում նա դուրս է մնում աշխարհի 20 ուժեղագույն թենիսիտների շարքից, իսկ զուգախաղում, որտեղ շատ էր խաղում, սակայն քիչ հաջողությամբ, նույնիսկ առաջին հարյուրյակի սահմաններից դուրս։

1988 թվականին տեղի է ունենում Լեկոնտի վերադարձը թենիսի էլիտայի շարքերը։ Նա չորս անգամ խաղում է մրցաշարերի մենախաղի եզրափակիչներում, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ զիջում է Մաթս Վիլանդերին։ Այդ մրցաշարերից երկուսում նա հաղթանակ է տանում և կարիերայում երրորդ անգամ իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, սակայն այնտեղ կրկին չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, միայն մեկ հաղթանակ տանելով Ստեֆան Էդբերգի նկատմամբ։ Զուգախաղում նրան հաջողվում է հասնել մինչև Սեուլի Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա խաղընկերն էր Գի Ֆորժեն։ Ֆորժեի հետ միասին նրանք նաև հաղթում են Նիցցայի մրցաշարում և մի քանի անգամ կիսաեզրափակիչ են հասնում այլ մրցաշարերում, իսկ Իվան Լենդլի հետ միասին դուրս է գալիս Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ։ Հավաքականի հետ նա հասնում է Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։

1989-1996 թվականներ խմբագրել

1989 թվականի մայիսին Լեկոնտը վիրահատություն է տանում ողնաշարի վրա և մրցաշարից դուրս է մնում մինչև սեպտեմբեր։ Մարզավիճակին վերադառնալը ձգձգվում է և նա կրկին կորցնում է տեղը աշխարհի ուժեղագույն թենիսիտների շարքում։ Նա ուժեղագույնների հարյուրյակ վերադառնում է միայն 1990 թվականի մայիսին, Մոնտե Կարլոի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, որն ընդգրկվել էր վերջերս ստեղծված ATP տուրի հեղիանակավոր մրցաշարերի շարքը՝ АТР Մասթերս, որի ճանապարհին հաղթում է Անդրես Գոմեսին, այդ պահին աշխարհի թիվ 9 ռակետ, իսկ անմիջապես դրանից հետո նա վերադառնում է նաև Թոփ-50, հասնելով մինչև կիսաեզրափակիչ Համբուրգի ATP Մասթերս ևս մեկ մրցաշարում և ճանապարհին հաղթելով աշխարհի թիվ 6 ռակետ Աարոն Կրիկշտեյնին։ Այնուհետև, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ճանապարհին, նա առավելության է հասնում Անդրեյ Չեսնոկովի նկատմամբ՝ աշխարհի թիվ 10 ռակետ։ Սակայն, հետագայում նրան չի հաջողվում զարգացնել գրունտային ծածկույթում ձեռք բերած հաջողությունները և նա մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականում։

1991 թվականին Լեկոնտը հասնում է իր բարձրագույն նվաճմանը որպես թիմային խաղացող՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նա տիրում է Դևիսի Գավաթին։ Այդ մրցաշրջանի ընթացքում նա հաղթում է իր բոլոր վեց հանդիպումներում, այդ թվում եզրափակիչի Փիթ Սամփրասի հետ մենախաղային հանդիպումում և օլիմպիական չեմպիոններ Սեգուսոյի և Ֆլեկի հետ հանդիպումում, Գի Ֆորժեի հետ զույգով։ Անհատական մակարդակում նա չի փայլում, միայն մեկ անգամ դուրս գալով եզրափակիչ զուգախաղում և մրցաշրջանը եզրափակում է առաջին հարյուրյակի սահմաններից դուրս ինչպես զուգախաղում, այնպես էլ մենախաղում։ 1992 թվականին նա հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի կիսաեզրափակիչ, իրավունք նվաճելով մասնակցել Մեծ Սաղավարտի գավաթին։ Այդ մրցաշարում, կարիերայի ընթացքում չորրորդ ամփոփիչ մրցաշարում, նա հասնում է մինչև երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Փիթ Սամփրասին։

Լեկոնտի կարիերայում վերջին նշանակալից հաջողությունները թվագրվում են 1993 թվականով։ Այդ տարի, զբաղեցնելով վարկանիշային 141-րդ հորիզոնականը, նա հաղթում է Հալլեի մրցաշարում, հերթականությամբ դուրս թողնելով աշխարհի 10-րդ ռակետ Պետր Կորդային և 9-րդ ռակետ Անդրեյ Մեդվեդևին։ Այդ տարում նա Գի Ֆորժեի հետ զույգով նաև հաղթում են Ինդիան Ուելսի ATP «Մասթերս» մրցաշարում։ Արդյունքում նա տարին եզրափակում է զուգախաղի վարկանիշի առաջին հարյուրյակում և նրա շեմին՝ մենախաղում։ ATP մրցաշարերում իր վերջին եզրափակիչը ան անց է կացնում այն նույն Հալլեում, 1994 թվականին, որտեղ այս անգամ Ֆորժեն նրան հաղթում է զույգերի մրցաշարում։ Պրոֆեսիոնալ մրցաշարերում իր վերջին հանդիպումները նա խաղացել է 1996 թվականի հակտեմբերին, ֆրանսիական Բրեստի «չելենջերում»։

Դիրքը ATP վարկանիշում մրցաշրջանի վերջին խմբագրել

Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1996 1001 792
1995 134 303
1994 94 178
1993 101 92
1992 61 147
1991 161 106
1990 30 153
1989 115 653
1988 9 35
1987 21 129
1986 6 93
1985 16 22
1984 27 7
1983 28 55

Կարիերայի ընթացքում մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն (35) խմբագրել

Մենախաղ (16) խմբագրել

Հաղթանակներ(9) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1982 նոյեմբերի 1 Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ (i)   Մաթս Վիլանդեր 7-64, 6-3
2. 1984 հուլիսի 16 Mercedes Cup,
Շտուտգարտ, Գերսանիա
Գրունտ   Ջին Մայեր 7-69, 6-0, 1-6, 6-1
3. 1985 ապրիլի 8 Nice International Open, Ֆրանսիա Գրունտ   Վիկտոր Պեչի 6-4, 6-4
4. 1985 դեկտեմբերի 9 Family Circle NSW Open,
Սիդնեյ, Ավստրալիա
Խոտածածկ   Կելի Էվերնլեն 6-76, 6-2, 6-3
5. 1986 սեպտեմբերի 8 Ժնև, Շվեյցարիա Գրունտ   Թիերի Տուլան 7-5, 6-3
6. 1986 սեպտեմբերի 15 Համբուրգ, Գերմանիա Գրունտ   Միլոսլավ Մեչիրժ 6-2, 5-7, 6-4, 6-2
7. 1988 ապրիլի 11 Swatch Open, Նիցցա (2) Գրունտ   Ժերոմ Պոտիե 6-2, 6-2
8. 1988 նոյեմբերի 21 Բրյուսել, Բելգիա Գորգ   Յակոբ Հլասեկ 7-63, 7-66, 6-4
9. 1993 հունիսի 14 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ   Անդրեյ Մեդվեդև 6-2, 6-3

Պարտություններ (7) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1983 հուլիսի 18 Կիցբյուել, Ավստրիա Գրունտ   Գիլիերմո Վիլաս 6-7, 6-4, 4-6
2. 1983 հոկտեմբերի 10 Australian Indoors, Սիդնեյ Հարդ (i)   Ջոն Մաքինրոյ 1-6, 4-6, 5-7
3. 1984 փետրվարի 6 U.S. National Indoor Championships,
Մեմֆիս, ԱՄՆ
Գորգ   Ջիմի Քոնորս 3-6, 6-4, 5-7
4. 1985 հոկտեմբերի 14 Australian Indoors, Սիդնեյ (2) Հարդ (i)   Իվան Լենդլ 4-6, 4-6, 6-76
5. 1986 հունիսի 16 Բրիստոլ, Մեծ Բրիտանիա Խոտածածկ   Վիջայ Ամրիտրաժ 6-76, 6-1, 6-8
6. 1988 ապրիլի 25 Համբուրգ, Գերմանիա Գրունտ   Կենտ Կարլսոն 2-6, 1-6, 4-6
7. 1988 մայիսի 23 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ   Մաթս Վիլանդեր 7-5, 6-2, 6-1

Զուգախաղ (19) խմբագրել

Հաղթանակներ (10) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1981 նոյեմբերի 23 Բոլոնիա, Իտալիա Գորգ   Սեմի Ջամալվա   Բալաժ Տարոցի
  Տոմաշ Շմիդ
7-6, 6-4
2. 1982 մարտի 29 Donnay International Open,
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Յանիկ Նոա   Պոլ Մակնամի
  Բալաժ Տարոցի
5-7, 6-4, 6-3
3. 1982 հոկտեմբերի 11 Swiss Indoors, Բազել Հարդ (i)   Յանիկ Նոա   Ֆրից Բյունինգ
  Պավել Սլոժիլ
6-2, 6-2
4. 1982 հոկտեմբերի 18 Վիեննա, Ավստրիա Գորգ   Պավել Սլոժիլ   Մարկ Դիքսոն
  Տերի Մուր
6-1, 7-6
5. 1983 ապրիլի 11 Էկս ան Պրովանս, Ֆրանսիա Գրունտ   Ժիլ Մորետոն   Իվան Կամուս
  Սերխիո Կասալ
2-6, 6-1, 6-2
6. 1984 մայիսի 28 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ   Յանիկ Նոա   Պավել Սլոժիլ
  Տոմաշ Շմիդ
6-4, 2-6, 3-6, 6-3, 6-2
7. 1984 հուլիսի 23 Կիցբյուել, Ավստրիա Գրունտ   Պասկալ Պորտե   Կոլին Դաուդսվել
  Վոյց՚եխ Ֆիբակ
2-6, 7-6, 7-6
8. 1984 հոկտեմբերի 29 Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ (i)   Տոմաշ Շմիդ   Վիջայ Ամրիտրաժ
  Իլիե Նաստասե
3-6, 7-6, 6-4
9. 1988 ապրիլի 11 Swatch Open, Նիցցա (2) Գրունտ   Գի Ֆորժե   Հայնց Գյունտհարդ
  Դիեգո Նարգիսո
4-6, 6-3, 6-4
10. 1993 մարտի 1 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Գի Ֆորժե   Լյուկ Ջենսեն
  Սքոթ Մելվիլ
6-4, 7-5

Պարտություններ (9) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1982 ապրիլի 19 Բորնմուտ, Մեծ Բրիտանիա Գրունտ   Իլիե Նաստասե   Պոլ Մակնամի
  Բաստեր Մոտրամ
6-3, 6-7, 3-6
2. 1983 մարտի 28 Monte-Carlo Open, Մոնակո Գրունտ   Յանիկ Նոա   Հայնց Գյունտհարդ
  Բալաժ Տարոցի
2-6, 4-6
3. 1984 հունվարի 23 Ֆիլադելֆիա, ԱՄՆ Գորգ   Յանիկ Նոա   Ջոն Մաքինրոյ
  Պիտեր Ֆլեմինգ
2-6, 3-6
4. 1985 օգոստոսի 27 ԱՄՆ բաց առաջնություն, Նյու Յորք Հարդ   Յանիկ Նոա   Ռոբերտ Սեգուսո
  Կեն Ֆլեկ
7-6, 6-7, 6-7, 0-6
5. 1988 ապրիլի 18 Monte-Carlo Open, Մոնակո (2) Գրունտ   Իվան Լենդլ   Սերխիո Կասալ
  Էմիլիո Սանչես
0-6, 3-6
6. 1990 հունիսի 11 Stella Artois Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ   Իվան Լենդլ   Ջերեմի Բեյթս
  Կևին Կարեն
2-6, 6-7
7. 1991 մարտի 4 Newsweek Champions Cup,
Ինդիա Ուելս, ԱՄՆ
Հարդ   Գի Ֆորժե   Ջիմ Կուրիե
  Խավիեր Սանչես
6-7, 6-3, 3-6
8. 1992 հոկտեմբերի 5 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ (i)   Գի Ֆորժե   Բրեդ Պիրս
  Բայրոն Տալբոտ
1-6, 6-3, 3-6
9. 1994 հունիսի 13 Gerry Weber Open, Հալլե, Գերմանիա Խոտածածկ   Գերի Մյուլեր   Օլիվիե Դելատր
  Գի Ֆորժե
4-6, 7-6, 4-6

Թիմային մրցաշարեր խմբագրել

Հաղթանակներ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1986 ARAG World Team Cup
Թիմային Աշխարհի գավաթ
  Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Թ. Տուլան, Գ. Ֆորժե
  Շվեդիա
Մ. Վիլանդեր, Յ. Նյուստրյոմ, Ա. Յարիդ
2-1
2. 1991 Դևիսի Գավաթ   Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Գ. Ֆորժե
  ԱՄՆ
Ա. Աղասի, Փ. Սամփրաս, Ռ. Սեգուսո, Կ. Ֆլեկ
3-1

Պարտություններ (1) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1982 Դևիսի Գավաթ   Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Յ. Նոա
  ԱՄՆ
Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
1-4

Կարիերայում կենտրոնական մրցաշարերի մասնակցություն խմբագրել

Մենախաղ խմբագրել

Մրցաշար 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 Ընդամենը Հ/Պ կարիերայում
Ավստրալիայի բաց առաջնություն A A A A A 4 շրջան A 3 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1R A A 2 շրջան A A 0 / 7 8-7
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1/4 1/2 1 շրջան Ե A 1/4 2 շրջան 1/2 1 շրջան 1 շրջան A 1 շրջան 0 / 15 27-15
Ուիմբլդոն A 2 շրջան 1 շրջան 2 շրջան A 1/4 1/2 1/4 4 շրջան A 2 շրջան 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան A 0 / 13 26-13
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն A A 1 շրջան A 3 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 3 շրջան A 2 շրջան A 3 շրջան 1 շրջան A A A 0 / 9 17-9
Մասթերս / АТР Աշխարհի առաջնություն A A A A A 1 շրջան Խ A Խ A A A A A A A A 0 / 3 1-6
Օլիմպիադա - 2 շրջան - 2 շրջան - A 0 / 2 2-2

Զուգախաղ խմբագրել

Турнир 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 Итого В/П за карьеру
Ավստրալիայի բաց առաջնություն A A A A A A A 3 շրջան A A 1/4 A A A A A A 0 / 2 4-2
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան Հ 3շրջան 1/2 A A A A A 2 շրջան 1/4 1 շրջան A 1 շրջան 1 / 11 17-10
Ուիմբլդոն A A A A A 2 շրջան 1 շրջան 2 շրջան A A A A A A A A A 0 / 3 2-3
ԱՄՆ բաց առաջնություն A 1 շրջան A A 1 շրջան Ե A 1 շրջան 2 շրջան A A A A A A A A 0 / 5 6-5
Օլիմպիադա - 1/4 - 2 շրջան - A 0 / 2 3-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Record #46958622 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ATP վեբկայք
  3. GeneaStar
  4. Roglo — 1997. — ed. size: 9000000

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Լեկոնտ» հոդվածին։