«You Don't Know What to Do», ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Wale-ը։ Այն թողարկվել է 2014 թվականի հունիսի 30-ին՝ որպես Քերիի «Me. I Am Mariah... The Elusive Chanteuse» անվանումը կրող տասնչորսերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։

«You Don't Know What to Do»
«You Don't Know What to Do» սինգլի շապիկը (Մրայա Քերիի և Wale, )
Մրայա Քերիի և Waleսինգլը
«Me. I Am Mariah... The Elusive Chanteuse» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 30, 2014 (2014-06-30)
ՖորմատCD-սինգլ
ԺանրԴիսկո
ԵրգահանՄրայա Քերի
Տևողություն4:47
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերՄրայա Քերի, Ջերմեյն Դյուպրի, Բրայան Մայքլ Քոքս
Մրայա Քերիի սինգլների ժամանակագրություն
«You're Mine (Eternal)»
(2014)
«You Don't Know What to Do»
(2014)
«Infinity»
(2015)
Wale-ի սինգլների ժամանակագրություն
«Clappers»
(2013)
«You Don't Know What to Do»
(2014)
«The Body»
(2014)

Նախապատմություն և թողարկում խմբագրել

 
Երգում ռեփ հատվածներով է հանդես գալիս Wale-ը։

«You Don't Know What to Do»-ուն գրվել է Մրայա Քերիի, Ջերմեյն Դյուպրիի, Բրայան Մայքլ Քոքսի և Wale-ի կողմից։ Երգի գաղափարը վերցված է Inner Life-ի «I'm Caught Up in a One Night Affair» երգից, որի արդյունքում այդ երգի հեղինակներ՝ Պատրիկ Ադամսի և Թերի Գոնսալեսի անունները նույնպես նշվել են այս երգի հեղինակների ցանկում[1]։ 2012 թվականի օգոստոսին Բրայան Մայքլ Քոքսը հայտարարեց, որ ինքը, Քերին ու Դյուպրին սկսել են աշխատել Քերիի նոր ալբոմի վրա։ 2013 թվականի օգոստոսին ռեփեր Wale-ը հայտարարեց, որ համագործակցել է Քերիի հետ, իր Թվիթթերի էջում գրելով՝ «Մրայա x Wale x Ջերմեյն Դյուպրի = Շուտով»[2]։ Wale-ը և Քերին կենդանի կատարմամբ երգը ներկայացրեցին 2014 թվականի մայիսի 16-ին NBC հեռուստաալիքի «Այսօր» (անգլ.՝ Today) հաղորդման ընթացքում[3]։ Մի քանի օր հետո՝ մայիսի 19-ին Քերին ներկայացրեց երգի ստուդիայում ձայնագրած տարբերակը «Ռաս Փերի առավոտյան շոու» անգլ.՝ The Russ Parr Morning Show ռադիոծրագրի ժամանակ[4][5]։ Հունիսին ներկայացվեց Քերիի երգի սոլո տարբերակը, որում Wale-ի ռեփ հատվածները բացակայում են[6]։ Հունիսի 30-ին երգը թողարկվեց որպես Քերիի «Me. I Am Mariah... The Elusive Chanteuse» ալբոմի չորրորդ սինգլ[7]։

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  Բելգիա (Ultratip Wallonia) 14
  Հարավային Կորեա (Gaon International Digital Singles Chart) 3
  Հարավային Կորեա (Gaon International Download Singles Chart) 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mariah Carey feat. Wale's You Don't Know What to Do sample of Inner Life's I'm Caught Up (In a One Night Love Affair)». WhoSampled. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  2. «Wale Teases Mariah Carey And Jermaine Dupri Collaboration». MTV News. 2013 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  3. «Mariah Carey & Wale Debut 'You Don't Know What To Do' On 'Today': Watch». Idolator. 2014 թ․ մայիսի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  4. «Mariah Carey's "You Don't Know What To Do" Makes Its Radio Debut: Listen». Idolator. 2015 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  5. «New Music: Mariah Carey f/ Wale – 'You Don't Know What To Do'». Rap-Up. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  6. «Mariah Carey Does Not Approve Of Her "You Don't Know What To Do" Cover, Releases Solo Version». Idolator. 2014 թ․ հունիսի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  7. «You Dont Know What To Do». Frequency News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել