18-րդ դարի եվրոպական նորաձևություն
18-րդ դարում եվրոպական նորաձևությունը հիմնականում ենթարկվում էր ընդհանուր միտումների , որոնք ծնվում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում , առաջնահերթ Ֆրանսիայում, ուստի նպատակահարմար է խոսել այս դարի եվրոպական նորաձևության մասին։ 18-րդ դարը Եվրոպայում հաճախ կոչում են «նրբակիրթ դար» ․ այս տերմինը վերաբերում է ազնվական , առավելագունս պալատական մշակույթին , որը սահմանում է հասարակության վարքագծի կանոնները , հագնվելու ոճը և նույնիսկ մտածողության ձևը ։

Շատ հաճախ, 18-րդ դարի նորաձևություն ասելով ՝ նկատի ունեն նրբակիրթ դարի ազնվական նորաձևությունը ,որի վերջը դրեց Մեծ ֆրանսիական հեղափոխությունը: 1790-ական թվականներից կարելի է խոսել վաղ կայսրական ոճի և կայսրական նորաձևության մասին ։
Նկարագրություն Խմբագրել
- Կտորներ և նյութեր
18-րդ դարում հասարակության ավելի ապահովված շերտերի համար հագուստ կարելիս օգտագործվում էին բնական կտորների ահռելի բազմազանություն ։ Առաջնահերթ՝ մետաքս , մետաքսե տաֆտա , մետաքսե բրոկատ , ատլաս (մետաքսե ատլաս) , վելվետ , թավիշ , դամաստ , մուսլին , վուշ և բամբակ դաջված նկարով , ինչպես նաև շղարշ ։
Կանանց նորաձևություն Խմբագրել
- Զգեստներ
18-րդ դարի մեծ մասը ՝ մինչև 1790-ական թվականները , վերնախավի կանայք հիմնականում հագնում էին լայն զգեստներ ֆիժմաների ( ուռենու շիվերից կամ պողպատից պատրաստված կարկաս ՝ նախատեսված կանացի զգեստին փարթամ տեսք տալու համար )վրա ։ Հագուստի ձևվածքը , զարդարանքը , կտորի որակը , գույնը և պատկերը տարբերվում էին կախված տիկնոջ ապահովվածությունից և սոցիալական կարգավիճակից , ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի նորաձևության միտումներից ։ Գոյություն ունեին երկու հիմնական զգեստի տեսակ ՝ փակ և բաց , որոնք իրենց հերթին ունեին տարատեսակներ և տարբեր ոճեր ։ Փակը , այսինքն ամբողջական ձևվածքով զգեստը ավելի պարզ էր ․ հագնվում էր անմիջապես ներքնազգեստի վրա և այլ դետալներ չէր պահանջում, բացի աքսեսուարներից ։ Բաց զգեստը ավելի տոնական ու հանդիսավոր էր։ Դրա տակից հագնվում էր առանձին կիսաշրջազգեստ ՝ որպես կանոն ամուր մգդակված կտորից ,որը երևում էր զգեստի դիմացի կտրվածքից , իսկ կրծքկալի հատվածում դրվում էր V֊աձև աստառ ՝ ստոմակ (անգլ.՝ stomacher) ։ Ստոմակը , որպես կանոն , առատորեն զարդարված էր ձեռագործ, ոսկյա և արծաթյա թելերով , երբեմն նաև մարգարիտներով և թանկարժեք քարերով ։
Կիսաշրջազգեստը , որը հագնվում էր զգեստի տակից , կարող է լինել նույն գույնի, ինչպես բոլոր մյուս տարրերը կամ կոնտրաստ երանգի զգեստի հետ ։ Քանի որ մգդակված կիսաշրջազգեստը կամ երևում էր զգեստի տակից կամ հանդիսանում էր հագուստի ինքնուրույն տարր (առօրյա տարբերակ), այն նույնպես կարում էին շատ տոնական , հաճախ աստառի վրա փայլուն ատլասից , իսկ միջանցիկ կարը կարող էր կատարել հավելյալ դեկորատիվ ֆունկցիա (բացի սովորական ռոմբերից , հանդիպում էին բազմազան երկրաչափական և բուսական զարդանախշեր , այդ թվում բավականին բարդ)։ 18 ֊ րդ դարի տոնական զգեստների մեծամասնությունը ունեին միջին երկարության թևեր (մոտավորապես մինչև արմունկը ), զարդարված ժանյակներով և ծալքերով ։
Նկար | Զգեստի ոճ |
---|---|
Robe à la française (զգեստ ֆրանսիական ոճով, կամ զգեստ- պայուսակ) գերիշխում էր ազնվական նորաձևությունում 18 դարի մեծ հատվածում մինչև 1770֊ ականները , սակայն ուշ էլ է հանդիպում , մինչև Ֆրանսիական հեղափոխությունը ։ Սկզբնականում զգեստը ֆրանսիական ոճով հայտնվեց ինչպես հագուստի ոչ պաշտոնական տարբերակ , սակայն արդեն Լյուդովիկոս XVի կառավարման օրոք ֆրանսիական արքունիքում դարձավ պաշտոնական ։ Տվյալ զգեստի ոճը տարբերակում էին մեջքի վրայի ուղղահայաց ծալքերը , որոնք իջնում էին պարանոցից մինչև հատակ , որի արդյունքում այդ ծալքերը անվանվեցին « Վատտո ծալքեր » 18 դարի սկզբի նկարիչ Անտուան Վատտոյի անունով , որը հաճախ պատկերում էր այդպիսի զգեստներով կանանց [1]։ | |
Robe à l’anglaise (զգեստ անգլիական ոճով)։ Հգուստի անգլիական ոճը , ի տարբերություն ֆրանսիականի , որը համարվում է արքունական ոճ , անգլիական հողատերերի հագուստից է զարգացում ապրել ։ Հանդիսանում է ավելի պարզ ոճ համեմատաբար ֆրանսիական ոճի զգեստի հետ և մտավ բարձրագույն նորաձևություն 1770-ական թվականներին ։ Անգլիական ոճի զգեստում բացակայում են բնորոշ երկար ծալքերը կրծքկալը և կիսաշրջազգեստը կարված էին առանձին , ինչը զգեստը ավելի հարմարավետ է դարձնում ։ Կտորն այնպես է կարված , որ ընդգծում էր գոտկատեղը ։ Ինչի շնորհիվ այն հայտնի էր դարձել քաղաքի կանանց շրջանում։ .[2] | |
Robe à la Polonaise[3][4] (լեհական ոճի զգեստ[5]) հայտնվում է 18 ֊րդ դարի երկրորդ կեսին ,մոտավորապես անգլիական զգեստի հետ միաժամանակ ։ « Վատտո ծալքերի » փոխարեն , լեհական ոճի զգեստը ունի ծալազարդեր կիսաշրջազգեստի հատվածում , որպես կանոն ալիքաձև ՝ գոտկատեղը ընդգծող , ֆիժմաներով ձևավորված ։ Կիսաշրջազգեստը բավականին կարճացնում են , երկարությունը հասնում է մինչև կոճերը ։ Հատկանշական է նաև ծալազարդված մանժետների և մեծ քանակությամբ ծալքերի գործածումը ։ |
Պատկերասրահ Խմբագրել
-
Կանացի վուշից վերնաշապիկ
-
նախշազարդ մետաքսից կորսետ
-
Ասեղնագործված ստոմակ 18֊րդ դարի առաջին կես
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Watteau et la robe à française
- ↑ La robe à l’anglaise (XVIIIè siècle)
- ↑ The 18th century robe à la polonaise
- ↑ Robe à la Polonaise
- ↑ Название, вероятно, дано из-за сходства с польским контушем.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Парики и шляпы XVIII века
- Мужской костюм. Франция
- Женская мода. Франция
- Европейский костюм XVIII века (рококо)
- Костюм и мода в России в XVIII веке
- Одежда и прически второй половины XVIII века Archived 2018-11-16 at the Wayback Machine.
Տեսանյութեր նորաձևության պատմության մասին