Wylsacom (Վիլսաքոմ, իսկական անուն՝ Վալենտին Վալերի Պետուխովը[1], հուլիսի 6, 1985(1985-07-06), Մոսկվա, ԽՍՀՄ[1][4][5]), ռուս վիդեոբլոգեր[1][6][7] (տեխնոբլոգեր[8]), տարբեր գաջեթների և տեխնիկայի մեկնաբան[1][6][9], «Wylsacom» համանուն YouTube-յան ալիքի սեփականատեր, նախկին իրավաբան։ YouTube վիդեոհոսթինգի ռուսալեզու հատվածի ամենահայտնի և ամենահարուստ վիդեոբլոգերներից մեկն է[10][11]։ Ընդգրկված է ռուսական «Forbes» ամսագրի «Ռուսաստանի մինչև 40 տարեկան ամենահաջողակ աստղեր 2020»[12][13] և «Ռուսաստանի ամենահարուստ բլոգերների թոփ-12» վարկանիշային աղյուսակում[14]։

Wylsacom
Անձնական տվյալներ
Ծնվել էՎալենտին Վալերի Պետուխովը[1]
21.01.1986
Մոսկվա, ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ
Ազգությունռուս
Կայքhttps://wylsa.com/
ՅուԹյուբյան տվյալներ
Կեղծանուն
  • Wylsacom
  • Вилсаком,
Ալիքի անունWylsacom
Գործունեության տարիներ2010 թվականից մինչև հիմա
Բաժանորդներ9,85 մլն (հիմնական ալիք)
1,11 մլն (WylsaLive)
502 հազար (WylsaStream) (2021 թվականի մարտ)
Դիտումներ2,26 մլրդ (հիմնական ալիք)
9,1 մլն (WylsaLive)
7,9 մլն (WylsaStream) (2021 թվականի մարտ)
ՑանցAwesomenessTV (2016)[2]
AIR (2016 — Կաղապար:Н. в.)[3]

2021 թվականի մայիսի դրությամբ «Wylsacom» ալիքին բաժանորդագրվել է 9,85 միլիոն մարդ, իսկ դրա հոլովակները ընդհանուր առմամբ հավաքել են 2,3 միլիարդ դիտում[15]։

Կենսագրություն խմբագրել

Վալենտին Վալերի Պետուխովը ծնվել է 1986 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։

Իր գործունեությունը սկսել է որպես չինովնիկ, աշխատել է Մոսկվայի կառավարությունում, բայց հեռացվել է մի շարք պատճառներով[16]։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Շոլոխովի անվան պետական համալսարանի իրավաբանության բաժին[1]։

«Խաղային աշխարհի Նավիգատոր»[8], «Mobile News»[8] և «Շարժական Պորտալ»[8] ամսագրերում հոդվածների հեղինակ է եղել, նաև աշխատել է համակարգչային խաղերի և բջջային տեխնիկայի մասին հրատարակություններում։ 2007 թվականին եղել է «Բջջային համակարգիչներ»[7] ամսագրի «Սմարթֆոններ» բաժնի խմբագիրը, բոլոր նորությունները գրել է միայնակ՝ կեղծանունների ներքո։ Ցածր աշխատավարձի պատճառով նա ստիպված է եղել փոխել աշխատանքի վայրը և մի քանի տարի աշխատել որպես իրավաբան[1][4][7][11]։

Գործունեություն YouTube-ում խմբագրել

2011 թվականի հուլիսի 31-ին Վալենտին Պետուխովը YouTube-ում ստեղծել է իր ալիքը՝ «Wylsacom» անվանումով։ Այն վարում է մինչ օրս[4][15]։ Սկզբնապես ալիքով թողարկել է iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային խաղերի և հավելվածների ակնարկներ, իսկ հետո անցել է տեխնիկների ակնարկների[6][17] (հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ և նոթբուքեր)[7]։

Կրճատ մականունը՝ «Wylsa»-ն, վերծանվում է որպես «Would you like some apple?»[8] (Խնձոր ցանկանո՞ւմ եք)։ Բլոգերի խոսքերով ի սկզբանե պլանվորվում էր միայն Apple-ի ապրանքների ակնարկներ անել։ Սակայն ժամանակի ընթացքում ալիքի շրջանակներն ընդլայնվել են, և Վալենտինը սկսել է IT ոլորտին վերաբերող տարբեր թեմաներով տեսանյութեր թողարկել[4]։

2012 թվականի ապրիլի 11-ին ստեղծվել է մեկ այլ YouTube ալիք՝ «WylsaGames» (այժմ ՝ «WylsaStream») անվանումով[18]։ Ի սկզբանե թողարկվել է համակարգչային խաղերի լետսպլեյներ, իսկ հետո սկսել են անցկացվել ստրիմներ (ուղիղ հեռարձակումներ)։

2013 թվականի փետրվարի 21-ին ստեղծվել է «WylsaLive» ալիքը, որտեղ սկզբում թողարկվել են «Հանդիպում ենք խոհանոցում» անվանումով տեսախոսակցություններ, իսկ հետո մի քանի սթրիմներ[19]։

2015 թվականին «Wylsacom» ալիքը 1 միլիոն բաժանորդ է ունեցել[20]։

Ճանաչում խմբագրել

Brand Analytics-ի վերլուծական սերվերի տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերին Wylsacom-ն իր ժողովրդականությամբ զբաղեցրել է առաջին տեղը YouTube-ում ռուսալեզու բլոգերների շրջանում[21]։

2020 թվականին Wylsacom-ը մասնակցել է Cyberpunk 2077 համակարգչային խաղի ռուսական տարբերակի ստեղծմանը և հնչյունավորել Բարրի անունով հերոսներից մեկին[22][23]։

2020 թվականի դեկտեմբերին հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդմանը[24]։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2015 Վիդֆեստ Լայք տեխնոբլոգի համար Հաղթանակ [25]
2016 Հաղթանակ [26]
2017 Լայք ակնարկի համար Առաջադրված [փա՞ստ]

Անձնական կյանք խմբագրել

Վալենտինն ամուսնացած է, ունի երկու երեխա (տղա և աղջիկ)[8][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Валентин Петухов - видеоблогер - биография». 7 дней. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: Text "Журнал 7 дней" ignored (օգնություն)
  2. «wylsacom YouTube Stats, Channel Statistics (2016)». Social Blade. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  3. «Wylsacom YouTube Stats, Channel Statistics (2017)». Social Blade. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Wylsacom - биография видеоблоггера». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Wylsacom для проекта «вМесте»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 «50 роликов, которые нужно посмотреть, чтобы понять российский ютьюб». Meduza. 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 ««Колхозно, но никто так не делал» | Он взял кредит, чтобы показать россиянам iPhone. А теперь зарабатывает миллионы». Lenta.ru. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Wylsacom». SRSLY.RU. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Как убить iPhone за 30 секунд? - YouTube». 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Российский блогер-миллионер Wylsacom заработал 23,8 млн рублей в 2017 году». ВладТайм. 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. 11,0 11,1 «По рублю за подписчика | Сколько зарабатывают российские видеоблогеры». Коммерсантъ. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Wylsacom». Forbes.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. «Forbes: Wylsacom за год заработал больше всех российских блогеров». Афиша Daily. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «ТОП-12 самых богатых блоггеров Ютуба в России 2018-2019 - Фото Знаменитости» (ռուսերեն). 12 Миллионов Идей. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  15. 15,0 15,1 «Wylsacom - YouTube». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. «Wylsacom — о работе в правительстве Москвы, Навальном и образе прекрасной России». Афиша Daily. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. 17,0 17,1 «Можно ли выжить, зарабатывая на YouTube – опыт Wylsacom». Vc.ru. 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «WylsaStream - YouTube». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «WylsaLive - YouTube». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. «Миллион. FIFA. Apple. Сайт. Худеем. Видеофан» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. Ольга Бескина. «Brand Analytics». br-analytics.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  22. «В русской озвучке Cyberpunk 2077 участвовали Wylsacom и WELOVEGAMES». Канобу. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. «Известный российский блогер признался, кого он озвучил в Cyberpunk 2077». Игры Mail.ru. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. Милана Стояновска (2020 թ․ դեկտեմբերի 5). «Ретро-анпакинг и путь техноблогера: Wylsacom впервые в «Вечернем Урганте»». SRSLY.RU. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. Юрченко, Алиса (2015 թ․ հունիսի 14). «На ВДНХ прошел фестиваль молодых видеоблогеров Рунета». mk.ru. «Московский комсомолец». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  26. «Премия «Лайк-2016»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել