WebԾիրան համահայկական օնլայն կինոփառատոն


WebԾիրան, համահայկական օնլայն կինոփառատոն, որը անցկացվում է ամեն տարի։ Հիմնվել է 2011 թվականին։

WebԾիրան
Տեսակկինոփառատոն
ՎայրԱռցանց
Մրցանակներ400,000 AMD
Կայքwebtv.am(հայ.)

Փառատոնի գլխավոր հովանավորն է հանդիսանում VivaCell-MTS-ը։

Փառատոնի պատմությունը

խմբագրել

2011 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Webtv.am ինտերնետային հեռուստատեսության հետ համատեղ հիմնել են WebԾիրան առաջին համահայկական առցանց կինոփառատոնը։ Ծրագրի համահիմնադիրներից մեկը, A. M. Media Production և webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնին կարող են մասնակցել ցանկացած ֆորմատի ֆիլմեր[1]։

Անվանակարգերը և մրցանակները

խմբագրել

WebԾիրան կինոփառատոնի ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական որակով և միջոցներով։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի բոլոր հայ կինոգործիչները։ Ժանրային որևէ սահմանափակում չկա։ Առաջին տեղի համար սահմանված է դրամային մրցանակ։

«WebԾիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2011 «Աշնան արև» Դիանա Կարդումյան   Հայաստան
2012 «Էսկիզներ Ոսկեվազի դաշտերից» Վարդան Դանիելյան   Հայաստան
2013 «Ստվեր» Նիկոլայ Հովհաննիսյան   Հայաստան
2015 «Աղջիկը լուսնի վրա» Արեն Մալաքյան   Հայաստան
2016 «Ես լսեցի մի անուշ ձայն» Գարիկ Ավագյան   Հայաստան
«Ռադիոլա» Լիլիթ Պիպոյան   Հայաստան
2017 «Բալետ» Նաիրա Մուրադյան   Հայաստան

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել