Նաիրա Մուրադյան

հայ ռեժիսոր, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նաիրա Մուրադյան (ծնվ. 1961, Երևան), անիմացիայի հայ ռեժիսոր, նկարիչ։

Նաիրա Մուրադյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1961(1961-12-17) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։ Համագործակցել է նաև տարբեր թատրոնների, 2000 թվականից՝ հեռուստատեսության հետ։ 2002 թվականին սկսել է աշխատել «Փետուրի թռիչքը» 7-մասանոց անիմացիոն շարքի վրա։ 2010 թվականից ընթացքի մեջ են 10-մասանոց «Աստվածաշնչյան պատմություններ» և 6-մասանոց «Հրեշտակը քաղաքում» անիմացիոն շարքերը։ 2005 թվականին «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցանակին, 2006 թվականին «Զինվորիկը» ֆիլմի համար՝ «Անիմայովկա» ՄԿՓ-ի մրցանակին (Բելառուս)[1]։

Ֆիլմացանկ խմբագրել

  1. Գնա խաղաղությամբ (1999, խաղարկ., նկարիչ։ Ռեժիսոր՝ Զ. Բեկ-Գասպարենց)։
  2. Հազար ու մի հնարք (1981, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։
  3. Երեք հեքիաթ (Թագավորն ու հյուսնը, 1983, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  4. Փոքրիկ հողագործը (1983, նկարիչ։ Ռեժ.՝ Ռ. Սահակյանց)։
  5. Ոսկե պայտը (1984, նկարիչ։ Ռեժ.՝ Ա. Վաթյան)։
  6. Ո՞վ է քո ընկերը (նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  7. Արձագանք (1986, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։
  8. Նռնենիները (1987, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  9. Վարդավառ (1989, նկարիչ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  10. Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին (1990, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  11. Տան խաղաղ հովտում (1991, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  12. Հայոց գրեր (1992, նկարիչ՝ Զ. Թանգյանի հետ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  13. Ջիքը և Ջաքը (1993, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  14. Այդ ոչինչը ես եմ (1994, սցենարի հեղինակ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյանի հետ)։
  15. Երեք զանգակ (2004, տիկնիկներ, դեկորներ՝ Ա. Հովհաննիսյանի, Ա. Բոգաչովի, Ե. Բոգաչովայի, Յ. Մուրադյանի հետ։ Ռեժ.՝ Գ. Մարտիրոսյան)։
  16. Ճանապարհ (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
  17. Երեք պոետ և Չարենց (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
  18. Անցած լինի (2005, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։
  19. Զինվորիկը (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
  20. Ամեն ինչ անցյալում է (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
  21. Բիթլիս (2008, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
  22. Փոքրիկ տրոլների կյանքից (2008, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։
  23. Այդ օրը (2010, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
  24. Բալետ (2012, ռեժիսոր, սցենարի հեղինակ՝ Մ. Պետրոսյան հետ, նկարիչ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայակ-2013. ազգային կինոյի մրցանակաբաշխություն (կատալոգ), Ե., «Անտարես», կազմեց` Զավեն Բոյաջյան։