Թվիթփիք (Twitpic), կայք, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ լուսանկարներ տեղադրել Թվիթթեր սոցիալական ցանցում[2]։ Թվիթփիքը (Twitpic) հաճախ օգտագործվում է՝ Քաղաքացիական լրագրությունի կողմից՝ իրադարձությունների լուսանկարները իրական ժամանակում վերբեռնելու և տարածելու համար[3][4]։

TwitPic
Изображение логотипа
twitpic.com(անգլ.)
Տեսակկայք
Լեզուանգլերեն[1]
ՍեփականատերX
Բացված2008

Պատմություն խմբագրել

Twitpic-ը թողարկվել է 2008 թվականին Նոա Էվերեթի կողմից։ Mixergy-ին տված հարցազրույցում Նոա Էվերեթը պնդում էր, որ իրեն առաջարկել են ընկերության համար 10 միլիոն դոլար, սակայն նա հրաժարվել է առաջարկից[5]։

Նկարագրություն խմբագրել

Twitpic կարող է օգտագործվել «Թվիթթերից» անկախ, սակայն որոշ հատկանիշներ այն դարձնում են «Թվիթթերին» հարազատ կայք։ Twitpic-ի օգտագործողների անուններն ու գաղտնաբառերը նույնն են, ինչ Twitter-ում։ Լուսանկարների մեկնաբանություններն ուղարկվում են որպես պատասխան թվիթ։

Twitpic-ի URL-հասցեները բավականին կարճ են, ինչը թույլ է տալիս չօգտագործել URL-ի հասցեի կրճատումը։ Twitter-ի ցանկացած օգտատեր կարող է լուսանկարներ տեղադրել կայքում։ Twitpic-ի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ լուսանկարների դիտման հաշվիչը ունի աչքի պատկերագիրը (պիկտոգրամը), բեռնվող լուսանկարի տակ։

Առնչվող հավելվածներ խմբագրել

iPhone հեռախոսի համար նախատեսված են հետևյալ հավելվածները՝ TweetDeck, Echofon, Tweetie, Twitfile և Twitterrific, կարող են iPhone հեռախոսից նկարներ բեռնել Twitpic-ում[6][7]։ BlackBerry համար նախատեսված հավելված է, ինչպիսին օրինակ ÜberTwitter, OpenBeak և Twitter for BlackBerry, Twitpic-ում ունեն նաև պատկերների բեռնման գործառույթ։ WebOS հեռախոսները կարող են Twitpic-ում պատկերներ ներբեռնել օգտվելով Tweed հավելվածից։ Հեռախոսները Android օպերացիոն համակարգով կարող են պատկերներ ներբեռնել Twitpic-ի միջոցով՝ Twidroid և Seesmic հավելվածներից օգտվելով։

Սարքերը Windows Phone 7-ում կարող են Twitpic-ի պատկերները ներբեռնել TouchTwit հավելվածի միջոցով։

Symbian պլատֆորմի վրա գտնվող հեռախոսները կարող են Twitpic պատկերները ներբեռնել Gravity հավելվածի միջոցով։ Բոլոր հեռախոսները ունեն INQ լուսանկարների բեռնման գործառույթ։

iPhone-ը, iPad-ը և Android-ը կարող են նկարներ ներբեռնել TwitPic-ից՝ հանդես գալով որպես պաշտոնական հաճախորդ։

Մեդիա դաշտ խմբագրել

2009 թվականի հունվարին Airbus A320 (US Airways) ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր 1549 չվերթը Նյու Յորք -Սիեթլ, վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Հուդզոն գետի ջրի վրա։ Օգնության հասած լաստանավերից մեկի ուղևորը լուսանկարել է դեռևս չվավերացված ուղևորներով ինքնաթիռը և Twitter-ում լուսանկար է ուղարկել Twitpic-ի միջոցով, մինչև ԶԼՄ-ները ժամանել են դեպքի վայր[8]։

Երբ հազարավոր մարդիկ միաժամանակ փորձել են մուտք գործել լուսանկարներ բեռնելու համար, Twitpic կայքը դադարել է աշխատել մեծ ծանրաբեռնվածության պատճառով[9]։

Twitpic-ը նույնպես դադարեցրեց աշխատանքը 2009 թվականի ապրիլի 1-ին՝ Լոնդոնում «Մեծ քսանյակ»-ի դեմ բողոքի ցույցերի ընթացքում մեծ թվով լուսանկարների և այցելությունների պատճառով։

Դիտել նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ru.wikipedia.org/w/index.php?title=TwitPic&stable=0
  2. Mark Gibbs (2008 թ․ մարտի 31). «Micro-blogging». Network World. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  3. Chris Nuttall (2009 թ․ հունվարի 19). «An Obamaramic inauguration». THE FINANCIAL TIMES LTD. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  4. Ethan Dreilinger (2009 թ․ հունվարի 16). «Fighting For A Slice Of Bandwith (sic)». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  5. «How A Spare Computer Became Twitpic». Mixergy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  6. Mitch Wagner (2008 թ․ հուլիսի 16). «iPhone Free Software: Twitterific Puts Twitter In Your Pocket». InformationWeek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. naan studio (2008). «TwitterFon - How to Use». TwitterFon. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  8. Matt Marrone (2009 թ․ հունվարի 16). «Twitter grabs spotlight with Janis Krums' US Airways crash photo, then won't shut up about it». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  9. Catharine P. Taylor (2009 թ․ հունվարի 16). «Is Citizen Journalist Coverage of a Plane Crash More Important Than a Plane Crash?». CBS Interactive Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել