Toyota 4Runner միջին չափսի ամենագնաց։ Արտադրվել է 1984 թվականին՝ Toyota կազմակերպության կողմից։ Գոյություն ունի 5 սերունդ։

Toyota 4Runner
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողToyota Motor Corporation
Արտադրության տարիներ1984 - ներկա
ՆախորդToyota Hilux?
ՀաջորդToyota Fortuner
ԳործարաններՃապոնիա ՃապոնիաՏախարա, Աիտի, Ճապոնիա
Ճապոնիա ՃապոնիաԽամուրա, Տոկիյո, Ճապոնիա
Դասամենագնաց (1984 - 2002)
միջին չափսի ամենագնաց
ՍեգմենտJ
Դիզայն
Թափքի տիպ5‑դռնանի SUV (5‑նստատեղ)
Շուկայում
ՆմանKia Mohave, Mitsubishi Pajero Sport
Կայքtoyota.com/4runner/
 Toyota 4Runner Վիքիպահեստում

Առաջին սերունդ (1984 - 1989) խմբագրել

Toyota 4Runner
 
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողToyota Motor Corporation
Ուրիշ անուն(ներ)Toyota Hilux Surf
Արտադրության տարիներ1984 - 1989
ՆախորդToyota Hilux?
ՀաջորդToyota Fortuner
Գործարաններ  ՃապոնիաՏախարա, Աիտի, Ճապոնիա
  ՃապոնիաԽամուրա, Տոկիյո, Ճապոնիա
Դասամենագնաց (1984 - 2002)
միջին չափսի ամենագնաց
ՍեգմենտJ
Բնութագիր
Անիվային բազա2625 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4490 մմ
Լայնություն1690 մմ
Մասսա1880
Դինամիկ
Հետևի անվահետք1425
Կլիրենս240
Բեռնատարողություն2510
Բաքի ծավալ65
Կայքtoyota.com/4runner/
  Toyota 4Runner Վիքիպահեստում

Toyota-ի առաջին սերնդի մեքենաները երկդռնանի են և բարձրությունը ամենագնացի մի փոքր շատ է։ Մոդելը հասանելի է երկու մակարդակներում՝

  1. Առաջին մակարդակում ավելի ուշադրություն է դարձվել ամենագնացի օգտակարությանը։ Սրահում հիմնական մասը օգտագործվել է բեռներ տեղավորելու համար։ Սրահում կարողանում էին նստել վարորդը և ուրիշ մեկը։
  2. Երկրորդ մակարդակում արդեն Toyota-ն դարձել է մարդատար որում կարող են տեղավորվել 5 մարդ։

Այս մարդատարում արդեն տեղադրվել է ավելի մեծ ծավալ ունեցող բենզինային բագ և սրահը դարձել է ավելի հարմարավետ։

Շարժիչը բենզինային` 2,0լ և 2,4լ աշխատանքային ծավալներով։ Փոխանցման տուփը` մեխանիկական։

Նորամուծություններ խմբագրել

  • 1985 թվականին ստեղծվեց էլեկտրական եղանակով, վառելիքի մատակարարման վերահսկողության համակարգ։
  • 1986 թվականին ստեղծվեց տուրբո շարժիչով ամենագնացը։
  • 1987 թվականին դիզայնի մեջ փոփոխություններ եղան։
  • 1988 թվականին ստեղծվեց 6 մխոցանի շարժիչ։

Երկրորդ սերունդ (1990 - 1995) խմբագրել

Երկրորդ սերնդի պրեմիերան եղավ 1989 թվականի կեսերին։

Առաջինը ցուցադրվեց երկդռնանի և 4-դռնանի մոդելները։ Ստանդարտ մակարդակում միացրած է ABS-ը։ Թափքը նույնպես ենթարկվել է փոփոխությունների։

Նորամուծություններ խմբագրել

  • 1990 թվականին ստեղծվեց նոր շարժիչ, նոր կախոց և ամենագնացը դարձավ ավտոմատ փոխանցման տուփով։
  • 1991 թվականին ստեղծվեց CD նվագարկիչ և փոփոխությունների ենթարկվեց ամենագնացի լուսավորության համակարգը։
  • 1992 թվականին ամենագնացի դիզայնը փոփոխվեց, սրահը դարձավ կաշվեպատ և բարելավվեց ամենագնացի ավտոմատ փոխանցման տուփը։
  • 1995 թվականին ամենագնացը ամբողջովին բարելավվեց, ստեղծվեց կոնդիցյոներ և այլն։

Երրորդ սերունդ (1996 - 2000) - (2001 - 2002) խմբագրել

1996 թվականին դուրս է գալիս երրորդ սերունդը։ 4Runner-ը 1996 թվականին ամբողջովին արդիականացվեց, որը ներառում է նոր շարժիչներ, ինտերիեր և Էկստերիեր, բարելավվեց անվտագության համակարգը։

1997 թվականին ստեղծվեց կրուիզ-կոնտրոլ համակարգը և բարելավվեց արգելակները։

1998 թվականին փոփոխվեց ինտերիերը, վերամշակվեց ABS-ը, կատարելագործվեց կախոցը, ստեղծվեց՝ նոր համակարգով կոնդիցյոներ, նոր աուդիո, LCD-էկրան։

2002 թվականին կատարելագործվեց շարժիչը և ինտերիերը։

Պատկերասրահ խմբագրել

Վաճառք խմբագրել

Օրացույցային տարի Միացյալ նահանգներ
2000 111,797[1]
2001 90,250
2002 77,026[2]
2003 109,308
2004 114,212
2005 103,830
2006 103,086
2007 87,718
2008 47,878
2009 19,675[3]
2010 46,531[3]
2011 44,316[4]
2012 48,755[4]
2013 51,625[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Toyota Sets Sales Record for Sixth Year in a Row». Theautochannel.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  2. «Toyota Announces Best Sales Year in Its 46-Year History, Breaks Sales Record for Eighth Year in a Row». Theautochannel.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  3. 3,0 3,1 «Toyota Sales December 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  4. 4,0 4,1 «December 2012 and Year-End Sales Chart». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «December 2013 and Year-End Sales Chart». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել