Times Higher Education World University Rankings

Times Higher Education World University Rankings, համալսարանների գլոբալ վարկանշային ցանկ, որն ամեն տարի հրապարակում է Times Higher Education (THE) ամսագիրը։ 2004-2009 թվականներին հրատարակիչը համագործակցել է նաև Quacquarelli Symonds-ի (QS) հետ. նրանք միասին հրապարակել են THE-QS World University Rankings վարկանշային ցանկը։ 2010-2013 թվականներին գործել է համագործակցության համաձայնագիր THE-ի և Thomson Reuters-ի միջև, իսկ 2014 թվականին ամսագիրը նոր պայմանագիր է կնքել Elsevier-ի հետ, որը THE-ին տրամադրում է վարկանիշների կազմման համար օգտագործվող տվյալները[1]։

Times Higher Education World University Rankings
անգլ.՝ Times Higher Education World University Rankings
Տեսակբուհերի վարկանիշային համակարգ և հրատարակություն
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է2010
ՀրատարակիչTimes Higher Education?
Կայքtimeshighereducation.co.uk/world-university-rankings/(անգլ.)

THE-ը հրապարակել է ընդհանուր համաշխարհային վարկանիշը, առարկայական վարկանիշ, հեղինակության վարկանիշ, ինչպես նաև երեք տարածաշրջանային վարկանիշային ցանկեր՝ Ասիայի, Լատինական Ամերիկայի և ԲՐԻԿՍ-ի երկրների, որոնք կազմված են տարբեր չափանիշների օգտագործմամբ։

THE վարկանիշը համարվում համալսարանների առավել հեղինակավոր միջազգային վարկանիշներից մեկը Academic Ranking of World Universities-ի և QS World University Rankings-ի հետ միասին[2][3][4][5][6]։ THE վարկանիշը դրական արձագանքներ է ստացել 2010 թվականից ի վեր դասակարգման նոր, բարելավված մեթոդաբանության ներդրման պատճառով, սակայն ակադեմիական հասարակության քննադատության ու մտահոգության տեղիք են սուբյեկտիվիզմի դրսևորումներն ուսումնական հաստատությունների հեղինակության հետազոտության մեթոդաբանության մեջ, հատկապես անգլալեզու աշխարհից դուրս[7][8]։

Պատմություն խմբագրել

Times Higher Education–QS World University Rankings նախնական վարկանիշի ստեղծումը Բեն Վիլդավսկու «The Great Brain Race: How Global Universities are Reshaping the World» գրքում վերագրվում է Times Higher Education-ի այն ժամանակվա խմբագիր Ջոն Օ'Լիրիին։ Times Higher Education-ը որոշել է համագործակցել QS ընկերության հետ կրթության և կարիերայի հարցերով։

2009 թվականի վարկանիշի հրապարակումից հետո Times Higher Education-ը որոշել է խզել QS-ի հետ համաձայնագիրը և Thomson Reuters-ի հետ պայմանագիր է կնքել համալսարանների նոր ամենամյա համաշխարհային վարկանիշի համար տվյալներ տրամադրելու վերաբերյալ՝ սկսած 2010 թվականից։ Հրատարակությունը վարկանիշի նոր մեթոդաբանություն է մշակել իր ընթերցողների, խմբագրության և Thomson Reuters-ի հետ խորհրդակցելուց հետո։ Thomson Reuters-ը հավաքել և վերլուծել է տվյալներ, որոնք օգտագործվում են Times Higher Education-ի անունից վարկանիշներ կազմելու համար։ Նրանց առաջին վարկանիշը հրապարակվել է 2010 թվականի սեպտեմբերին։

Մեկնաբանելով Times Higher Education-ի՝ QS-ից հեռանալու որոշումը, նախկին խմբագիր Էնն Մրոզն ասել է. «Համալսարանները արժանի են խիստ, հուսալի և թափանցիկ վարկանշավորման՝ լուրջ գործիքի իրենց ոլորտի համար»։ Այնուհետև նա բացատրել վարկանիշներն առանց QS-ի մասնակցության կազմելու իրենց որոշումը՝ ասելով. «պատասխանատվությունը ծանր բեռան պես ընկած է մեր ուսերին... մենք զգում ենք, որ պարտավոր ենք բարելավել այն մեթոդաբանությունը, որով մենք կազմում ենք դրանք»։

Times Higher Education աշխարհի համալսարանների վարկանշային ցանկի կազմող Ֆիլ Բեթին Inside Higher Ed-ին խոստովանելլ է․ «Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշները, որոնք իմ ամսագիրը հրապարակում է վերջին վեց տարիների ընթացքում, և որոնք գրավել են համաշխարհային հանրության մեծ ուշադրությունը, բավականաչափ լավ չեն արտացոլում իրականությունը։ Փաստորեն, հեղինակության վերանայումները, որոնք կազմում էին գնահատման 40 %-ը, և որոնք մինչև վերջերս պաշտպանել է Times Higher Education-ը, ունեցել են լուրջ թերություններ։ Եվ պարզ է, որ մեր ուսումնասիրությունները նախապատվությունը տվել են տեխնիկական և բնական գիտություններին, քան հումանիտար գիտություններին»[9]։

Նա փորձագիտական գնահատման նախորդ փորձերի արդյունքները որակել է որպես «շփոթեցնող» The Australian-ում․ «Քաղվածքը չափազանց փոքր էր, իսկ կշիռը՝ չափազանց բարձր, որպեսզի դրան լուրջ վերաբերվեն»[10]։ THE-ը հրապարակել է նոր մեթոդաբանության օգտագործմամբ իր առաջին վարկանիշները 2010 թվականի սեպտեմբերի 16-ին՝ մեկ ամիս շուտ, քան նախորդ տարիներին։

Times Higher Education համալսարանների համաշխարհային վարկանիշը, QS World University Rankings վարկանիշի և Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի հետ միասին, համալսարանների ամենաազդեցիկ միջազգային վարկանիշների եռյակում է[4][11]։ The Globe and Mail-ը 2010 թվականին աշխարհի Times Higher Education համալսարանների վարկանիշն անվանել է «հնարավոր է՝ ամենաազդեցիկը»[12]։

2014 թվականին Times Higher Education-ը հայտարարել է աշխարհի համալսարանների THE World University Rankings-ի ընդհանուր վարկանիշում և համալսարանական գործունեության գլոբալ վերլուծությունների իր հավաքածուում մի շարք կարևոր փոփոխությունների մասին՝ TES Global-ի կողմից անցկացված ռազմավարական վերլուծությունից հետո[13]։

Մեթոդաբանություն խմբագրել

Չափանիշներ և գնահատում խմբագրել

Սկզբնապես 2010-2011 թվականներին օգտագործված մեթոդաբանությունը պարունակում էր 13 առանձին ցուցանիշներ՝ խմբավորված հինգ կատեգորիաներում՝ ուսուցում (ամփոփիչ գնահատման 30 %-ը), հետազոտություններ (30 %), մեջբերումներ (հետազոտությունների ազդեցությունը) (32,5 %), միջազգային համագործակցություն (5 %), եկամուտներ (2,5%)։ Ցուցանիշների քանակն մեծացել է 2004-2009 թվականներին հրապարակված Times-QS վարկանիշի ժամանակներից հետո, որում օգտագործվել են միայն վեց ցուցանիշներ[14]։

Առաջին մեթոդաբանության նախագիծը թողարկվել է 2010 թվականի հունիսի 3-ին։ Դրանում ասվում էր, որ սկզբում օգտագործվելու են 13 ցուցանիշներ, և որ ապագայում դրանց թիվը կարող է հասնել 16-ի։ Ներկայացվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են «հետազոտական ցուցանիշները» (55 %), «ինստիտուցիոնալ ցուցանիշները» (25 %), «տնտեսական ակտիվությունը/նորարարությունը» (10 %) և «միջազգային համագործակցությունը» (10%)։ Կատեգորիաների անվանումները և դրանցից յուրաքանչյուրի կշիռը փոխվել են 2010 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկված վերջնական մեթոդաբանության մեջ[14]։

Վարկանիշների կազմման մեթոդաբանությունը փոփոխվել է 2011-2012 թվականներին[15]։ Ծրագրի խմբագիր Ֆիլ Բեթին ասել է, որ THE-ի վարկանիշը համալսարանների միակ գլոբալ վարկանիշն է, որը զբաղվում է համալսարաններում ուսումնական միջավայրի ուսումնասիրությամբ, իսկ մյուսները կենտրոնացած են բացառապես հետազոտությունների վրա[16]։ Բեթին նաև գրել է, որ սա միակ վարկանիշն է, որը արվեստի, հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտում ուսումնասիրություններ է կատարում տեխնիկական և բնական գիտությունների հետ հավասար[17]։ Չնայած այս պնդումն արդեն չի համապատասխանում իրականությանը. 2015 թվականին QS-ն իր QS World University Rankings վարկանիշում մտցրել է գիտական գիտելիքների տարբեր ոլորտների գնահատման կարգավորում՝ երաշխավորելով, որ մեջբերումները հաշվի կառնվեն այնպես, որ բնական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում մասնագիտացող համալսարաններին թույլ չի տրվի ստանալ չարդարացված առավելություն[18]։

2014 թվականի նոյեմբերին ամսագիրը հայտարարել է մեթոդաբանության հետագա բարեփոխումների մասին՝ TES Global մայր ընկերությունից վերլուծություն ստանալուց հետո։ Հիմնական փոփոխությունն այն է, որ բոլոր ինստիտուցիոնալ տվյալների հավաքագրումը կիրականացվի սեփական միջոցներով, ինչը կհանգեցնի Thomson Reuters-ի հետ կապի խզմանը։ Բացի այդ, հետազոտական հրապարակումների տվյալներն այժմ Scopus-ի տվյալների բազայից ստանալու են Elsevier հրատարակչությունից[19]։

Գնահատականներ խմբագրել

Վարկանիշային ցանկի կազմման ժամանակ օգտագործվող մեթոդաբանությանը տրվել են տարբեր գնահատականներ։

Մելբուռնի ինստիտուտից Ռոս Ուիլյամսը, մեկնաբանելով 2010-2011 թվականների նախագիծը, հայտարարել է, որ դրանում առաջարկվող մեթոդաբանությունը նախապատվությունը կտա ավելի մասնագիտացված «գիտահետազոտական հաստատություններին, որոնք համեմատաբար քիչ թվով ուսանողներ ունեն»՝ ի վնաս ավելի համապարփակ ծրագրերով հաստատությունների և ավելի շատ ուսանողներ ունեցողների։ Նա նաև ասել է, որ ցուցանիշները, ընդհանուր առմամբ, «ակադեմիական տեսանկյունից կայուն» են, և լայնածավալ ցուցանիշների օգտագործումը ավելի շուտ կգնահատի հրապարակումների թիվը, այլ ոչ թե դրանց ազդեցությունը[7]։ Universities UK-ի նախագահ Սթիվ Սմիթը գովաբանել է նոր մեթոդաբանությունը որպես «հեղինակության սուբյեկտիվ գնահատմանը պակաս ուղղված և մեջբերումների ավելի հուսալի միջոցներ օգտագործող», ինչը «ամրապնդում է վստահությունը գնահատման մեթոդի նկատմամբ»[20]։ Դևիդ Ուիլեթսը՝ Մեծ Բրիտանիայի համալսարանների և գիտության հարցերով նախարարը, բարձր է գնահատել վարկանիշը՝ նշելով, որ «այս անգամ հեղինակությունը քիչ նշանակություն ունի, իսկ դասավանդման և ուսուցման որակին ավելի մեծ ուշադրություն է դարձվում»[21]։ 2014 թվականին Դևիդ Ուիլեթսը դարձել է TES գլոբալ խորհրդատվական խորհրդի նախագահ, որը պատասխանատու էր Times Higher Education-ի համար ռազմավարական երաշխավորությունների տրամադրման համար[22]։

Times Higher Education-ը վարկանիշների ձևավորման հարցում մեծ նշանակություն է տալիս մեջբերմանը։ Մեջբերումը՝ որպես կրթության արդյունավետության ցուցանիշ, շատ առումներով կողմնակալ է. դրա պատճառով անգլերենը՝ որպես հիմնական լեզու չօգտագործող համալսարանները հայտնվում են ոչ շահավետ վիճակում։ Քանի որ անգլերենը ընդունվել է որպես միջազգային լեզու ակադեմիական միությունների և ամսագրերի մեծամասնության համար, դժվար է գտնել անգլերենից բացի այլ լեզվով հղումներ և հրապարակումներ[23]։ Այսպիսով, այս մեթոդաբանությունը քննադատվում է այն բանի համար, որ այն տեղին չէ և բավականաչափ ներառական չէ[24]։ Մեթոդաբանության երկրորդ կարևոր թերությունն այն է, որ սոցիալական և հումանիտար գիտությունների առարկաների շրջանակներում հրապարակումների հիմնական տեսակներն են տպագիր հրատարակությունները, որոնք չեն ընդգրկվում մեջբերումների թվային ձայնագրություններում կամ առնվազն հազվադեպ են հայտնվում դրանցում[25]։

Times Higher Education-ը քննադատության է ենթարկվել նաև այն հաստատությունների նկատմամբ ուժեղ կողմնակալության համար, որոնք դասավանդում են «ճշգրիտ գիտություններ» և ստանում են այդ ոլորտներում հետազոտությունների բարձր արդյունքներ, հաճախ ի վնաս սոցիալական և հումանիտար գիտությունների վրա հիմնված հաստատությունների։ Օրինակ, համաշխարհային համալսարանների THE-QS վարկանիշում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը 11-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում 2004 և 2005 թվականներին, բայց իջել է մինչեւ 66-րդ և 67-րդ տեղերը 2008 և 2009 թվականներին։ 2010 թվականի հունվարին THE-ը հանգել էր այն եզրակացության, որ Quacquarelli Symonds-ի կիրառած մեթոդը սխալ էր, ինչն արտահայտվել է կանխակալ վերաբերմունքով որոշակի հաստատությունների, այդ թվում՝ LSE-ի նկատմամբ[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elsevier. «Discover the data behind the Times Higher Education World University Rankings». Elsevier Connect (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Network, QS Asia News (2018 թ․ մարտի 2). «The history and development of higher education ranking systems - QS WOWNEWS». QS WOWNEWS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  3. «Strength and weakness of varsity rankings». NST Online (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. 4,0 4,1 Ariel Zirulnick. «New world university ranking puts Harvard back on top». The Christian Science Monitor. «Those two, as well as Shanghai Jiao Tong University, produce the most influential international university rankings out there»
  5. Indira Samarasekera & Carl Amrhein. «Top schools don't always get top marks». The Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. «There are currently three major international rankings that receive widespread commentary: The Academic World Ranking of Universities, the QS World University Rankings and the Times Higher Education Rankings.»
  6. Philip G. Altbach (2010 թ․ նոյեմբերի 11). «The State of the Rankings». Inside Higher Ed. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. «The major international rankings have appeared in recent months – the Academic Ranking of World Universities, the QS World University Rankings, and the Times Higher Education World University Rankings (THE).»
  7. 7,0 7,1 Andrew Trounson, "Science bias will affect local rankings" (9 June 2010). The Australian.
  8. Bekhradnia, Bahram. «International university rankings: For good or ill?» (PDF). Higher Education Policy Institute.
  9. Baty, Phil (2010 թ․ սեպտեմբերի 10). «Views: Ranking Confession». Inside Higher Ed. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «Back to square one on the rankings front». The Australian. 2010 թ․ փետրվարի 17. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Indira Samarasekera and Carl Amrhein. «Top schools don't always get top marks». The Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. Simon Beck and Adrian Morrow (2010 թ․ սեպտեմբերի 16). «Canada's universities make the grade globally». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին.
  13. Times Higher Education announces reforms to its World University Rankings.
  14. 14,0 14,1 "World University Rankings subject tables: Robust, transparent and sophisticated" (16 September 2010). Times Higher Education World University Rankings.
  15. THE Global Rankings: Change for the better. Times Higher Education (2011-10-06). Retrieved on 2013-07-17.
  16. «GLOBAL: Crucial to measure teaching in rankings». Universityworldnews.com. 2010 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. Baty, Phil (2011 թ․ օգոստոսի 16). «Arts on an equal footing». Timeshighereducation.co.uk. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. «Faculty Area Normalization – Technical Explanation» (PDF). QS Quacquarelli Symonds. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. «Times Higher Education announces reforms to its World University Rankings». timeshighereducation.co.uk. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  20. Steve Smith (2010 թ․ սեպտեմբերի 16). «Pride before the fall?». Times Higher Education World University Rankings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. "Global path for the best of British Արխիվացված 2012-09-26 Wayback Machine," (16 September 2010). Times Higher Education World University Rankings.
  22. «New partner for THE rankings; David Willetts joins TES Global advisory board». Times Higher Education. Times Higher Education. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  23. http://www.cwts.nl/TvR/documents/AvR-Language-Scientometrics.pdf
  24. Holmes, Richard (2006 թ․ սեպտեմբերի 5). «So That's how They Did It». Rankingwatch.blogspot.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. «Changingpublication patterns in the Social Sciences and Humanities 2000-2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. «LSE in university league tables – External Relations Division – Administrative and academic support divisions – Services and divisions – Staff and students – Home». London School of Economics. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.