The Secret Millionaire (Գաղտնի միլիոնատեր), իրական հեռուստատեսային շոու, որը ծագել է Մեծ Բրիտանիայում, որում միլիոնատերերին առանց իմանալու տեղափոխում են գյուղական տարածներ որոշ ժամանակով ապրելու։ Համայնքի անդամները մշում են, որ տեսախցիկները առկա են վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Մեծ Բրիտանական տարբերակում հաղորդումը թողարկվում է RDF Media ընկերությունը։ Առաջին անգամ եթեր է բարձրացել Channel 4 հեռուստալիքով։


Տեսակմեդիաֆրանշիզ
Ժանրռեալիթի շոու
Արտադրող երկիր Միացյալ Թագավորություն
Սկզբնական եթերնոյեմբերի 29, 2006

Ֆորմատ խմբագրել

Ամեն էպիզոդում, մի միլլիոնատեր թողնելով իր շքեղ կայքը, և դառնալով գաղտնի անձ, բնակություն է հաստատում ավելի աղքատ շրաջններում մեկ շաբաթից մինչև 10 օր ժամանակով (Ամերիկյան տարբերակում տրվում է 6 օր)։ Ապրելով սահմանափակ բյուջեյով (հիմնականում այն կազմում է $ 150), առանց ժամանակակից հարմարությունների նրանք պետք է իրենց ճանապարհը ստեղծեն համայնքում, աշխատելով և կամաորություն անելով տեղացիների կողքին և այդպիսով գտնել անձանց կամ նախագծեր, որոնք արժի ֆինանսավորել։ Այսպիսով վերջին օրը միլլիոնատերը պարզում է իր իրական կերպարը և նվերներ տալիս այն անձանց, որոնց նա ընտրել է։ Նրան պետք է նվազագույնը տրամադրեն 100 000 դոլլար։

Անգլիական տարբերակ խմբագրել

Առաջին միլլիոնատերը 26 ամյա Բեն Վայն էր։ Երրորդ սերիան, Channel 4-ով եթեր բարձրացավ 2008 թվականի օգոստոսի 5-ին։ Այս սերիայում ներկայացվեց Խամես Բենամոռը, ում քննադատության էր արժանացել լրատվամիջոցների կողմից՝ ենթամրցակցային շուկայում ներդրումներ կատարելու համար[1][2][3]։

Էնդրյու Ֆելդմանը դարձավ շոուի ամենաերիտասարտ միլլիոնատերը՝ 24 տարեկան։ Նրա մասին պատմող սերիան եթեր է դուրս եկել 2012 թվականի հունիսի 24-ին։ Նրա կատարած ներդրումը 2-րդ է մեծությամբ՝ £100,000[4]։

Ամերիկյան տարբերակ խմբագրել

Ամերիկյան տարբերակը Fox հեռուստալիքով եթեր բարձրացավ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին[5]։

Անգլիական տարբերակի նման, Fox-ն էլ ցույց է տալիս հարուստ բարեգործների, ովքեր թաքնվում են Միացյալ Նահանգների անարեկարգ շրջաններում։ Մեկ շաբաթ ժամանակահատվածում միլլիոնատերերը խառնվում են հանրությանը և ապրում են սահմանափակ եկամուտով։ Շոուի վերջում միլլիոնատերերը բացում են իրենց իրական անձը և նվիրաբերում են մինիմում 100 000 դոլլար։

Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է FOX-ով։ Երկրորդ եթերաշրջանը բաղկացած է 6 ժամանոց հաղորդումներից և հեռարձակվել է ABC հեռուստալիքով[6]։

1-ին եթերաշրջան․ 2009 խմբագրել

Էպիզոդ Ամսաթիվ Միլլիոնատեր
Էպիզոդ 1 2009 թվականի հոկտեմբերի 9 Ալբերտ Բերտինի
Էպիզոդ 2 2009 թվականի հոկտեմբերի 14 Փետեր Բոնդ
Էպիզոդ 3 2009 թվականի հոկտեմբերի 21 Դերեկ Լեդդի
Էպիզոդ 4 2009 թվականի հոկտեմբերի 28 Նաոմի Սիմսոն
Էպիզոդ 5 2009 թվականի նոյեմբերի 5 Դաննը Վիլլիս
Էպիզոդ 6 Չեղարկված Լեաննե Վեշչե

Մրցանակներ խմբագրել

Secret Millionaire-ի անգլիական տարբերակը հաղթել է Rose d'Or մրցանակաբաշխությունը և ճանաչվել 2007 թվականի լավագույն իրական շոուն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shah, Oliver (2014 թ․ դեկտեմբերի 28). «Sub-prime loans baron cashes in». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.(Subscription required.)
  2. Titcomb, James (2014 թ․ օգոստոսի 16). «Credit firm Amigo Loans put up for sale». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Millionaire accused of loan scam». BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  4. Griffiths, Kathie (2012 թ․ հունիսի 26). «TV show's £153k charity cash gift». Telegraph & Argus. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  5. Reality TV World: "Fox announces the identities of 'Secret Millionaires rich participants" by Christopher Rocchio, 5 November 2008
  6. Andreeva, Nellie (2009 թ․ սեպտեմբերի 10). «ABC orders 'Secret Millionaire' episodes». The Hollywood Reporter. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Rose d'Or Festival 2007 Winners». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել