«The Illest», ամերիկյան Far East Movement խմբի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Ռիֆ Ռաֆը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2013 թվականի հուլիսի 2-ին և ընդգրկվել է խմբի «Dirty Bass» ալբում։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2014 թվականի ապրիլի 16-ին և ընդգրկվել է խմբի «Ktown Riot» անվանումը կրող մինի ալբոմում[1]։ Ռեմիքսում Ռիֆ Ռաֆի փոխարեն իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Սքուլբոյ Քյուն[2][3]։

«The Illest»
«The Illest» սինգլի շապիկը (Far East Movement-ի և Ռիֆ Ռաֆ, )
Far East Movement-ի և Ռիֆ Ռաֆի սինգլը
«Dirty Bass» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 2, 2013 (2013-07-02)
ԺանրՀիփ հոփ
ԵրգահանՌիքի Ռիդ
Տևողություն3:40
ԼեյբլCherrytree Records, Interscope Records

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մայք Քլաթենբուրգը, նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվել է 2013 թվականի հուլիսի 23-ին[4]։ Տեսահոլովակի տարբեր մասերում նկարահանվել են նաև Լիլ Դեբին, Dumbfoundead-ը, Ջեֆրի Սթարը և Փիթեր Շուկովը[5]։

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 7
  ԱՄՆ (Billboard Hot Rap Songs) 18
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 21
  Գերմանիա (Deutsche Black Charts) 20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «iTunes - Music - The Illest (feat. Schoolboy Q) - Single by Far East Movement». iTunes. Apple. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  2. «New Music: Far East Movement feat. Schoolboy Q "The Illest" (Alternate Mix)». MissInfo.tv. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «The Illest [feat. ScHoolboy Q] [Explicit]: Far East Movement: MP3 Downloads». Amazon.com. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Far East Movement f/ Riff Raff "The Illest"». Complex. 2013 թ․ հուլիսի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  5. «Far East Movement ft. Riff Raff: The Illest (Music Video)». BallerStatus.com. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել