Stridsvagn 103 (Strv. 103), ինչպես նաև Արևմուտքում հայտնի որպես «S-տանկ» (անգլ. S-tank - «շվեդական տանկ»), 1960-ական թվականների շվեդական հիմնական մարտական տանկ։ Որոշ մասնագետների կողմից դասակարգվում է, ավելի շուտ, որպես տանկերի կործանիչ:[1][2] Ունի ոչ ստանդարտ՝ առանց աշտարակի ամբողջակազմ՝ ճակատային զրահաթերթի վրա կոշտ ամրացված թնդանոթով․ նշանառությունը իրականացվում էր տանկի պտույտով և հատուկ հիդրոպնեվմատիկ կախոցի միջոցով` թնդանոթի դիրքը փոփոխելով։

Strv 103
Stridsvagn 103
Strv 103C
Հիմնական տվյալներ
Դասակարգհիմնական մարտական տանկ/տանկերի կործանիչ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Քաշ, տ.103A` 37
103B` 39,7
103C` 42,5
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողՍվեն Բերգե
ԱրտադրողՇվեդիաBofors
Արտադրման թվականներ1966 - 1971
Շահագործման սկիզբ1960
Արտադրվածների քանակ335
ՕգտագործողՇվեդիաՇվեդական բանակ
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7000
Երկարությունը թնդանոթով, մմ8990
Կորպուսի լայնություն, մմ103B: 3600
103C: 3800
Բարձրություն, մմ2140
Կլիրենս, մմ400
Զրահապատում
Զրահի տիպպողպատյա հոմոգենային գլանված
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.60 / 78°
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.50 / 72°
Կորպուսի կող (վերև), մմ/աստ.50 / 0° - 20 / 67°
Կորպուսի կող (ներքև), մմ/աստ.38 / 0°
Կորպուսի հետևամաս (վերև), մմ/աստ.20 / 80°
Կորպուսի հետևամաս (մեջտեղ), մմ/աստ.50 / 0°
Կորպուսի հետևամաս (ներքև), մմ/աստ.30 / 45°
Հատակ, մմ15
Կորպուսի տանիք, մմ25
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ105-մմ L74
Թնդանոթի տիպկտրվածքային
Թնդանոթի մարտական լրակազմ50
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ.-10°...+12°
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ.
Նշանոցներբինոկուլյար կոմբինացված պերիսկոպային OPS-1L, լազերային հեռաչափ Simrad LV-300
Գնդացիրներ3 × 7,62-մմ KsP 58
Այլ սպառազինությունRoyal Ordnance L7? և FN MAG?
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ240 + 270
Արագությունը խճուղով, կմ/ժ50
Արագությունը կտրատված տեղանքով, կմ/ժ7 (լողալիս)
Запас хода խճուղով, կմ390
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ13,1
Կախոցի տիպինդիվիդուալ ղեկավարվող հիդրոպնեվմատիկ
Հաղթահարվող բարձունք, աստ.30
Հաղթահարվող պատնեշ, մ0,9
Հաղթահարվող խրամ,մ2,3
Հաղթահարվող ծանծաղուտ, մլողում է, նախապատրաստված վիճակում

Առանձնանում է ցածր սիլուետով՝ անձնակազմի անվտանգության և տանկի դիմացկունության վրա ակցենտով։ Տանկի կոնստրուկտորը Սվեն Բերգենն է (1919 - 2004

Առաջին տանկն է, որում դիզելայինից բացի տեղադրված էր նաև գազատուրբինային շարժիչ։

Strv 103-ը ստեղծվել է 1956-1961 թվականներին՝ Շվեդական բանակում բրիտանական «Ցենտուրիոն» միջին տանկերին փոխարինելու համար։ Սերիական արտադրությունը իրականացվել է 1966-ից 1971 թվականներին, ընդհանուր թողարկվել է այս տեսակի 335 տանկ:[1] Strv 103 տանկերը կազմում էին Շվեդիայի տանկային պարկի հիմնական մասը, մինչև 1990-ական թվականներին «Լեոպարդ-2» (Strv 121) ժամանակակից ՀՄՏ-ներով փոխարինվելը և սպառազինությունից հեռացվելը։

Ստեղծման պատմությունը խմբագրել

1950-ական թվականներին Շվեդիան գտնվում էր «տանկային քաղցի» վիճակում։ Հին նախագծերը պոտենցիալ հակառակորդի տեխնիկայի ֆոնին թույլ էին, իսկ նոր հաջողված տանկեր նախագծել չէր ստացվում։ Սպայակազմը այս խնդիրը գոնե երկրորդ պլան գցելու համար ստիպված էին ուշադրություն դարձնել արտասահմանյան տեխնիկայի վրա։ Մի քանի ամսվա բանակցություններից հետո նրանց ընտրությունը բրիտանական Centurion Mk.3 միջին տանկն էր։

Բայց Centurion-ը այդքան էլ չէր բավարարում այն մարտավարա-տեխնիկական պահանջներին, որոնք ձևավորվել էին Թագավորական բանակի սպառազինության Դեպարտամենտի կողմից (KATF, Kungliga Arméförvaltningens Tygavdelning)։ Զինվորականները ցանկանում էին 25-30 տոննա մարտական քաշով, 75-105 մմ տրամաչափի թնդանոթով և մոտ 20 ձ․ու․/տ տեսակարար հզորությամբ մեքենա։ Պահանջների մեջ նաև նշվում էր, որ տանկը պետք է լիներ ոչ շատ բարձր։ Նման պահանջները ձևավորվել էին՝ հիմնվելով Շվեդիայի առանձնահատկություններին․ 95000-ից ավել լճեր, մեծ տարածքում (450000 կմ2) փոքր բնակչություն (8,3 մլն), ոչ մեծ քաշերին դիմացող կամուրջներ և ձգված սահման (1600 կմ հյուսիսից հարավ)։ 50 տոննա քաշով և 3 մետր բարձրությամբ «Ցենտուրիոնը», որը զարգացնում էր մինչև 35 կմ/ժ արագություն, շվեդական մարտավարա-տեխնիկական պահանջներից դուրս էր մնում։ Սակայն այն արտադրվում էր սերիական, ինչն էլ ձևավորեց զինվորականների ընտրությունը։ Առաջին Centurion Mk.3 տանկերը հասան Շվեդիա 1953 թվականի մայիսին։

Այդ ժամանակահատվածում շվեդ կոնստրուկտորները աշխատում էին EMIL նշանակումը ստացած նոր տանկի նախագծի վրա։ Ի սկզբանե այն նախատեսում էր 28 տոննա մարտական քաշ, ավտոմատ լիցքավորումով 120-մմ թնդանոթ (8-ական կրակոցով 2 մարտակազմ), ինչպես նաև 120 միլիմետրի կարգի ճակատային զրահ ու 55 կմ/ժ առավելագույն արագություն։ 1952 թվականին տեղի ունեցած քննարկումների արդյունքում նախագիծը զգալիորեն փոփոխվեց․ այն դարձավ ավելի մեծ, մարտական քատ աճեց գրեթե մինչև 42 տոննա։ 120-մմ թնդանոթի փոխարեն որոշվեց նախագծել 2 այլ թնդանոթներ` 105 և 150 մմ տրամաչափերի։ Վերջիններս մի շարք խնդիրների պատճառով դարձան անիրագործելի։

Իսկ հենց տանկի դեպքում, որը որ 1956 թվականից նշանակվում էր KRV (Kranvagn), իրավիճակն այնքան էլ վատ չէր։ Բոլոր վերափոխումները փորձնական նմուշի պատրաստման ժամանակը տեղափոխեցին 1957 թվականի աշուն, բայց ընդհանրապես մեքենան գրեթե հաջողված էր։ Խնդիրը նրանում էր, որ KRV-ն չսպասեց ո՛չ աշտարակին, ո՛չ էլ սպառազինությանը։

Սվեն Բերգեն, ով ղեկավարում էր KRV-ի նախագծման աշխատանքները KATF-ի կողմից, շատ լավ էր հասկանում այն ճգնաժամի խորությունը, որում որ հայտնվել էր շվեդական տանկաշինությունը։ Այդ իսկ պատճառով «Kranvagn»-ի նախագծման հետ միասին նա սկսեց ստեղծել մարտական մեքենաների նոր կոնցեպցիա։ Այն առավելապես համապատասխանում էր 50-ականների սկզբին առաջ քաշված պահանջներին, որոնց համաձայն՝ տանկը պետք է ունենար 30 տոննա մարտական քաշ, 105-մմ հիմնական սպառազինություն, ավտոմատ լիցքավորում, բարձր մակարդակի պաշտպանություն և շարժունություն։ Խնդիրը նրանում էր, որ նման պահանջներ բավարարելը և 30 տոննան չգերազանցելը անհնար էր թվում։ Բերգեն գտավ շատ յուրահատուկ լուծում․ հեռացնել տանկից աշտարակը։ Այս ուղղությամբ նա աշխատել սկսեց 1956 թվականի օգոսոտսի վերջերում։ Ընդ որում՝ նա առաջարկեց ոչ միայն հեռացնել աշտարակը, այլ վերացնել թնդանոթի շարժունությունն ընդհանրապես։ Աշտարակի դեր պետք է կատարեր ամբողջ տանկը, ինչի համար օգտագործվում էր ղեկավարվող կախոցը։ Նախնական կոնցեպցիայում Բերգեն առաջարկում էր օգտագործել Հորստմանի համակարգի կախոցը՝ մոդիֆիկացրած այնպես, որ այն կարողանա շարժվել վերև-ներքև։

Բերգեն նախագիծը շուտով ցույց տվեց KATF-ի իր աշխատակիցներին, ովքեր այդքան էլ դրական չվերաբերվեցին նրան։ Եվ միայն Էրիկ Գիլլները՝ Բերգեյի անմիջական վերադասը հետաքրքրվեց։ Օգոստոսից մինչև հոկտեմբեր Բերգեն նախագիծը բերեց այն տեսքի, որ հոկտեմբերի 22-ին վերջապես ներկայացնի ղեկավարությանը։ Չնայած մնացյալ ինժեներների վերաբերմունքին՝ Գիլլները որոշեց ներառել Բերգեի առանց աշտարակի մեքենան ընդհանուր պլան։

Այդ ընթացքում KATF-ը սկսեց նախագծել տանկի հերթական կոնցեպցիան։ Այն տեղի ունեցավ KRV-ի սպառազինության բացահայտ անհաջողության ֆոնին։ Բացի այդ՝ շվեդներին հասնում էր գերմանացիների կողմից նոր տանկի ստեղծման մասին տեղեկություն։ Հետաքրքիրն այն էր, որ վերջինս ևս 30-տոննայի կարգում էր։ Շվեդներն սկսեցին աշխատել 1957 թվականի գարնանից, ընդ որում՝ միանգամից երեք ուղղություններով։ Տանկի բոլոր երեք տարբերակները պետք է ունենային 105-մմ թնդանոթային սպառազինություն։

 

Առաջին ուղղությունը՝ Strv A («A» — Անգլիա-Ամերիկա), ներկայացնում էր իրենից բացահայտ ուղղորդվածություն անգլո-ամերիկյան տանկաշինության դպրոցին։ Ենթադրվում էր, որ այն լինելու է 42,5 տոննա զանգվածով տանկ՝ բավականաչափ մեծ սիլուետով և 20 ձ․ու․/տ տեսակարար հզորությամբ։

Երկրորդ ուղղությունը՝ Strv T («T» — Tyskland, Գերմանիա), որը շատ հաճախ անվանվում էր գերմանա-ֆրանսիական (քանի որ այդ ժամանակ նաև մեկնարկել էր Europanzer համատեղ ծրագիրը), ենթադրում էր 32,5 տոննա զանգվածով և 30-35 ձ․ու․/տ տեսակարար հզորություն։ Փոքր մասսայի և մեծ շարժունության համար, միանշանակ, տանկը ձեռք էր բերելու շատ թույլ զրահ։

Սվեն Բերգեի կոցեպցիան երրորդ ուղղությունն էր, որը ստացավ Strv S նշանակումը («S» — Sverige, այսինքն՝ Շվեդիա)։ Ճակատային թիթեղների մեծ թեքության շնորհիվ զրահի հաստությունը հավասար էր Strv A-ի ցուցանիշին, շարժունթյունը գնահատվում էր Strv T-ի մակարդակում, իսկ մարտական քաշը՝ 30 տոննա։

Բոլոր երեք ուղղությունները համակարգում էր Բերգեն, իսկ որպես պոտենցիալ հակառակորդներ հանդես էին գալիս ոչ թե խորհրդային ծանր ԻՍ-3 և Տ-10 տանկերը, այլ Տ-54 միջին տանկը։

Strv S-ի աշխատանքների համար ի սկզբանե օգտագործեցին համապատասխան ձևով վերասարքավորված Ikv 103 ինքնագնաց համակարգը։ Ավելի ուշ` 1959 թվականի գարնանը, որպես փորձարկման ստենդ օգտագործեցին վերսարքավորված M4A4 միջին տանկը։ Երկու մեքենաների վրա էլ աշխատում էին տանկի՝ միայն կորպուսի միջոցով նշանառության վրա։ Նման լաբորոտորիաների օգտագործումը օգնեց ծախսերը հասցնել նվազագույնի․ Strv S-ի կոնցեպցիայի մշակմանը ծախսվեց ընդամենը 5 հազար շվեդական կրոն։

Կոնցեպցիայի ընտրության վերջնական քննարկումները տեղի ունեցան 1958 թվականի ապրիլ-մայիսին՝ խորհրդային Տ-10 ծանր տանկի մասին տեղեկության հայտնվելու և շվեդական բանակի տակերի երկարաժամկետ պահանջների ֆոնին։

Նոր տանկը ստեղծվում էր երկարաժամկետ վերազինման ծրագրի շրջանակներում (1956-1975 թվականներ), որը ուներ Շվեդիայի համար ահռելի բյուջե - կես միլլիարդ կրոն։ Արդյունքում շվեդները ընտրեցին Strv S-ը, բայց որոշակի շտկումներով։ Օրինակ՝ տանկի մարտական քաշը մեծացավ մինչև 17 տոննա։ Բացի այդ Strv A-ից շվեդները դեռ չէին հրաժարվում։

Այն, որ Strv S-ը վերջնականապես հաստատվել էր որպես հիմնական, հերթական անգամ հաստատվում է 1958 թվականի մայիսի 2-ին Սվեն Բերգեի կողմից ղեկավարվող կախոցի պատենտի դիմում հանձնելը։ US2966828 համարի հեղինակային վկայություն այն նա ստացել է 1961 թվականի հունվարի 3-ին։

Մի շարք փոփոխություններից հետո տանկը գրեթե պատրաստ էր։ Հիմնական խնդիրը մնում էր կառավարվող կախոցը, որը շատ տեղ էր զբաղեցնում։ Այդ իսկ պատճառով շվեդները նախագծեցին հիդրոպնեվմատիկ կախոց, որը կոմպակտ էր և պարզ, իսկ տարրեը տեղափոխվեցին կորպուսի ներսը։ Նոր համակարգի փորձարկման համար օգտագործվեց KRV-ի փորձնական նմուշը։ Փորձարկումները հաջողությամբ ավարտվեցին։

Վերջնական տեսքի բերվելու արդյունքում նաև ցրվեցին կասկածները այն մասով, որ թնդանոթի փողը նշանառության ժամանակ կկպչի տարբեր արգելքների և կխափանվի։ Ամեն դեպքում տանկի նախագծման ժամանակ Բերգեն նաև նախագծում էր թնդանոթի համար նախատեսված պաշտպանիչ հարմարանք, որը նույնպես պատենտավորեց։

Տանկի նախագծումն ամբողջությամբ իրականացվում էր Bofors ֆիրմայի կողմից, ոչ թե Landsverk-ի։ 1959 թվականի նոյեմբերին KATF-ի և Bofors-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ պետք է պատրաստվեին Strv S տանկի երկու փորձնական նախատիպեր։ Երկուսն էլ ենթադրվոում էր պատրաստել 1961 թվականին։ Ծրագրի բյուջեն, 1960 թվականի հաշվարկներով, կազմում էր 15 միլլիոն շվեդական կրոն։ Մոտավորապես այդքան էին Շվեդիային արժեցել երկու տասնյակից քիչ քանակությամբ «Ցենտուրիոնները»։ Հարկ է նշել, որ թրթրակալները Strv S1-ի և S2-ի համար վերցվեցին հենց Centurion Mk.3-ներից։

 
Strv S1-ի փորձարկումները, 1961 թվականի ամառ։ Գաղտնիությունն ապահովելու համար կորպուսը փակել էին մետաղական թիթեղներով

1961 թվականի հունվարի 2-ին Սվեն Բերգեն հաստատեց տանկի երկու նախատիպերի աստիճանական զարգացման պլանը։ Առաջին փորձնական օրինակը՝ Strv S1, ցուցադրում էր տանկի շարժային համակարգը։ Այն ստացավ էլեկտրական շարժիչ, իսկ որպես սպառազինություն՝ բրիտանական L7 թնդանոթը։ Այն միակն էր, որ ստացավ 20-մմ automatkanon m/45B զենքը։ Նախատեսվում էր, որ փորձնական տանկերը պետք է ստանան 6,5 լիտրանոց բենզինային Rolls-Royce B 81 շարժիչներ 230 ձ․ու․ հզորությամբ։ Բայց արդեն 1961 թվականի հունվարի կեսերին KATF-ը և Bofors-ը ընդունեցին զրոյական սերիայի (երրորդ մեքենայից սկսած) վրա այլ շարժիչի տեղադրման որոշում։ Նույնը վերաբերվում էր նաև նախատիպերին։ Երկրորդ նախատիպը ստացավ նոր շարժիչը առաջինից ավելի շուտ, 1961-ի կեսերին։ 20-մմ զենքի փորձարկումները չստացվեցին, քանի որ նշանառության անկյունը փոքր էր, իսկ մարտակազմը կազմում էր ընդամենը 40 արկ։ Արդյունքում այն հեռացվեց Strv S1-ի կոնստրուկցիայից։

 
Strv S2-ի փորձարկումները, 1961 թվականի ձմեռ։ Տանկը արդեն ուներ 62 տրամաչափ երկարությամբ թնդանոթ, բայց էժեկտորը դեռ տեղադրված չէ

Երկրորդ նախատիպը՝ Strv S2, նախատեսված էր սպառազնիության և շարժունության փորձարկման համար։ Այն միանգամից ստացավ շարժիչային ամբողջական համակարգ և առանց գնացրի հրամանատարական աշտարակ։ L7-ը շատ արագ փոխարիվեց 62 տրամաչափ երկարությամբ թնդանոթով։ Երկու մեքենաներն էլ աստիճանաբար վերափոխվում էին։ Օրինակ՝ երկրորդ մեքենայի վրա կոնստրուկտորները փորձարկեցին FN MAG գնդացրի շվեդական տարբերակի` Kulspruta 58-ի տեղադրումը։ Վերափոխումները շարունակվեցին մինչև 1963 թվականի գարունը։ Արդյունքում Strv S1-ը հասցվեց Strv S1C, իսկ Strv S2-ը՝ Strv S2B մակարդակի։

1962 թվականի փետրվարի 9-ին Bofors-ը ներկայացրեց արտադրման համար նախատեսված տանկի էսքիզային տարբերակը։ Այն նորից ստացել էր թնդանոթի պատշպանիչ հարմարանքը։ Մի շարք պատճառներով կոնստրուկտորները նորից վերափոխել էին տանկի կորպուսը։

Տանկի ստորջրյա վարման սարքավորումը, որը փորձարկվել էր Strv m/40 և Strv m/42 տանկերի վրա, ճանաչվեց անհաջող։ Նրա փոխարեն շվեդները նախագծեցին համակարգ, որը նման էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նիկոլաս (Միկլոշ) Շթրաուսսլերի ստեղծածին։ Տանկը նախագծված էր այնպես, որ այն կարող էին ղեկավարել անձնակազմի բոլոր երեք անդամները, նշան բռնել և կրակել՝ երկուսը (հրամանատարը և մեխանիկ-վարորդը)[3]։ Զուգահեռաբար նաև առաջարկվեց տանկի վերափոխման երկրորդ տարբերակը՝ առանց փողային արգելակիչի և պաշտպանիչ հարմարանքի, որը և իրականացվեց։ 1963 թվականի օգոստոսին, անվտանգության մեծացման համար, փորձարկվեցին հատուկ փուլվածքով զրահի թիթեղները, որոնք ավելի լավ էին պաշտպանում արկերից։

 
Զրոյական սերիայի առաջին մեքենան

1963-ի աշնանից 1964 թվականներին ստեղծված զրոյական զերիայի 10 տանկերը անընդհատ վերափոխվում էին։ Մեքենաները ստացան Centurion Mk.10 տանկից թրթրակալներ, ինչպես նաև ռետինային բարձիկներով թափանիվներ։ Միաժամանակ անգլիական շարժիչի փոխարեն ցանկանում էին տեղադրել Volvo Titan բեռնատարի Volvo TD96 տուրբինային դիզելային շարժիչը։ Մտքից հրաժարվեցին, քանի որ շարժիչը մեծ էր, բայց թույլ։

Նախագծման ընթացքում տանկի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին այլ երկրներում։ Օրինակ՝ Strv S փորձարկումների համար ցանկանում էր Մեծ Բրիտանիան։ Իսկ Նորվեգիայի հետ ավելի առաջ գնացին կապերը․ 1966 թվականին նորվեգները հայտնեցին գնելու ցանկություն։ Այդ նույն ընթացքում գնում էին Leopard 1-ի փորձարկումները, և արդյունքում նորվեգները ընտրեցին հենց նրանց․ մի հատ Strv S-ի արժեքով կարելի էր գնել երկու հատ Leopard 1:

1966 թվականի մարտին Strv S-ի վերափոխումները վերջացան։ 1967 թվականի սեպտեմբերի 7-ին տանկը ընդունվեց Շվեդական Բանակի սպառազինութուն։ Այն ստացավ Strv 103 անվանումը, բայց Bofors-ի փաստաթղթերում դեռ որոշակի ժամանակ շարունակում էր նշանակվել Strv S: 10 տարվա նախագծման արդյունքում շվեդական զինվորականները ստացան շատ անսովոր, բայց տեխնիկապես իդեալական մեքենա, որը կատարելապես համապատասխանում էր Սկանդինավիայի պայմաններին։

Մոդիֆիկացիաները խմբագրել

Strv 103A — առաջին խոշոր սերիայի մեքենան։ Սերիայի մեքենաները ուղարկվեցին P2 և P5 տանկային գնդեր։ Իր մեջ կրում էր զրոյական սերիայի վերափոխումների գրեթե ամբողջ արդյունքը։ Այս սերիայի տանկերը չունեին ջրային արգելքները հաղթահարելու սարքավորումներ։ Հենց առաջին սերիայի տանկերի վրա փորձարկվեցին 1966 թվականին Շվեդիայում նախագծված հակակումուլյատիվ էկրանները, որոնք տեղադրվեցին և՛ կողամասերում, և՛ 2 սեկցիայով ճակատային մասում։ Կոնստրուկցիան ընդունվեց սպառազինության, սակայն գաղտնի (մինչև 1992 թվականը. այդ իսկ պատճառով այդ էկրանները «պաշտոնական» լուսանկարներում չի հանդիպում մինչև 90-ական թվականների սկիզբը)։ Արտադրվել է 70 օրինակով։

Strv 103B — երկրորդ սերիայի մեքենան։ Մատակարարումները սկսել են 1970 թվականից։ Այս սերիայի տանկերի վրա իրականացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք մշակվել էին 103A մոդիֆիկացիայի վրա․ մոտավորապես նույն ժամանակներում էլ վերջիններս սկսեցին մոդերնիզացվել մինչև 103B մակարդակ։ 300 ձ․ու․-անոց Boeing 502-10 շարժիչի փոխարեն տեղադրվեց գազատուրբինային Caterpillar 553 490 ձ․ու․ հզորությամբ։ Մարտական քաշը հասավ 39,7 տ․ արդյունքում տեսակարար հզորությունը աճեց մինչև 18,4 ձ․ու․/տ։ Թրթուրների կոնցեպցիան վերադարձավ KRV-ի կոնցեպցիային։ Թողարկվել է ամենամեծ քանակով՝ 220 հատ։

Strv 103C — երրորդ սերիայի մեքենան։ Օժտված էր առաջնամասում հավելյալ զրահով, բարելավված շարժիչով, թվային բալլիստիկ հաշվիչով Bofors Aerotronics կրակի ղեկավարման համակարգով և կատարելագործված նշանոցով։ Մարտակազմի մեջ ներառվում էր Իսրայելում նախագծված M111 արկը, ինչպես նաև տեղադրված էր երկփող 71-մմ Bofors Liran նռնականետ լուսավորող նռնակների համար։ Նոր ռետինե-մետաղական թրթուրներ[4]։ Սերիական արտադրվել է 1984-1989 թվականներին։

Strv 103D — վերջին մոդիֆիկացիան, որը առաջարկվել է Bofors-ի կողմից։ Ենթադրում էր բարձրացված հզորությամբ նոր գազատուրբինային շարժիչի տեղադրում, դինամիկ պաշտպանության տեղադրում և կրակի ղեկավարման համակարգի մոդերնիզացիա։ Մեխանիկ-վարորդի և հրամանատար-նշանառուի տեսողության մեռյալ գոտիների հարցը լուծելու համար ստեղծվեցին տեխնիկական տեսողության տարրեր։ Մեքենան արտադրվել է միակ նմուշով, քանի որ շվեդներն արդեն ընդունել էին գերմանական Leopard 2 տանկեր գնելու որոշում։

Մեքենայի գնահատականը խմբագրել

Strv 103-ը օժտված էր յուրահատուկ կախոցով և հզոր թնդանոթով՝ կտրվածքային 105-մմ Bofors L74, որը հանդիսանում էր բրիտանական L7-ի երկարացված փողով լիցենզավորված տարբերակը[5]։ Իսկ տանկի ցածր սիլուետը շատ լավ համապատասխանում էր դարանակալելու համար։ Միակ խնդիրը կայանում էր թրթուրների վնասվելու դեպքում մեքենայի անօգնական լինելում։

Մասսայական մշակությում խմբագրել

Strv S1-ը, զրոյական սերիան՝ Strv 103-0 անունով և Strv 103B մոդիֆիկացիան (հակակումուլյատիվային էկրաններով) կարելի է հանդիպել Wargaming․net ընկերության կողմից ստեղծված World of Tanks օնլայն PvP խաղում։ Բոլոր երեք մեքենաները խաղի մեջ պահպանում են իրականում իրենց կիրառման տրամաբանությունը, սակայն որոշակի իրականից տարբերվող պարամետրերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Барятинский, 2002
  2. Ю. Спасибухов Основной боевой танк Strv-103 // Танкомастер. — Москва — № 2.
  3. Sweden: ‘Tank S’. // Military Review. — June 1963. — Vol. 43 — No. 6. — P. 106.
  4. Swedish Tanks – Part XVII: Strv 103
  5. Strv 103C на сайте army-guide

Գրականություն խմբագրել

  • Барятинский М., Средние и основные танки зарубежных стран (Часть 2), М., «Моделист-конструктор» (Бронеколлекция № 2 (41) / 2002), 2002 — 32, էջեր 32 — 32 էջ. — 4500 հատ։
  • Ogorkiewicz R. M., S-Tank, Виндзор, «Profile Publications» (AFV Weapons № 28), 1971 — 20 p։
  • Technology of Tanks էջ 390։
  • Викторов Е. Бронетанковая техника Швеции. STRV-103 // Зарубежное военное обозрение. — № 10.
  • Кащеев Л. Основной боевой танк Strv-103 Швеции // Бронеколлекция. Приложение к журналу «Моделист-Конструктор». — М. — № 6.
  • Спасибухов Ю. Основной боевой танк Strv-103 // Танкомастер. — М. — № 2.

Արտաքին հղումներ խմբագրել