«Started from the Bottom», կանադացի ռեփեր Դրեյքի երգն է իր «Nothing Was the Same» կոչվող երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 6-ին Young Money, Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգի հեղինակներն են՝ Դրեյքը, Նոա Շեբիբը և Մայք Զոմբիի։
Երգը ձայնագրվել է 2012 թվականին և ի սկզբանե նախատեսված էր թողարկել Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությանը օրը՝ 2013 թվականի փետրվարի 10-ին[1]։ Սակայն փետրվարի 1-ին Դրեյքը նախընտրեց ներկայացնել այն իր բլոգում՝ առանց նախնական հարցազրույների[2]։ Երգը պաշտոնապես թողարկվում է փետրվարի 6-ին[3]։
Երգի գործիքավորման մեջ օգտագործվել են հարվածային գործիքներ և դաշնամուր։ Երգը իր բովանդակությամբ Դրեյքի վաղ կյանքի և կարիերայի սկզբի մասին է։ Իր հարցազրույցներից մեկում նա նշում է․ «Ես երբեմն զգում եմ, որ մարդիկ չունեն բավարար տեղեկություն իմ ծագման մասին և հետևաբար նրանք ինձ համար կազմում են մի կյանքի պատմություն, որը չի համապատասխանում իրական դեպքերին։ Ես չեմ գնել իմ ճանապարհը դեպի այս տեղը․․․ Ես հպարտ եմ իմ անցյալի յուրաքանչյուր մասով և ես ոգևորված եմ այս երգի համար»։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Dirctor X-ը, ներկայացվել է 2013 թվականի փետրվարի 10-ին[4]։ Տեսահոլովակի սկզբում Դրեյքը ամբողջովին սպիտակ հագնված կանգնած է Բենթլիի ետնամասում։ Այլ կադրերում նա աշխատում է դեղատանը, ինքնաթիռով թռչում է Տորոնտոյի վրայով և պարում է ակումբում։ Տեսահոլովակի վերջում Դրեյքը և իր ընկերները Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում են երեկույթի[5]։
- Թվային ներբեռնում
- «Started from the Bottom» - 2։ 53
Տարի
|
Մրցանակաբաշխություն
|
Անվանակարգ
|
Արդյունք
|
2013
|
BET Awards
|
Տարվա տեսահոլովակ
|
Հաղթանակ
|
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրություն
|
Հաղթանակ
|
MuchMore Video Awards
|
Տարվա հիփ հոփ տեսահոլովակ
|
Հաղթանակ
|
Տարվա ռեժիսոր (Ռեժիսոր։ Director X)
|
Հաղթանակ
|
Տարվա հիփ հոփ տեսահոլովակ
|
Առաջադրված
|
Ձեր սիրելի տեսահոլովակ
|
Առաջադրված
|
MTV Video Music Awards
|
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ
|
Առաջադրված
|
Լավագույն ռեժիսուրա
|
Առաջադրված
|
Teen Choice Awards
|
Երաժշտական ընտրություն։ R&B/Հիփ հոփ երգ
|
Առաջադրված
|
2014
|
Grammy Awards
|
Լավագույն ռեփ կատարում
|
Առաջադրված
|
Լավագույն ռեփ երգ
|
Առաջադրված
|
Հիթ շքերթ (2013)
|
Զբաղեցրած տեղ
|
Ավստրալիա (ARIA)
|
93
|
Բելգիա (Ultratip Flanders)
|
50
|
Բելգիա (Ultratip Wallonia)
|
40
|
Կանադա (Canadian Hot 100)
|
36
|
Ֆրանսիա (SNEP)
|
56
|
Նիդերլանդներ (Single Top 100)
|
91
|
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)
|
25
|
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart)
|
5
|
ԱՄՆ (Billboard Hot 100)
|
6
|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)
|
2
|
ԱՄՆ (Billboard Adult R&B Songs)
|
40
|
ԱՙՄՆ (Billboard Mainstream Top 40)
|
40
|
ԱՄՆ (Billboard Rhythmic)
|
1
|
Հիթ շքերթ (2013)
|
Տեղ
|
Կանադա (Canadian Hot 100)
|
98
|
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)
|
135
|
ԱՄՆ (Billboard Hot 100)
|
32
|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)
|
7
|