Serious Sam-ը։ The First Encounter (ռուս.՝ «Серьёзный Сэм: Первое столкновение»; Հայերենում՝ "Լուրջ Սեմ Առաջին արյուն") խաղային շարքի առաջին առաջին դեմքից կրակոցին, որը մշակվել է խորվաթական ընկերություն Croteam-ի կողմից 2001թ։

Խաղային շարքը մեզ պատմում է Թույն Սեմի(Սեմ Սթոուն) և այլմոլորակայինների ու իրենց առաջնորդ Մենթալի պայքարի մասին։

2009 թվականին դուրս է եկել խաղի նորացված տարբերակը, որը կոչվում Serious Sam HD: The First Encounter: Նոր խաղը մշակվել է Serious Engine 3 շարժիչի վրա, և ունի նորացված գրաֆիկա։

Խաղի ընթացքը խմբագրել

Խաղի ընթացքը մի փոքր հետ է դառնում դեպի ավելի հին առաջին դեմքից կրակոցիներ։ Քանի դեռ ուրիշ ընկերություններ տանջվում էին խաղը ավելի իրական դարձնելու ու գլխավոր հերոսին ավելի մարդամոտ դարձնելու վրա, Serious Sam-ը որդեգրեց Quake խաղին բնորոշ խաղի ընթացքը։ Համենայն դեպս ժամանակակից տեխնոլոգիաները թույլ տվեցին խաղի դասական բանաձևը հասցնել նոր մակարդակի։ Փակ միջանցքներին փոխարինել են բաց խաղային տարածքները, հակառակորդների փոքրիկ խմբերը փոխարինվել են հառակորդների մեծ բանակով։ Կան նաև գանձեր պարունակող բացմաթիվ գաղտնի վայրեր, և նույնիսկ նամակներ խաղի մշակողներից անմիապես խաղացողին։ Պայքարը զբաղեցնում է խաղային ժամանակի մեծ մասը, իսկ Սեմին օգնում է ԻՆԵՏՐԱՆ-ը(նյարդային համակարգին կցված ռազմական իրավիճակների վերլուծիչ), որը Սեմի ուղեղում վիրահատական միջամտությամբ տեղադրված զարգացած արհեստական բանականություն է։ ԻՆԵՐՏԱՆ-ը պահպանում է Սեմին հանդիպած բոլոր հակառակորդների և զենքերի մասին ինֆորմացիա և հուշումներ է տալիս՝ բացատրելով, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ ԻՆԵՐՏԱՆ-ը նույնիսկ կատակում է Սեմի հետ։ Բոլոր փուլերում կա մեծ քանակությամբ զինամթերք Սեմի զենքերի համար։ Հակառակորդները հրեշներ են, որոնց կերպարները տարօրինակ են, բայց նրանց մեջ կարելի է նկատել մտացածին ու ֆանտաստիկ կերպարներին բնորոշ արտաքին հատկանիշեներ։ Հրեշները շատ տարբերվում են միմյանցից, թռչող հարպիներ, երկոտանի ռոբոտներ ու անգլուխ ինքնասպաններ։

Serious Sam -ի առանձնահատկությունը՝ թմային խաղ, շատ հազվագյուտ երևույթ է ժամանակակից առաջին անձից կրակոցիների համար։ Բացի ցանցային խաղից, խաղը նաև էկրանի բաժանման հնարավորություն ունի և միաժամանակ կարող են խաղալ մինչև 4 խաղացող։

Սյուժեն խմբագրել

Խաղի նախաբանը մեզ պատմում է վաղուց տեղի ունեցած իրադարձությունների մասին։ 21-րդ դարի սկզբում Հին Եգիպտոսում հնագիտական աշխատանքների իրականացնելիս գտնվել է Սիրիուս մոլորակից Երկիր մեկնած հնագույն քաղաքակրության մնացորդները։ Գտնված իրերը նպաստել են տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը, ինչը թույլ է տվել մարդկությանը կատարել միջաստղային թռիչքների դեպի այլ մոլորակներ։ 22-րդ դարի սկզբին տիեզերքի հեռավոր անկյուններից մեկում մարդկությունը հանդիպում է խաղի գլխավոր չարագործին՝ բռնակալ Մենթալին։ Մենթալին հաջողվում է ճնշել մարդկանց և նրանց փրկության միակ հնարավորությունը Երկիր վերադառնալն էր։ Մենթալը հենց այստեղ էլ պետք է կոտորեր ամբողջ մարդկությանը։ Միակ փրկությունը Սիրիական հնագույն արտիֆակտն էր, որը կոչվում էր Անվերջության Բանալի։ Այն կարող էր մարդուն տեղափոխել անցյալ, Մենթալին հաղթելու և պատմության ընթացքը փոխելու համար։ Այդ մարդը դարձավ Սեմյուել Սթոունը՝ Թույն Սեմ մականունով։ Նա այլմոլորակայինների հետ պայքարում ցուցաբերել էր քաջություն ու ձեռք էր բերել մեծ համբավ։

Խաղի սկզբում Սեմը հայտնվում է Հին Եգիպտոսում և ճամփորդում է մի հին հուշարձանից դեպի մյուսը, ճանապարհին անընդհատ կռվելով Մենթալի կողմից ուղարկված հրեշների դեմ։ Ճանապարհորդության ընթացքում Սեմը Լուքսոր-ում ակտիվացնում է կոթողի տեսքով թաքնված Սիրիացիների հաղորդիչը, որը Տիեզերքի խորքից Երկիր է կանչում տիեզերանավ <<Ցենտերփրայսը>>: Սեմը գնում է Մեծ Բուրգի մոտ, տիեզերանավում հայտնվելու համար և Մենթալի բանակի հրամանատար Ugh-Zan III-ին հաղթելուց հետո հայտնվում է սիրիացիների տիեզերանավի վրա։

Հղումներ խմբագրել

The First Encounter -ը դրական է գնահատվել քննադատների կողմից ու արժանացել է գովասանքի։ Ընդհանուր գործակիցը 83 % էր Game Rankings[1]-ում և 87 % Metacritic[2]-ում։ ԶԼՄ-ների կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների, դարձել է նաև <<Տարվա Խաղ>>:

  • Տարվա խաղը (PC) (2001) — GameSpot[3]
  • Խաղացողների ընտրությունIGN[4]
  • Ակնառու ձեռքբերումները տեխնոլոգիաների ոլորտում (2001) , IGN Action Պահոց[5]
  • Տարվա անակնկալ թ. (2001) , IGN Action Պահոց
  • 2001 թ. ամենաարյունալի խաղ, խաղային հարթակում

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • The First Encounter -ի թողարկումից հետո մշակողները հայտնել են, որ խաղը մի քանի մասերով են թողարկելու, սակայն The Second Encounter -ի թողարկումից հետո սկսեցին աշխատել միայն ամբողջական խաղերի վրա։
  • <<Առաջին արյան>> մշակումը ընթացել է 1996թ.-ից սկսած։ Խաղը սկզբում մշակվել էր միայն խաղային շարժիչի պոտենցիալը ցույց տալու համար, այդ պատճառով որոշ երկրներում այն 2 անգամ էժան էր վաճառվում։
  • Խաղի առաջին փուլում կարելի է գտնել խաղի մշակողների մոդելները՝ հսկայական գլուխներով։ Եթե մոտենալ, նրանք կսկսեն իրենց անունները բացականչել։

Նշումներ խմբագրել

  1. «Serious Sam: The First Encounter Reviews». Gamerankings.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
  2. «Serious Sam: The First Encounter». Metacritic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  3. «GameSpot - /gamespot/features/pc/bestof_2001/p5_06.html». Gamespot.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
  4. «Serious Sam — PC Review at IGN». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. «System Maintenance». Actionvault.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 24-ին.