SQL/XML (կամ այլ կերպ XML-Related Specifications), SQL ստանդարտի ընդլայնում, որը ներառված է ISO/IEC 9075-14։2003 (SQL:2003) փաստաթղթում։

SQL/XML ընդլայնումը ներառում է ֆունկցիաներ, որոնք նախատեսված են XML-տվյալների ստեղծման համար. ֆունկցիաները օգտագործողին հնարավորություն են տալիս ստեղծելու նոր XML-տարրեր նախապես որոշված արժեքներով (օրինակ՝ արժեքները կարելի է վերցնել ռելյացիոն աղյուսակներից)։ Այլ ֆունկցիաները (օրինակ՝ XMLCONCAT-ը կամ XMLAGG-ը) կարող են օգտագործվել ոչ մեծ XML-բաղկացուցիչները (фрагмент) ավելի մեծերի մեջ ներառելու համար։ Հասանելի կառուցման ֆունկցիաներից են.

  • XMLELEMENT
  • XMLATTRIBUTES
  • XMLFOREST
  • XMLCONCAT
  • XMLNAMESPACES
  • XMLCOMMENT
  • XMLPI
  • XMLDOCUMENT
  • XMLAGG

SQL/XML-ը նաև ներառում է ֆունկցիաներ, որոնք օգտագործողին հնարավորություն են տալիս ներկառուցելու XQuery-արտահայտություններ SQL-հարցումներում։ Այդպիսի ֆունկցիաները իրենց մեջ ներառում են.

  • XMLQUERY
  • XMLTABLE

Աղբյուրներ

խմբագրել