Ralf Ringer (նախկին անվանումը՝ «Բելկա առևտրի տուն»), ռուսական ընկերություն՝ մասնագիտացված տղամարդկանց, կանանց և մանկական կոշիկների արտադրության ու վաճառքի վրա՝ «Ralf Ringer» և «Piranha» ապրանքանիշերի ներքո։ Արտադրական հզորությունները տեղակայված են Մոսկվայում, Զարայսկում և Վլադիմիրում[1][2]։ Աշխատակազմի թիվը կազմում է ավելի քան 1500 աշխատակից։

Ralf Ringer
Տեսակսեփական ընկերություն
Հիմնադրված է1996
ՀիմնադիրԱնդրեյ Բերեժնոյ
Երկիր Ռուսաստան
Արտադրանքտղամարդկանց, կանանց և երեխաների կոշիկներ
Հասույթ54 մլն ԱՄՆ դոլար
Կայքralf.ru

Ralf Ringer ընկերությունը ստեղծվել է Անդրեյ Բերեժնու կողմից, որը 1993 թվականից սկսած իրականցրել է կոշիկի ներմուծումը Հնդկաստանից[3]։ Արտադրությունը տեղակայված էր «Բուրևեստնիկ» գործարանի տարածքում, որի արտադրական ակտիվները հետագայում գնվել են։ 2004 թվականին արտադրության ծավալը կազմել է 1 միլիոն զույգ կոշիկ տարվա կտրվածքով։ 2005 թվականին գործարան բացվեց Վլադիմիրում, իսկ 2006 թվականին՝ Զարայսկում[4][5]։

Բացի կոշիկի արտադրությունից ընկերությունը զբաղվում է կոշիկի արտադրության համար սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև կոշիկի սարքավորումների վերանորոգմամբ և վերականգնմամբ։

2011 թվականին ընկերությունը մասնագիտանալով միջին ցածր և միջին գնային սեգմենտի կոշիկի վրա, Ageis Media վարկանիշով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ՝ ըստ գովազդային բյուջեի չափի՝ կոշիկի բրենդների շարքում։ Բրենդի ծախսերը 1 տարում կազմում էին 6 միլիոն դոլար։ Comcon ընկերության տվյալներով բրենդի ճանաչելիությունը ռուսական բրենդների շրջանակում 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2,1%[6]։

Կաշվեգործների և կոշկակարների ռուսական միության տվյալներով 2010-2012 թվականներին Ralf Ringer ընկերությունը դարձել է միակ ընկերությունն ռուսական խոշորագույն արտադրողների շարքում, որը կարողացել է մեծացնել արտադրության ծավալները 40%-ով՝ 1 միլիոնից դառնալով 1,4 միլիոն զույգ[7]։

2007 թվականի համար ընկերությունը նախատեսել է մոտ 60 խանութներ[8]։ 2019 թվականի համար նախատեսել է մոտ 1700 առևտրի կետեր, ներառյալ մոտ 150 սեփական մանրածախ խանութներ։ Տարվա կտրվածքով արտադրանքի թողարկումը հասել է 2 միլիոն զույգի[9]։

Տարբեր արտադրողների կողմից տղամարդկանց կոշիկի արտադրության փորձաքննությունը, որն անց է կացվել 2017 թվականին սպառողական ապրանքների որակի մոնիթորինգի ռուսական ազգային համակարգի կողմից, անվանել է Ralf Ringer տղամարդկանց կոշիկներն ամենաթեթև, բայց նշել է ցածր որակի պաստառը, որը մաշվում և գունաթափվում է։ Բարձրորակ կոշիկի ցանկում Ralf Ringer-ն այս հետազոտության արդյունքում չի հայտնվել[10]։

Ralf Ringer ընկերությունը Ռուսաստանում տարածված փորձն է՝ տեղական ապրանքի արտադրման համար օգտագործել բրենդեր, որոնք ունեն արտասահմանյան արտադրանքի տեսք[11]։ 2007 թվականին ռուսական մաքսայինը ձերբակալել է կեղծված մի խմբաքանակ արտադրանք Ralf Ringer բրենդի անվան ներքո, որն արտադրված էր Չինստանում[12]։

2002 թվականին ընկերությունը արժանացել է Տարվա ապրանքանիշ/EFFIE (բրոնզե) մրցանակին «փոքր բյուջետային նախագիծ» անվանակարգում, իսկ 2004 թվականին զբաղեցրել է առաջին տեղը «Հագուստ և Կոշիկ» անվանակարգում[3][13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ralf Ringer перемерил партнеров // Коммерсант, 13.09.2004
  2. Ralf Ringer вышел на Red Square // Коммерсант, 14.12.2009
  3. 3,0 3,1 «Пушистые сандалии. «Торговый дом «Белка» выходит в лидеры российской обувной индустрии». 2004 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Кто нас обует // Коммерсант, 16.10.2006
  5. Выстрел на невнятном рынке Արխիվացված 2019-12-18 Wayback Machine // Expert.ru, 24.01.2005
  6. «Ю.Киселёва. А.Любименко. Креативная стратегия выведения бренда на рынок: Опыт компании Ralf Ringer // Инновации. №12, 2012». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Ю.Киселёва. А.Любименко. Креативная стратегия выведения бренда на рынок: Опыт компании Ralf Ringer // Инновации. №12, 2012». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. Обувная компания Ralf Ringer планирует увеличить оборот розничной сети до 400 млн рублей // Rusbase.ru, 28.05.2007
  9. «RALF RINGER». Портал легкой промышленности «Пошив.рус» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  10. Кожаная ли? Эксперты изучили обувь самых известных брендов // Роскачество, 13.11.2017
  11. Анна Соколова. Знай наших: какими российскими брендами можно гордиться // Rusbase.ru, 14.06.2016
  12. Александр Войтюк. Фальшивый русский: китайские пираты начали подделывать наши обувные бренды // Sostav.ru, 16.02.2007
  13. «Брэнд года/EFFIE 2004» назвал победителей // Sostav.ru, 27.10.2004
  14. «Ю.Киселёва. А.Любименко. Креативная стратегия выведения бренда на рынок: Опыт компании Ralf Ringer // Инновации. №12, 2012». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Իգոր Գլադկիխ։ Մարտավարական և օպերացիոն մարքեթինգ։ Օրինակներ ՎՇՄ ՍՊՊՀ հավաքածուից — Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, 2015. — էջ. 313—331. — ISBN 978-5-288-05658-1.