Rainbow Magicland-ը զվարճանքների այգի է։ Տեղակայված է Վալմոնտոնե քաղաքի մոտակայքում, Հռոմի արվարձանում։ Այգին բացվել է 2011 թվականի մայիսի 25-ին[1]։

Տեսարան դեպի Rainbow Magicland այգի

Այգին զբաղեցնում է մոտ 600 000 քառ. մ տարածք, մնացած տարածքը (1 200 000 քառ. մ) չի օգտագործվում։

Գլխավոր թեման այգու դա կախարդությունն է։ Այգու տարածքում կա՝ 36 ատրակցիոն, 2 թատրոն, 28 ռեստորան և սրճարան, նաև բազմազան խանութներ։

Ամենատպավորիչ ատրակցիոնը դա «Շոկ» անունով ատրակցիոնն է (Ամերիկյան բլուրներ, բարձրությունը 35 մ, արագությունը 100 կմ/ժամ-ին հասնում է 3 վայրկյան-ում), «Միստիկա» (ազատ անկման աշտարակ 70 մ-ից), «Կալիոստրո» (Ամերիկյան բլուրներ փակ տարածությունում, արագությունը 58 կմ/ժամ), «Թռչող կղզի» (դիտարկման հրապարակ, հասնում է 50 մ բարձրության)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Offizielle Parkseite, Newsartikel, Italienisch. Abgerufen am 28. Mai 2011.

Արտաքին հղումներԽմբագրել

https://www.magicland.it/ Rainbow Magicland. պաշտոնական կայք