Rafael Advanced Defense Systems (եբր․՝ רפאל - מערכות לחימה מתקדמות בע"מ‎), իսրայելական պաշտպանական սպառազինություն արտադրող ընկերություն, մտնում է Իսրայելի սպառազինության արտահանող ընկերությունների քառյակի մեջ։ Ստեղծվել է 1948 թվականին որպես Իսրայելի գիտահետազոտական պաշտպանական լաբորատորիա, որը Իսրայելի պաշտպանության նախարարության ներքո մշակում էր զենքեր և ռազմական տեխնոլոգիաներ։ Ի սկզբանե կոչվել է HEMED: Հետագայում, 1952 թվականին ընկերությունը ստացել է EMET անվանումը։ 1958 թվականին վերանվանվել է և դարձել RAFAEL: 2002 թ․ դարձել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։

Rafael Advanced Defense Systems
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1948[1]
ՎայրԿիրյատ Բյալիկ, Իսրայել և Իսրայել
Երկիր Իսրայել
ՏնօրենYoav Har-Even?[2]
Արդյունաբերությունռազմական արտադրություն
Հասույթ3,08 մլրդ $ (2021)[2]
Աշխատողների թիվ8000 մարդ (2022)[3]
Կայքrafael.co.il(եբրայերեն)(անգլ.)
 Rafael Advanced Defense Systems Վիքիպահեստում

Rafael-ը մշակում և արտադրում է զենք, ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաներ Իսրայելի պաշտպանության բանակի համար և արտահանում դրանք։

Պատմություն խմբագրել

 
Իսրայելցի զինվորը Spike հակատանկային հրթիռային կայանքի հետ
 
Python-5 (առջևում) և Shafrir 1 (հետևում) հրթիռներ
 
Popeye հրթիռը
 
Rafael-ի կողմից արտադրված "Windbreaker" ակտիվ պաշտպանության համակարգը իսրայելական արտադրության Merkava Mk 4 տանկի վրա

Rafael-ը ստեղծվել է 1948 թ․ որպես գիտական կորպուս (եբր․՝ חיל המדע) (HEMED - (եբր․՝ חמד) Շլոմո Գուռի ղեկավարությամբ։ 1952 թ․ վերանվանվել է Գիտակամշակման վարչություն (եբր․՝ אגף הפיתוח והתיכנון)։ 1952 թ․ Դավիդ բեն Գուրիոնը որոշեց կիսել վարչությունը երկու գործակալության։ Գիտահետազոտական մասը հանձնարարվեց HEMED-ին, իսկ զենքերի մշակումը՝ նորաստեղծ EMET գործակալությանը[4]։

1954 թ․ բեն Գուրիոնը որոշեց վերանվանել EMET-ը RAFAEL[5]: 1958 թ․ այն վերակազմավորվեց որպես Rafael[6]։

Ամոս Հորևը, երկար տարիներ կազմակերպության խորհրդատվական կոմիտեի նախագահ աշխատելուց հետո, 1995 թ․ Յիտժակ Ռաբինի կողմից ստացավ կազմակերպության խորհուրդը նախագահելու առաջարկ[7]։ Horev served as chairman until January 2001.[7]

Վերակազմավորումը որպես ՍՊԸ խմբագրել

1990-ականների սկզբերին Rafael-ը աշխատում էր վնասով (որն իր գագաթնակետին հասավ 1995 թ․, երբ վնասը 460 միլիոն դոլլար շրջանառությունից կազմեց 120 միլիոն դոլլար)։ Ուստի որոշվեց վերակազմավորել կազմակերպությունը և գործարկել այն որպես ընկերություն։ Սկզբնական փուլում նոր ընկերությունը ուներ 3 առանձին բաժին, որոնցից յուրաքանչյուրն աշխատում էր որպես շահույթի կենտրոն և առանձին հաշվեկշիռ էր ներկայացնում նոր ձևավորված կառավարման խորհրդին[8]։

Վերակազմակերպումն ավարտվեց 2002 թ․, երբ Rafael-ը դարձավ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (չնայած որ դեռ մնում է պետական կորպորացիա)՝ պահպանելով իր տեխնոլոգիական ներուժը գիտահետազոտական ծրագրերում իր ներդրումի 10%-ի շրջանառության միջոցով։ Առաջին տարիներին ընկերությունը 830 միլիոն դոլար վաճառքից ուներ 37 միլիոն դոլլար եկամուտ[9]։ 2016 թ․ Rafael-ը հայտարարագրել էր 473 միլիոն իսրայելական շեկելի (մոտ 130 միլիոն դոլլար) չափով տարեկան զուտ եկամուտ, որը 3%-ով շատ էր 2015 թ․ 459 միլիոն իսրայելական շեկելի հետ համեմատ։ 2016 թ․ նոր պատվերները կազմեցին 10,7 միլիարդ, իսկ վաճառքը՝ 8,32 միլիարդ շեկել՝ 6% ավել, քան 2015 թ․։ 2016 թ․ վերջի դրությամբ՝ ընկերության սպասվող պատվերների գումարային չափը կազմել է 21․72 միլիարդ շեկել, ինչը 12%-ով գերազանցել է 2015 թ․ արդյունքներին[10]։

2007 թ․ հոկտեմբերի 14-ին ընկերությունը վերանվանվեց Rafael Advanced Defense Systems ՍՊԸ։

Տեխնոլոգիական ձեռքբերումներ խմբագրել

  • Shafrir (հետագայում՝ Python) – երբևէ արտադրված ամենահաջող օդ-օդ տեսակի հրթիռ (1973 թ․ Արաբա-իսրայելական պատերազմում Իսրայելի օդային ուժերը բաց թողեցին 176 Shafrir տեսակի 2 հրթիռ՝ ոչնչացնելով թշնամու 106 օդանավ)[11]։
  • Spike – չորրորդ սերնդի[12] ինքնանշանառման համակարգով կառավարվող հակատանկային հրթիռ
  • Popeye – օդ-ցամաք հրթիռային համակարգ
    • Popeye Turbo SLCM – միջուկային գլխիկներով սուզանավից արձակվող թևավոր հրթիռ[13]
  • Iron Dome – աշխարհի առաջին օպերացիոն ՀՕՊ համակարգը, որը խոցում է փոքր հեռահարության հրթիռներն ու հրետանային արկերը[14]
  • Trophy – աշխարհի երկրորդ ակտիվ պաշտպանության համակարգը, որը հաջողությամբ ոչնչացրել է Գազայի գոտուց Merkava Mark IV տեսակի տանկի ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռը[15]
  • Protector USV – աշխարհի առաջին անօդաչու ջրային սարքը (նավ) (անօդաչու ռազմածովային համակարգ)[16]
  • David's Sling – ցամաք-օդ տեսակի հրթիռային համակարգ

Տեխնոլոգիաների փոխանցման ընկերություններ խմբագրել

1993 թ․ ստեղծվեց Rafael մշակման կորպորացիան (Rafael Development Corporation), որը տեխնոլոգիաների փոխանցման ընկերություն է։ Այն Elron Electronic Industries-ի հետ հիմնվել է որպես համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է եկամտի աղբյուր դարձնել պաշտպանական տեխնոլոգիահեն կիրառությունները բժշկական սարքավորումների, հեռահաղորդակցության և կիսահաղորդիչների արդյունաբերությունների համար[17]։ Ընկերությունը հաջողությամբ ստեղծել և զարգացրել է մի քանի ընկերություններ, ներառյալ՝

  • Given Imaging – կապսուլային էնդոսկոպիայի ոլորտում առաջատար ընկերություն[18]
  • Oramir Semiconductor Equipment – մաքրման լազերային տեխնոլոգիաներ մշակող ընկերություն կիսահաղորդիչների արդյունաբերության համար[19], 2001 թ․ 21 միլիոն դոլլարով վաճառվել է Applied Materials ընկերությանը[20]
  • Starling Advanced Communications – մարդատար օդանավերի համար լայնաշերտ անլար ցանցի լուծումներ առաջարկող ընկերություն[21]
  • Galil Medical – սառնաբուժության լուծումներ մշակող ընկերություն[22]
  • SELA Semiconductor Engineering Laboratories – կիսահաղորդիչ արտադրող ընկերությունների համար փորձանմուշների պատրաստման ավտոմատացված գործիքների արտադրող ընկերություն, վաճառվել է Camtek Intelligent Imaging ընկերությանը[22]
  • 3DV Systems – developers of the ZCam տեսակի տեսախցիկ մշակող ընկերություն, թռիչքի ժամանակ աշխատող տեսախցիկի արտադրանքներ վիդեո հավելվածների համար, վաճառվել է Microsoft ընկերությանը[23]
  • Medingo – ինսուլինի մատակարարման համակարգ արտադրող ընկերություն, վաճառվել է Hoffmann-La Roche ընկերության Roche Diagnostics դուստր ձեռնարկությանը 160 միլիոն դոլլարով, ինչպես նաև մինչև 40 միլիոն դոլար աստիճանաբար վճարման պայմանով[24]

Արտադրանքներ խմբագրել

  • Օդային պաշտպանության համակարգեր
    • Iron Dome
      • C-Dome ( Iron Dome-ի ծովային տարբերակը)
    • MIC4AD
    • SPYDER
    • David's Sling
    • Drone Dome
  • Օդ-օդ հրթիռներ
    • Python-5
    • I-Derby
    • I-Derby ER
  • Օդ-մակերևույթ հրթիռներ
    • Spice ընտանիք
    • SPARROW ընտանիք
    • Rocks ընտանիք, բացահայտվել է 2019 թ․ փետրվարին[25][26]
  • Գերճշգրիտ նշանառության համակարգով հրթիռներ
    • SPIKE ER
    • SPIKE LR
    • SPIKE NLOS
  • Հրթիռների արդիականացված հավաքակազմ
    • էլեկտրաօպտիկական գերճշգրիտ ինտեգրման հավաքակազմ (EPIK)[27]
  • ակտիվ պաշտպանության համակարգ
    • "Windbreaker" տանկային ակտիվ պաշտպանության համակարգեր (եբր․՝ מעיל רוח)
  • Հեռակառավարվող ռազմական մոդուլներ
    • Rafael OWS
    • Samson RCWS (եբր․՝ קטלנית)
    • Typhoon ռազմական մոդուլ ծովային կիրառությունների և ռազմական նավերի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 Rafael concludes FY 2021 with a high in sales of $3.1 billion — 2022.
  3. https://www.rafael.co.il/about
  4. The bomb is the basement, page 43
  5. The bomb is the basement, page 113
  6. Merdor, Monaya M. (1982). «Science Corps (Hemed)». IDF in Its Corps: Army and Security Encyclopedia (եբրայերեն). Vol. 17. Revivim Publishing. էջեր 17–19.
  7. 7,0 7,1 «Amos Horev». MIT Enterprise Forum. 2001 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  8. «Rafael Operating as Gov't Company Since January 1 - Preparatory to Becoming Limited Company». Globes. 1997 թ․ մայիսի 1.
  9. «Rafael 2003 net profit: $37m». Globes. 2004 թ․ մարտի 17.
  10. Azulai, Yuval (2017 թ․ մարտի 20). «Rafael reports higher profit for 2016». Globes.
  11. John Pike. «Shafrir». Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  12. «Defense Update issue 2-07 (May - June 2007) : Electro-Optically Guided Weapons». Defense-Update.Com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  13. Popeye Turbo - Israel Special Weapons. Fas.org. Retrieved on 2013-07-17.
  14. Anshel Pfeffer; Yanir Yagna (2011 թ․ ապրիլի 7). «Iron Dome successfully intercepts Gaza rocket for first time». Haaretz. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  15. HARTMAN, BEN. «Anti-tank missile system stops attack on IDF tank». News Article. Jerusalem Post.
  16. «Protector». Defence Updates. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 21-ին.
  17. «RDC Rafael Development Corporation Ltd.: Private Company Information - Businessweek». Businessweek.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  18. Invest in Israel: Given Imaging Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
  19. Fairchild launches Oramir Israel Business Today
  20. «SEC Info - Applied Materials Inc/DE - '10-Q' for 7/29/01». Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  21. «List of Public Companies Worldwide, Letter - Businessweek - Businessweek». Businessweek.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  22. 22,0 22,1 «Elron sells entire Galil Medical stake». Globes. 2010 թ․ մարտի 15.
  23. Shelah, Shmulik (2009 թ․ հունիսի 22). «Microsoft confirms 3DV acquisition». Globes. Tel Aviv: Globes Publisher Itonut. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին. «[Microsoft corporate vice president of Israel Research & Development Moshe Lichtman] said, for the first time officially, that "the R&D center helped Microsoft in buying the intellectual property of 3DV Systems, and in the wake of that dozens of the company's employees were recruited to work at the development center."» Alt URL Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
  24. «Roche Acquires Insulin Pump Company Medingo». Diabetes Daily. 2010 թ․ ապրիլի 14.
  25. Hughes, Robin (2019 թ․ փետրվարի 20). «Rafael unveils Rocks air-to-surface missile». Jane's 360. London. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  26. Ahronheim, Anna (2019 թ․ փետրվարի 20). «Israel unveils Rafael's new advanced bunker buster missile, 'Rocks'». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  27. Zitun , Yoav (2018 թ․ մարտի 6). «'Sharp Flame': Rafael's new rocket precision guidance system». Ynetnews. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.