IAI RQ-5 Hunter (թարգմանաբար՝ Որսորդ), հետախուզական ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպությունների կողմից, և նախատեսվել է օգտագործել ԱՄՆ բանակի կողմից։

RQ-5 Hunter
ԱՄՆ բանակի Hunter RQ-5 ԱԹՍ
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
Օգտագործվում է ինչպեսանօդաչու օդանավեր
ՍտեղծողIsrael Aerospace Industries Ltd?
ԱրտադրողԻսրայել IAI / Ամերիկայի Միացյալ Նահանգներ Northrop Grumman
Առաջին թռիչքմարտ 1991
Շահագործման սկիզբ1995
Շահագործման ավարտ2015
Կարգավիճակ2015-ից չի կիրառվում
ՇահագործողներԱՄՆ բանակ
 IAI RQ-5 Hunter Վիքիպահեստում
Hunter RQ-5 ԱԹՍ-ն Իսրայելի Հացերիմ Օդուժի թանգարանում

Շահագործում խմբագրել

1995 թվականին ԱՄՆ բանակի առաջին ստորաբաժանումը ստացավ RQ-5 Hunter տեսակի ԱԹՍ-ներ։ 1999 թվականին այս սարքերը ակտիվորեն կիրառվել են Մակեդոնիայի Հանրապետությունից իրականացվող ՆԱՏՈ-ի գործողություններում Կոսովոյի տարածքում։ 7 ամիս տևած գործողությունների ընթացքում Hunter ԱԹՍ-ները օդում են եղել ընդհանուր առմամբ 4000 ժամ։ Հետագայում ԱԹՍ-ն օգտագործվել է նաև Իրաքում և այլ մարտական գործողություններում։ Այս ԱԹՍ-ները օգտագործվել են նաև որպես հարվածային միջոցներ, նրանց վրա ավելացնելով ռումբեր։ ԱԹՍ-ի մարտական տարբերակը ունի MQ-5A/B նշանակումը[1]։

2004 թվականին, Hunter տեսակի ԱԹՍ-ներ կիրառվել են ԱՄՆ սահմանների հսկողություն իրականացնելիս։ Այս ծրագրի իրականացման ժամանակ Hunter ԱԹՍ-ները օդում են եղել ընդհանուր առմամբ 329 ժամ, որի արդյունքում կատարել են 556 հայտնաբերումներ[2]։

2012 թվականի հոկտեմբերի դրությամբ ԱՄՆ բանակը ուներ 20 հատ MQ-5B Hunter ԱԹՍ-ներ։ ԱԹՍ-ների շահագործումից հանումը նախատեսվում էր 2013 թվականին[3], սակայն Northrop-ը ստացավ այս ԱԹՍ-ների սպասարկման նոր պայմանագիր[4], որը թույլ տվեց շարունակել կիրառել Hunter տիպի ԱԹՍ-ները 2014 թվականի ընթացքում[5]։

1996-ից 2014 թվականը MQ-5B Hunter ԱԹՍ-ները ԱՄՆ բանակի կազմում իրականացրել են ընդհանուր առմամբ 100000 ժամ թռիչք[6]։

2014 թվականի մարտի 14-ին հայտարարվեց RQ-5 տեսակի ԱԹՍ-ի ոչնչացման մասին Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի կողմից հանրապետության օդային տարածքում[7], չնայած, որ Ռուսաստանը ժխտում է այս լուրը, ինչպես և Պենտագոնը ժխտում է այս տարածքում իրականացված թռիչքների փաստը[8]։

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆորտ Հութում տեղի ունեցավ Hunter ԱԹՍ-ի վերջին թռիչքը ԱՄՆ բանակի կազմում։

ԱՄՆ բանակը Hunter-ի փոխարեն սկսեց օգտագործել ավելի մեծ և հզոր MQ-1C Grey Eagle ԱԹՍ-ները[9]։

Միջազգային օգտագործում խմբագրել

1998 թվականի Բելգիայի ռազմաօդային ուժերը գնել են 6 B-Hunter ԱԹՍ համակարգեր և երկու վերգետնյա կառավարման կենտրոններ[10]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

 
  • Երկարությունը՝ 7,01 մ
  • Թևերի բացվածքը՝ 10,57 մ
  • Բարձրությունը՝ 1,9 մ
  • Օգտակար բեռի զանգվածը՝ 90 կգ
  • Առանց բեռի զանգվածը՝ 727 կգ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 885 կգ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 167 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 21 ժամ
  • Թռիչքի հեռավորությունը՝ 125 ժամ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5500 մ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Northrop Grumman (TRW/IAI) BQM-155/RQ-5/MQ-5 Hunter».
  2. «Office of Customs and Border Protection, Air and Marine, UAS Presentation» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. UAV Growth Continues - Strategypage.com, October 30, 2012
  4. Northrop gets new Hunter UAS support deal from US Army - Flightglobal.com, January 30, 2013
  5. Pentagon Awards Northrop $37.3 Million to Support Hunter UAV Work Արխիվացված 2015-09-28 Wayback Machine - SUASNews.com, January 23, 2013
  6. Northrop Grumman’s Hunter Unmanned Aircraft System Surpasses 100,000 Combat Flight Hours Արխիվացված 2014-01-16 Wayback Machine - sUASNews.com, 14 January 2014
  7. [1]
  8. Unmanned Aerial Systems Gear Up For Contested Battlespace - Aviationweek.com, 23 April 2015
  9. Soldiers bid farewell to Army's oldest unmanned aircraft - Army.mil, 21 December 2015
  10. «Belgian Military Aircraft». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել