AAI RQ-2 Pioneer (թարգմանաբար՝ Պիոներ), հետախուզական ԱԹՍ, նախագծվել է ամերիկյան AAI Corporation և իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպությունների կողմից[1], օգտագործվել է ԱՄՆ ՌԾՈւ-ի, ԱՄՆ ԾՀԿ-ի և ԱՄՆ բանակի կողմից։ Սկսել է օգտագործվել 1986 թվականից մինչև 2007 թվականը։

RQ-2 Pioneer
RQ-2 Pioneer Իրաքում
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել IAI / AAI Corporation
Առաջին թռիչքդեկտեմբեր 1985
Շահագործման սկիզբ1986
Շահագործման ավարտ2007
Կարգավիճակ2007-ից չի կիրառվում
Միավոր արտադրված175 արտադրված, 35 ծառայության մեջ
Բազային մոդելTadiran Mastiff
 RQ-2 Pioneer Վիքիպահեստում

ԱԹՍ-ն փորձարկվել է USS Այովա հածանավի վրա, օգտագործվել է որպես կրակի կառավարման և ծովային հետևակի գործողությունները կառավարելու համար։

Pioneer-ը ստեղծվել է Tadiran Mastiff ԱԹՍ-ի մոդեռնիզացման արդյունքում, ավելացնելով նրա օգտակար բեռի ծավալը ԱՄՆ ՌԾՈւ-ի համար։

Շահագործում խմբագրել

 
Թռիչքից վերադարձած RQ-2 Pioneer Այովա հածանավի վրա

ԱԹՍ-ն արձակվում է կատապուլտի միջոցով նավի տախտակամածից, կամ ուղղակի թռիչք է կատարվում թռիչքուղուց։ Վայրէջքը կատարվում է ցանցի միջոցով։ 1991 թվականից սկսած Pioneer ԱԹՍ-ները կիրառվել են Իրաք-քուվեյթյան պատերազմում, Սոմալիում ՄԱԿ-ի կողմից իրականացված գործողություններում, ՆԱՏՈ-ի կողմից Բոսնիա և Հերցոգովինայի վրա հարձակման ժամանակ, Հարավսլավիայի վրա կատարված հարվածների ժամանակ և Իրաքյան պատերազմում։ 2005 թվականին ԱՄՆ ՌԾՈւ-ն ուներ մեկ Pioneer համակարգերով համալրված ստորաբաժանում, իսկ Ծովային հետևակը երկու, ամեն ստորաբաժանումն ուներ հինգ կամ ավելի ԱԹՍ։ Pioneer համակարգեր օգտագործվում են նաև Իսրայելի և Սինգապուրի զինված ուժերի կողմից։ 2007 թվականին Pioneer ԱԹՍ-ները ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից փոխարինվեցին RQ-7 Shadow սարքերով։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

 
RQ-2B Pioneer
  • Երկարությունը՝ 4 մ
  • Թևերի բացվածքը՝ 5,2 մ
  • Բարձրությունը՝ 1 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 205 կգ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 5 ժամ 185 կմ/ժ արագությամբ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4600 մ

Կիրառվում է այս պահին խմբագրել

  ԱՄՆ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unmanned aviation: a brief history ... - Google Books. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել