Prussian Blue (բառացի prussian blue - բեռլինյան լազուր), պատանեկան երաժշտական խումբ, որ սկսել է գործել 2003 թվականի սկզբին։ Խմբի կազմում ընդգրկված են եղել երկու երկվորյակ քույրեր՝ Լինքս Վոգան Գայդը (անգլ.՝ Lynx Vaughan Gaede)[1] և Լեմբ Լենոն Գայդը (անգլ.՝ Lamb Lennon Gaede)[2]:

Prussian Blue
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն, ինդի փոփ և white power music?
Գործունեություն2003
ԼեյբլResistance Records?

Գաղափարախոսություն և երգերի բովանդակություն

խմբագրել

Դիզիգոտային երկվորյակներ Գայդ քույրերը ծնվել են 1992 թվականի հունիսի 30-ին Բեյկերսֆիլդում (Կալիֆորնիա)[3]։ Աղջիկներն իրենց մոր՝ Էյպրիլ Գայդի (անգլ.՝ April Gaede) կողմից դաստիարակվել են մի գաղափարախոսությամբ, որ քարոզում էր սպիտակների առավելությունը, սպիտակ ռասիզմը, պայքարը ներգաղթյալների դեմ և այլն։ Դրանք էլ եղել են այն երգերի թեմատիկան, որոնք կատարել է խումբը։

Զանգվածային լրատվամիջոցները պնդում են[4], որ աղջիկները Հոլոքոստը համարում են առասպել, իսկ նրանց երգերի տեքստերն ունեն ազգայնական ու ռասիստական բնույթ։ Մեծ վեճերի տեղիք է տվել նրանց դրական վերաբերմունքը նացիզմի նկատմամբ. American Broadcasting Company-ին տված հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ աղջիկները դրական կարծիք են հայտնել Հիտլերի ու Ռուդոլֆ Հեսսի վերաբերյալ[5][6]։ ABC-ին տված հարցազրույցի ժամանակ երկվորյակ քույրերը հայտարարել են, թե իրենք Հիտլերին համարում են լավ գաղափարներ ունեցող մեծ մարդ և Հոլոքոստը բնութագրում են որպես չափազանցված։ Նրանք հերքել են նացիստական ճամբարներում գազի խցիկների գոյությունը, ինչպես նաև չեն ընդունել ՍՍ զորքերի 14-րդ դիվիզիայի զինվորների մասնակցությունը ռազմական հանցագործություններին[7]։

Կարիերայի ավարտ

խմբագրել

2011 թվականի հուլիսին The Daily iPad-թերթը հրատարակել է հարցազրույց Գայդ քույրերի հետ[8], որում նրանք պնդում էին, թե այլևս կողմնակից չեն սպիտակ նացիոնալիզմի գաղափարախոսությանը։ Սակայն նրանք պահպանել են լավ հարաբերություններ իրենց մոր հետ, ով իրենց միշտ սովորեցրել է քննադատաբար վերաբերվել իրենց լսածին, ոչ թե պարզապես ընդունել այն։ Լինքսը, սակայն, նախկինի պես կարծում է, որ Հոլոքոստի մասին պատմությունների մեծ մասը սխալ մեկնաբանություն են ստացել։

Հարցազրույցում նաև խոսվել է քույրերի առողջական վիճակի մասին։ Լինքսի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ և հեռացվել է նրա ուսին գտնվող ուռուցքը։ Դրանից հետո նրա մոտ զարգացել է ցիկլային սրտխառնոցի համախտանիշ։ Լեմբը տառապում է սկոլիոզից և մեջքի քրոնիկական ցավերից։ Երկու քույրերն էլ ստացել են փաստաթղթեր, որոնք նրանց թույլ են տալիս օրինական կերպով ձեռք բերել մարիխուանա Մոնտանա նահանգում, որպեսզի մեղմացնեն ցավը։

Միևնույն ժամանակ Յութուբ է բեռնվել քույրերի «Still the Same» (հայերեն՝ Էլի նույնն են) երգի տեսահոլովակը[9]։ Դրանից հետո համացանցում լուրեր են տարածվել, թե Prussian Blue խմբի ելույթների դադարեցման իրական պատճառը ոչ թե նրա անդամների հայացքների փոփոխությունն է, այլ նրանց առողջական վիճակի վատացումը[10]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • Fragment of the Future (2004)
  • The Path We Chose (2005)
  • For the Fatherland (compilation, 2006)

Սինգլներ

խմբագրել
  • «Your Daddy»
  • «Keepers of the Light» (Battlecry featuring Prussian Blue)
  • «Stand Up»
  • «I Will Bleed For You»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lynx at NNDB.com
  2. Lamb at NNDB.com
  3. Young Singers Spread Racist Hate — ABC News
  4. Twin pop stars with angelic looks are new face of racism
  5. Young Singers Spread Racist Hate — ABC News
  6. «abc7news.com: Battle For Two Girls' Hearts 8/22/06». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «HELLO, WHITE PEOPLE! — Prussian Blue Look to the Future — Vice Magazine». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. Change of heart. Former Nazi teeny boppers are singing a new tune
  9. Prussian Blue-Still the Same (անգլ.)
  10. Prussian Blue: singenden Nazi Zwillinge melden sich zurück! (գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել