Press TV, իրանական միջազգային լրատվական հեռուստաալիք «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» պետական հեռուստառադիոընկերության կազմում[1][2]։ Հեռարձակվում է Թեհրանից 2007 թվականի հուլիսի 2-ից անգլերեն լեզվով։ Նույն թվականին թողարկվեց հեռուստաալիքի պաշտոնական կայքը[3][4], որը 2011 թվականից գործածվում է նաև պարսկերեն լեզվով[5]։ Արբանյակային հեռուստատեսությամբ հասանելի է ամբողջ աշխարհում։ 2011 թ. նոյեմբերի 17-ից 4:3 հեռարձակման ֆորմատից անցում կատարեց լայնաշերտ 16:9 ֆորմատին[6]։ Հեռուստաընկերությունը ունի 26 միջազգային թղթակից և 400 աշխատակից[7][8]։

«Press TV»
ԵրկիրԻրանԻրան Թեհրան
Հեռարձակման գոտիԵրկիր համաշխարհային
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական2007
ՀիմնադիրԻԻՀՁ
ՍեփականատերԻրանի Իսլամական Հանրապետության Ձայն
🌐presstv.ir

Հեռուստաալիքը բազմիցս քննադատման է արժանացել իր սադրանքային դիրքորոշման պատճառով[9][10]։ Բրիտանացի լրագրող Նիք Քոուէնը գրել է, որ հեռուստակայանը «հրեական գերբնական ուժի և դավադրության տեսության մասին խոսելու հարթակ է»[11], իսկ ըստ մեկնաբան Դուգլաս Մյուռեի, Press TV-ն «իրանական իշխանությունների քարոզչության հեռուստաալիք» է[12]։

Հաղորդումներ խմբագրել

  • Africa Today – Վերլուծական հաղորդում Աֆրիկյան երկրներում տեղի ունեցած քաղաքական, տնտեսագիտական և հասարակական իրադարձությունների մասին[13]։
  • American Dream – ԱՄՆ քննադատող հաղորդում[14]։
  • Autograph – Հաղորդավարուհի Սուսան Մոդարեսի հեղինակային հաղորդումը, ուր ներկայացվում են հարցազրույցներ ակադեմիկոսների, գրողների և քաղաքական գործիչների հետ[15]։
  • CinePolitics – Հաղորման ընթացքում հետազոտվում են խորքային քաղաքական և սոցիալական խնդիրները[16]։
  • Comment – Ջորջ Գալովեյի թոկ-շոուն ուղիղ եթերում[17]։
  • Iran – Ներկայացվում է Իրանի արդիական հարցերը, ինչպես և երկրում անցկացվող խոշոր մշակութային միջոցառումները։
  • Iran Today[18]
  • Islam & Life – Թարիք Ռամադանի հաղորդումը Լոնդոնյան ստուդիայից՝ իսլամի մասին[19]։
  • Reporters' File – Շաբաթական ռեպորտաժը իրանական տարբեր պատմությունների մասին։ Հաղորդավար՝ Սաիդ Փուրեզա[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IRIB. About Us(անգլ.)
  2. Country Profile: Iran - BBC News(անգլ.)
  3. IRIB -Iran launches Press TV website Արխիվացված 2007-12-20 Wayback Machine(անգլ.)
  4. Press TV launches new website Արխիվացված 2012-09-18 Wayback Machine(անգլ.)
  5. Press TV launches Persian website Արխիվացված 2011-09-29 Wayback Machine(անգլ.)
  6. Press TV upgrades to widescreen format Արխիվացված 2013-11-09 Wayback Machine(անգլ.)
  7. Iran launches English TV channel BBC (անգլ.)
  8. Iran to launch Press TV(անգլ.)
  9. "Ofcom will not silence Press TV" Արխիվացված 2012-01-22 Wayback Machine(անգլ.)
  10. Mehdi Hasan "Book me a slot on Press TV"(անգլ.)
  11. Nick Cohen "Who will rid us of hate channels such as Press TV?"(անգլ.)
  12. Douglas Murray: "Push off now, Press TV, and take your conspiracy theories with you" Արխիվացված 2012-01-23 Wayback Machine(անգլ.)
  13. Press TV - Africa Today Արխիվացված 2013-10-23 Wayback Machine(անգլ.)
  14. Press TV - American Dream Արխիվացված 2013-10-20 Wayback Machine(անգլ.)
  15. Iranian Press TV: Cross-Cultural Understanding through Virtual Worlds(անգլ.)
  16. Press TV - Cinepolitics Արխիվացված 2013-03-06 Wayback Machine(անգլ.)
  17. Press TV - Comment Արխիվացված 2013-02-19 Wayback Machine(անգլ.)
  18. Press TV - Iran Today Արխիվացված 2013-10-25 Wayback Machine(անգլ.)
  19. Press TV - Islam & Life Արխիվացված 2013-10-25 Wayback Machine(անգլ.)
  20. Press TV - Reporters' File Արխիվացված 2013-10-25 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Press TV» հոդվածին։