People Can Fly, լեհական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ 2013 թվականին ընկերությունը գնվեց խաղերի մշակմամբ զբաղվող ամերիկայան Epic Games ընկերության կողմից, որի հետևանքով այն սկսեց գործունեություն ծավալել որպես դուստր ընկերություն։ Սակայն 2015 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ ընկերությունը նորից դարձել է անկախ ընկերությունը, և վերադրաձրել է իր նախկին անվանումը և լոգոտիպը։

People Can Fly
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2002
ՎայրՎարշավա, Լեհաստան
Երկիր Լեհաստան
ՏնօրենSebastian Wojciechowski?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունEpic Games
Կայքpeoplecanfly.com
 People Can Fly Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

People Can Fly-ը հիմնադրվել է Վարշավայում, որպես անկախ ընկերություն։ Այն հիմնադրվել է 2002 թվականին Ադրիան Խմելյաժի կողմից։ Ընկերության աշխատակիցնեի մեծ մասն արդեն իսկ ունեին փորձ խաղային արդյունաբերության ոլորտում։

«People Can Fly» անվանումը ընտրվել է մի քանի երաժշտական ալբոմների և երգերի անուններից[1]։

Ընկերության առաջին խաղը դարձավ Painkiller-ը, որն իրենից ներկայացնում էր կրակոցի առաջին դեմքից։ Խաղը թողարկվեց 2004 թվականի ապրիլին և շատ լավ անկնարկներ ստացավ խաղացողների կողմից։ 2004 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունը թողարկեց խաղի համար նախատեսված հավելում՝ Painkiller: Battle Out of Hell։ Իսկ արդեն 2006 թվականին թողարկվեց Painkiller: Hell Wars-ը, որը նախատեսված էր խաղային համակարգռրի համար[2]։

2007 թվականի օգոստոսի 20-ին ամերիկյան հայտնի ընկերություն՝ Epic Games-ը, հայտարարեց, որ ցանկանում է գնել People Can Fly ընկերության բաժնետոմսերի մեծ մասը[3][4]։

Մինչև պաշտոնական գնումը աշխատակիցների մեծ մասը դուրս եկան People Can Fly-ից, և հիմնեցին իրենց ընկերությունը The Farm 51, որը թողարկեց NecroVisioN խաղը[5]։

2008 թվականի օգոստոսի 14-ին Epic Games-ը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Electronic Arts-ի հետ, որը պետք է թողարկի People Can Fly-ի կողմից մշակված մի խաղ, որի անունը դեռ չէր հայտարարվել։ Այդ խաղը պետք է թողարկվեր Windows, Xbox 360 և PlayStation 3 համար[6]։

2009 թվականի վերջերին հանրությանը պարզ դարձավ, որ People Can Fly ընկերությունը գրանցել է նոր ապրանք Bulletstorm անունով[7][8]։

2013 թվականի նոյեմբերի 5-ին People Can Fly-ը անվանափոխվեց դառանալով Epic Games Poland[9]։

2017 թվականի հուլիսի 25-ին թողարկվեց Fortnite համակարգչային խաղը, որը մշակվել էր Epic Games-ի և People Can Fly-ի կոմից[10]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2004 Painkiller Windows DreamCatcher Interactive
Painkiller: Battle Out of Hell Windows
2006 Painkiller: Hell Wars Xbox
2007 Gears of War Xbox 360, Windows Microsoft Game Studios
2008 Gears of War 2 Xbox 360
2011 Gears of War 3 Xbox 360
Bulletstorm Windows, Xbox 360, PlayStation 3 Electronic Arts
2013 Gears of War: Judgment Xbox 360 Microsoft Game Studios
2017 Fortnite Windows Epic Games
Bulletstorm: The Full Clip Edition Windows, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch Gearbox Publishing
2021 Outriders Windows, Xbox One, Xbox Series X, PlayStation 4, PlayStation 5 Square Enix

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tymon Smektała Niech szlag trafi PC-gry - wywiad z Adrianem Chmielarzem // журнал «CD-Action». — октябрь 1993. — № 144. — С. 124—126.
  2. «Painkiller: Hell Wars» (անգլերեն). GameSpot — Профиль игры. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  3. Brendan Sinclair (2007 թ․ օգոստոսի 20). «Epic lands controlling stake in People Can Fly Unreal maker scoops up majority share after collaborating with the Polish studio on PC Gears of War; two collaborating on all-new mystery game» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  4. Jared Rea (2007 թ․ օգոստոսի 20). «Epic believes People Can Fly, acquires majority stake» (անգլերեն). Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  5. Nomad (2006 թ․ հունիսի 10). «Новости за 10 июня 2006 года, субботу У Painkiller появился наследник» (անգլերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  6. «EA SIGNS PUBLISHING DEAL WITH EPIC GAMES EA Partners Team up with the Creators of the award-winning Gears of War and Unreal series to Publish an All-New IP» (անգլերեն). официальный сайт Epic Games — Официальный пресс-релиз. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  7. «People Can Fly зарегистрировала торговую марку Bulletstorm». GameTech. 2009 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Петр Петров (2010 թ․ հունվարի 2). «Создатели Painkiller запатентовали имя Bulletstorm». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  9. «People Can Fly переименована в Epic Games Poland». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. «Полный список мировых рекордов в Фортнайт». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել