Peanuts, ամեն օր ցուցադրվող ամերիկական կոմիքս, որը ստեղծել է Չարլզ Շուլցը: Կոմիքսը թողարկվել է 1950 հոկտեմբերի 2-ից մինչև 2000 թվականի փետրվարի 13-ը: Կոմիքսի անունով կա նաև նույնանուն մուլտիպլիկացիա, որը թողարկվել է 1965 թվականին: Peanuts կոմիքսը, որի թիվը հասնում է 17 897-ի, համարվում է ամենահայտնի կոմիքսներից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել ամբողջ արդյունաբերությունում[1]:

TipTopComicsNo178pp88.jpg
Peanuts
300x350px
Տեսակcomic strip?
ԹեմաՄանկություն և գոյություն
ՍտեղծողՉարլզ Մոնրո Շուլց
ԿերպարներՉարլի Բրաուն, Սնուփի, Woodstock?, Shermy?, Patty?, Violet Gray?, Schroeder?, Lucy van Pelt?, Linus van Pelt?, Sally Brown?, Frieda?, Eudora?, Rerun van Pelt?, Peppermint Patty?, Franklin?, Marcie?, Pig-Pen?, Spike?, Little Red-Haired Girl? և neighbor's cat?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Էկրաններին է
փետրվարի 13, 2000
peanuts.com(անգլ.)

Իր հայտնիության պիկին հասել է, երբ հրատարակվել է 2600-ից ավելի թերթերում, թարգմանվել է 21 լեզուներով և այն կարդացել են աշխարհի 75 երկրներից 365 մլն մարդ[2]: Հաշվի առնելով կոմիքսի մոտիվներով թողարկված ամբողջ կողմնակի արտադրանքը՝ Շուլցը վաստակել է ավելի քան 1 մլրդ դոլար[1]։ Ներկայումս շատ թերթերում շարունակում են վերահրատարակել կոմիքսի հին թողարկումները:

Կոմիքսը մեծ հաջողության է հասել իր հատուկ թողարկումները հեռուստատեսությամբ ցուցադրելով, որոնցից են՝ «Չարլի Բրաունի ծնունդը»[3] և «Սա մեծ դդում է, Չարլի Բրաուն»[4]: Հաղթել կամ առաջադրվել է Էմմի մրցանակում:

ՊատմությունԽմբագրել

Peanuts կոմքսի կերպարների նախատիպերը հայտնվել են Li’l Folks գրքում, որը թողարկվել է Շուլցի հայրենի քաղաքում՝ 1947-ից մինչև 1950 թվականը: Այս գրքում Շուլցը առաջին անգամ օգտագործել է Չարլի Բրաուն անունը, ինչպես նաև գրքում ներկայացվել է շունը, որը նման է եղել Սնուփիի վաղ տեսակին:

1950 թվականի հոկտեմբերի 2-ին կոմիքսը առաջին անգամ հայտնվել է ութ թերթերում՝ The Washington Post, The Chicago Tribune, The Minneapolis Tribune, The Allentown Call-Chronicle, The Bethlehem Globe-Times, The Denver Post, The Seattle Times և The Boston Globe: Սկսած այդ օրից՝ կոմիքսը սկսում է թերթերում ամեն օր հրատարակվել: Ամենառաջին թողարկման մեջ Չարլի Բրաունի հետ հանդես են գալիս երկու ուրիշ կերպարներ՝ Շերմին և Պեթին: Սնուփին առաջին անգամ կոմիքսում հայտնվել է երրորդ սեզոնում՝ հոկտեմբերի չորսին:

Թողարկումը շարունակվել է մինչև հեղինակի մահանալը, ով մահացել է 2000 թվականի փետրվարի 12-ին: Հաջորդ օրը թերթերում հրատարակվում է կոմիքսի վերջին թողարկումըխոսքը իր ընթերցողներին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 "The man who recalled everything, " Macleans, October 22, 2007.
  2. «Saying Goodbye: Friends and family eulogize cartoonist Charles Schulz» February 22, 2000 Pamela J. Podger San Francisco Chronicle
  3. «Past Winners Database: 1965—1966 18th Emmy Awards Archived 2007-01-03 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)» The Envelope LA Times
  4. «Past Winners Database: 1966—1967 19th Emmy Awards Archived 2007-01-03 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)» The Envelope LA Times

Արտաքին հղումներԽմբագրել