OnePlus One՝- չինական OnePlus ընկերության սմարթֆոն, որը դիրքավորվում է որպես «ֆլագմաների սպանող»[1][2]։ Սա ընկերության առաջին արտադրանքն է[3]։ Սմարթֆոնը ներկայացվել է 2014 թվականի ապրիլի 23-ին[4]։

OnePlus One
Պրոցեսոր4x2.5 GHz
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ
Մշտական
հիշողություն
16 կամ 64 ԳԲ
Մարտկոց3100 միլիմամպեր
ՀաջորդOnePlus 2

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

Ընկերությունը աշխարհի բոլոր տարածաշրջանների համար թողարկել է տեխնիկապես նույն մոդելը[5]։

OnePlus One[6]
Էկրան 5.5 դյուրմ

LTPS IPS LCD, 1080 x 1920 px, 16:9

Corning Gorilla Glass 3

Օպերատիվ հիշողություն 3 ԳԲ
Մշտական հիշողություն 16/64 ԳԲ
Հիմնական տեսախցիկ 13 մեգապիքսել, f/2.0, 1/3.1", 1.12 µm, 4K@30fps, 4K(DCI)@24fps, 1080p@60fps, 720p@120fps
Երկրորդ տեսախցիկ 5 մեգապիքսել, f/2.0, 720p@30fps
Պրոցեսոր Qualcomm Snapdragon 801, 4x2.5 GHz Krait 400
Օպերացիոն համակարգ Android 4.4 (KitKat), CyanogenMod 11S
Չափս 152.9 x 75.9 x 8.9
Քաշ 162 գր.

Օպերացիոն համակարգ

խմբագրել

Չինաստանում OnePlus One-ը թողարկվել է Oppo ColorOS-ի հետ Android 4.3 «Jelly Bean»-ի հիմքի վրա։ Մյուս բոլոր երկրներում սմարթֆոնի վրա տեղադրվել է CyanogenMod 11S՝ Android 4.4.4 «KitKat»-ի հիմքի վրա[7]։

CyanogenMod-ի սարքերի համար առաջին թարմացումը CyanogenMod 12s-ի տարբերակից առաջ (Android 5.0.2-ի հիմքի վրա) թողարկվել է գրեթե մեկ տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։ Թարմացումը տեղադրվել է միայն ֆայլերի ինքնուրույն բեռնման միջոցով[8]։

OnePlus One-ը համատեղելի է այլ օպերացիոն համակարգերի հետ, ինչպիսիք են LineageOS-ը և Paranoid Android-ը։ LineageOS-ով սմարթֆոնը թույլատրում է Android 9.0 և Android 10[9]:

Վաճառքներ

խմբագրել

OnePlus One-ը կարելի էր ձեռք բերել միայն հատուկ հրավերով OnePlus ընկերության կայքի միջոցով[10]:16 ԳԲ տարբերակի արժեքը կազմում էր 299 դոլար, 64 ԳԲ տարբերակը՝ 349 դոլար[11]։ 2015 թվականի ապրիլի 20-ին ընկերությունը չեղարկել է հրավերները և բացել է մուտքը բոլորի համար[12]։ Չինաստանում հրավերների տեսքով վաճառքի սահմանափակումներ չեն եղել[13]։

2015 թվականին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկման պատճառով OnePlus ընկերությունը փոխարկեց 1:1 դոլարային գները[14]։ Այդ պատճառով 2015 թվականի մարտի 25-ից գինը բարձրացել է մինչև 299 եվրո (16 ԳԲ տարբերակ) և 349 եվրո (64 ԳԲ)[15]։

2015 թվականի հուլիսին ընկերությունը հայտնել էր, որ վաճառվել է 1,5 մլն սարք աշխարհի 35 երկրներում[16]։

Աքսեսուարներ

խմբագրել

Ի սկզբանե ընկերությունը նախատեսում էր թողարկել մի քանի տեսակի փոխարինվող պատյաններ բնական նյութերից[17]։ Սակայն արտադրական թերությունների պատճառով ֆիրմային պատյաններն այդպես էլ զանգվածային վաճառքի չեն հանվել։ Երկար ժամանակ է ընկերության կայքում կարելի էր պատվիրել միայն բամբուկե պատյանի մոդելը[18][19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The flagship killer». Business Today.
  2. «OnePlus One review: A true flagship killer that's second to none». 9to5google.
  3. «OnePlus One review: When opportunity strikes». GSMArena.
  4. «OnePlus One Smartphone Launched in Beijing. Worth the Hype? Definitely». Mobile Geeks. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Обзор смартфона OnePlus One». iXBT (ռուսերեն).
  6. «Full phone specifications OnePlus One». GSMArena.
  7. «Обзор смартфона OnePlus One». Mobile Review (ռուսերեն).
  8. «[Guide] OTA Manual Install - Easy». forums OnePlus.
  9. «OnePlus One bacon». Official site Lineage OS.
  10. «OnePlus One finally available without an invite». cNET.
  11. «5 Reasons To Buy The OnePlus One Over Every Other Smartphone». Forbes.
  12. «OnePlus One review: Great value phone even with a price hike». TECH Advisor.
  13. «OnePlus One — китайский зверь». Хабр (ռուսերեն).
  14. «OnePlus One will get a price increase in Europe on March 25th due to exchange rates». Android Authority.
  15. «Oneplus One Price 299 Euro(374 usd)». forums OnePlus.
  16. «Быстрый старт OnePlus». ЯВитрина (ռուսերեն).
  17. «Meet the One, OnePlus' $299 Nexus killer». engadget.
  18. «OnePlus One bamboo styleswap cover». Official site OnePlus.
  19. «OnePlus One Bamboo Styleswap Cover Review». xda developers.