OnePlus 2՝- չինական OnePlus ընկերության սմարթֆոնն է, որը ներկայացվել է 2015 թվականի հուլիսի 29-ին։ Սա շարքի երկրորդ սմարթֆոնն է։ OnePlus 2-ը իր նախորդից տարբերվում էր դիզայնով և տեխնիկական հատկանիշներով[1]։

OnePlus 2
Պրոցեսոր4x1.56 Հերց & 4x1.82 GHz
Օպերատիվ
հիշողություն
3/4 ԳԲ
Մշտական
հիշողություն
16 կամ 64 ԳԲ
Մարտկոց3300 միլիմամպեր
ՀաջորդOnePlus 3

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Մոդելի մեջ առաջին անգամ OnePlus ընկերության համար օգտագործվել է մատնահետքերի սկաներ, որը ներկառուցվել է «տուն» կոճակի մեջ[2][3]։ OnePlus 2-ը դարձել է նաև USB Type-C պորտով աշխարհում առաջին սմարթֆոնը[4]։

OnePlus 2[5]
Էկրան 5.5 դյուրմ

LTPS IPS LCD, 1080 x 1920 px, 16:9

Corning Gorilla Glass 3

Օպերատիվ հիշողություն 3/4 ԳԲ
Մշտական հիշողություն 16/64 ԳԲ
Հիմնական տեսախցիկ 13 մեգապիքսել, f/2.0, 1/2.6", 1.3 µm, 4K@30fps, 4K(DCI)@24fps, 1080p@60fps, 720p@120fps
Երկրորդ տեսախցիկ 5 մեգապիքսել, f/2.4, 720p@30fps
Պրոցեսոր Qualcomm Snapdragon 810, 4x1.56 GHz & 4x1.82 GHz
Օպերացիոն համակարգ Android 5.1 (Lollipop), Oxygen 3.5.6
Չափս 151.8 x 74.9 x 9.9
Քաշ 175 գր.

Օպերացիոն համակարգ խմբագրել

OnePlus 2-ը թողարկվեց OxygenOS 2.0 ֆիրմային ներկառուցված ծրագրաշարով, որը հիմնված էր Android 5.1 Lollipop-ի վրա[6]։ Android 6.0.1-ի հիման վրա OxygenOS 3-ի թարմացումը թողարկվել է 2016 թվականի մայիսին[7]։

OnePlus 2-ը պաշտոնապես չի ստացել Android 7-ի վրա հիմնված «Nougat» թարմացումը[8]։ Ոչ պաշտոնապես OnePlus 2-ը հնարավոր է թարմացնել մինչև Android 8.0 Oreo LineageOS 15 ներկառուցված ծրագրաշարի մեջ[9]։

OnePlus 2-ում առաջին անգամ հայտնվել է «Alert Slider» հատուկ ոլորատուփը, որը գտնվում է ձայնի կարգավորման կոճակի կողքին։ Ոլորատուփը թույլ է տալիս սմարթֆոնը միացնել օգտագործողի կողմից նախապես ընտրված երեք ռեժիմներով, լռելյայն դրանք են՝ «Անձայն», «Թրթռոց» և «Զանգ»[10]։

Վաճառքներ խմբագրել

White Basic տարբերակը 16 Գբ ներկառուցված հիշողությամբ արժեցել է 329 դոլար, իսկ Sandstone Black Premium-ի տարբերակը 64 ԳԲ-ով՝ 389 դոլար[11]։ Կևլարից կամ բամբուկից ֆիրմային հետևի վահանակները արժեցել են 27$[12]:

OnePlus 2-ը վաճառքի է հանվել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հնդկաստանում օգոստոսի կեսերին[13]։ Վաճառքն իրականացվել է հրավերով, Ինչպես OnePlus One-ի դեպքում։

Վաճառքի մեկնարկից հետո առաջին 72 ժամվա ընթացքում ամրագրվել է 1 միլիոն OnePlus 2[14]: Մեկ շաբաթ անց կատարվել է 2 մլն նախնական պատվեր[15]։ 2015 թվականի սեպտեմբերին նախնական պատվերների ընդհանուր թիվը կազմել է 5 միլիոն։ 2015 թ. հոկտեմբերի 12-ին OnePlus-ը վաճառում էր OnePlus 2 ժամը 12:00-ից մինչև 13:00 HKT/CEST/PDT իր կայքում, առանց հրավերների[16]։

Հետաքրքիր փաստ խմբագրել

OnePlus ընկերությունը Netflix-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել OnePlus 2 և OnePlus X մոդելների գովազդի մասին։ Այդ պատճառով «Խաղաքարտերի տուն» բազմասերիանոց ֆիլմի չորրորդ սեզոնում առաջին տիկինը օգտագործում է OnePlus 2 սմարթֆոնը[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Обзор «убийцы флагманов» OnePlus Two». Mobile-Review (ռուսերեն).
  2. «Смартфон OnePlus 2 оснастят сканером отпечатков пальцев». iXBT (ռուսերեն).
  3. «OnePlus 2: Fingerprint Sensor». forums OnePlus.
  4. «The sequel to the hottest Android phone of 2014 is already ahead of the competition with one key hardware feature». Business Insider.
  5. «Full phone specifications OnePlus 2». GSMArena.
  6. «8 крутых фишек новой прошивки Oxygen OS 2.0 для OnePlus 2». MobilTelefon (ռուսերեն).
  7. «OnePlus Releases Community Build of OxygenOS 3.0 (MM) for the OnePlus 2». xda developers.
  8. «OnePlus finally confirms no Nougat update for the OnePlus 2». Android Authority. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «LOS 15 Download OnePlus 2 Lineage OS 15 8.0 Oreo». Lineage OS Downloads. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
  10. «How to customize the alert slider on a OnePlus phone». Android Central.
  11. «OnePlus 2 goes official with Snapdragon 810 and $329 price tag». GSMArena.
  12. «OnePlus 2 StyleSwap cover hands-on comparison, availability and more». Android Authority.
  13. «OnePlus 2 now officially on sale in Europe/US, India sales starting at 4PM IST». Android Authority.
  14. «OnePlus 2 reservations surpass 1 Million in 72 hours». The Indian Express.
  15. «OnePlus 2 Reservations Passes Two Million». Geeky Gadgets.
  16. «Oneplus 2 Open Sales (12:00-1:00 pm IST on October 12)». forums Oneplus.
  17. «OnePlus заплатила $300 000 за продактплейсмент в сериале Карточный домик». Hi-Tech UA (ռուսերեն).
  18. «OnePlus pays big bucks for House of Cards appearance». technobuffalo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին.